Back to the right track

Մենք պիտի սովորենք երկխոսել, ոչ թե խոսել, կարծիք հայտնել, հիմնվելով փաստերի և այլ հիմնավորված կարծիքների վրա, ոչ թե բամբասանքի, ասեկոսեների ու բանսարկությունների վրա: Պիտի սովորենք լսել, նույնիսկ այն, ինչ միանգամայն հակասում է մեր սկզբունքներին, հավատամքին, աշխարհայացքին, պիտի սովորենք հանդուրժել, որովհետև այսօր մենք ապրում ենք բազմաթիվ ճշմարտությունների աշխարհում, որոնք պիտի կարողանանք ապացուցել մեր կյանքով: Սա տարիների ու սերունդների աշխատանք է, որն ստիպված ենք սովորել այսօր, եթե ցանկանում ենք ապրել վաղը: Սա ահռելի ճիգ է, թերևս թռիչք մեր իսկ գլխից վեր, բայց ճիգ է, որի ներուժը մենք ունենք, և որը միանգամայն հավանական է, եթե լինենք համառ, հաստատակամ ու հետևողական:

Մենք պիտի տերը դառնանք մեր երազի և պատրաստ լինենք հրաժարվել ըստ մեզ դեպի այդ երազը տանող լավագույն ճանապարհից, եթե ի վիճակի չենք եղել համոզել կողքիններին, որ այն լավագույնն է, որովհետև երբ երազն ընդհանուր է, դեպի այն ճանապարհն անհնար է միայնակ անցնել:

Tag:

Հայաստանը պետք է խոսի

 

Հապա նրա — Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը…

Ինչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…

Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա: Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը:

Բավական է:

Հայաստանը պետք է խոսի վերջապես:

Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար:

 

Հովհաննես Թումանյան

Tag:

Տիգրան Հայրապետյան

Այսօր նա կդառնար 45 տարեկան: Մոմ` լույս հիշատակին…

Հ.Գ. Նախորդ տարվա քննարկումը ուշագրավ ստացվեց` “Կտակ: Եթե մոմը սեղանի տակ չես պահում”

No Tags

Մտքեր-2008

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում հանդուրժել: Իր անհանդուրժողականությունը կարող է և արտահայտել հանրայնորեն: Եթե դրանից չի բխում սպառնալիք մարդկանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին` քրեորեն պատժելի արարք, հանցակազմ չկա: Դա օրինական է:

Petrossian

Ժողովուրդը չի կարդում, ժողովուրդը չի գրում, ժողովուրդը դադարել է մտածելուց, ժողովուրդը չի ցանկանում մտածել, ժողովուրդն իներտ է` ինետրությունը իմաստություն չէ: Ժողովուրդն ընտրակաշառք է ուտում: Պետք է ձևավորել հասարակական կարծիքի օրակարգ, պետք է քայլ առ քայլ վերստեղծել հասարակությունը:

Արամ

Այսօր ես տեսնում եմ, որ մարդիկ նեղացած են իշխանություններից: Չեմ ասի ժողովուրդը, բայց կասեմ` շատ ու շատ մարդիկ…

Observer

More »

Tags: , ,

Ձեռք մեկնենք մեր հարևաններին

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին

Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետևանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի  փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ:

Այսօր Վրաստանով անցնող երկաթուղին գործնականում անօգուտ է՝ Գորիի մոտակայքում գտնվող կամրջի փլուզման հետևանքով, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով ձգձգվում են: Ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները սպառնում են զրկել այս երեք երկրների մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից և ի դերև են հանում կայունության, անվտանգության և բարեկե­ցության նրանց հույսերը: More »

Tags: , ,