Նոր հնարավորությո՞ւն հայկական դիվանագիտության համար. հրեական հետաքրքրվածությունը Հայաստանով

Փոքր ձկների ժամանակը

Բնության մեջ մեծն ու փոքրը միշտ ունեն իրենց դերն ու նշանակությունը: Ժամանակն ու հանգամանքները կարող են այդ դերերն ու նշանակությունները տարբեր կերպ արժևորել: Եվ քանի որ քաղաքականությունը` իր յուրահատկություններով հանդերձ, դեռևս զարգանում է բնության օրենքներով, ապա ժամանակն ու հանգամանքները մեծերից մեկին` ԱՄՆ-ին դրել են ծանր իրավիճակում աշխարհի այս փոքրիկ անկյունում, որտեղ փոքրերը շատ են, հին են ու փորձում են նոր կանոններով խաղալ, իսկ մեծերը մեկ-երկուսն են, հին են ու որպես մեծ` իրենց իրավունք են վերապահում խաղալ իրենց իսկ կանոններով: Ամերիկյան դիվանագիտությունն իր լավագույն ժամանակները չի ապրում այստեղ. մի կողմից աճող լարվածությունը Իրանի հետ, մյուսից կողմից վատթարացող հարաբերությունները նախկին դաշնակցի` Թուրքիայի հետ ու տարբեր կողմերից «մանր-մունր» խնդիրներ, օրինակ` կովկասյան հակամարտություններ, որոնց ամբողջությունը ավելի է խաթարում առավել լուրջ խնդիրների կարգավորմանը: Ու հիմա ԱՄՆ-ը փորձում է բացել կծիկը, որն այնքան գզգզված է, որ ստիպված ես բազմաթիվ փորձեր անել, տեսնել որտեղից կարելի է գտնել իրական ծայրը: Ահա փորձերից մեկը. հասկանալ, թե ինչ են ուզում փոքրերը` Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը, ԱՄՆ-ի համար կարևոր մեծերից, օրինակ` Թուրքիայից: Հիմա մենք Հայաստանում պիտի խոսենք, մեզ` լսեն: Մենք պիտի ասենք, թե ինչ ենք ցանկանում մեծերից ու փոխարենն ինչ կարող ենք առաջարկել: Մեզ էլ այս անգամ լսելու է այս տարածաշրջանում ու ԱՄՆ-ում լուրջ դերակատարում ունեցողներից մեկը` հրեական համայնքը: More »

Tags: , ,

Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – III. որպես ամփոփում

bielefeld

Ի՞նչ պատճառներ են հայերը ներկայացնում Գերմանիայում ապաստան հայցելու համար: Չորս` ազգությամբ հայեր են Ադրբեջանից, ընդդիմության հալածվող ներկայացուցիչ են, իրենց երկրում ինչ-որ մեկն իրենցից անօրինական գումար է փորձում կորզել և իրենք անպաշտպան են, վերջապես` հիվանդ են հիվանդությամբ, որն անբուժելի է Հայաստանում: Հայցերի վիճակագրությունը վերջին մի քանի տարում երկրի ողջ տարածքում.

2005թ. – 678 դիմում
2006թ. – 426 դիմում
2007թ. – 341 դիմում
2008թ. առաջին եռամսյակ – 62, ըստ կանխատեսումների` տարվա մեջ կլինեն 250 դիմումներ:

Հայերի կողմից ներկայացված քանի՞ հայց է բավարարվել.
2005թ. – 3
2006թ. – 0
2007թ. – 2
2008թ. առաջին եռամսյակ – 0

More »

Tag:

Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – II. նախաճաշ բանտում

“Բանտ” կոչվածը սոճիների անտառում թաքնված կառույց էր, որը ճանապարհին պատահած ֆերմաներից տարբերվում էր բետոնի և փշալարերի առատությամբ: Այն երկու մասից էր կազմված. մի մասը սովորական բանտ էր, որտեղ իրենց պատիժն էին կրում հիմնականում այն օրինազանցները, ովքեր չեն կարողացել մուծել հանցանքի համար որպես պատիժ նախատեսված տուգանքը և փոխարենը ստիպված էին երեք ամիս անցկացնել այս բանտում, իսկ երկրորդ մասը նախատեսված էր երկրից արտաքսվելու ենթակա կալանավորների համար: Մեզ բնականաբար հետաքրքրում էր երկրորդը: Երկար երկհարկանի մասնաշենքում ախտահանման նյութերի նույն հոտն էր, բայց չգիտեմ ինչու այստեղ մենք ավելի հաճախ էին ժպտում, քան նախնական ընդունելության կենտրոնում: Պատճառը միգուցե մեր բա՜ա՜ա՜աարձրահասակ, ժպտադեմ բանտապահն ու նրա ամրակազմ գործընկերն էին, ով պատասխանատու էր հենց արտաքսման համար: Նրանք մեզ պատմում էին, որ բանտախցերը երկու տեսակ են այստեղ` առաջինը նախատեսված մեկ հոգու համար և երկրորդը` մի քանի հոգու համար: Բնականաբար, հաշվի էին առնվում կալանավորների ցանկությունները` եթե նախընտրում է առանձին լինել, տեղավորում են մեկտեղանոց խցերում: Բոլոր խցերում հեռուստացույց կար:

More »

Tag:

Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – I

wall
Մյունխենի օդանավակայան, արտաքսման ենթակա մարդկանց համար նախատեսված սպասասենյակ

Ամեն ինչն է թառամում, կարևորը, որ “ծաղկի պես”… Մարդը հրաշալի ծաղիկներ է ստեղծել, սակայն ոչինչ երբեք ավելի գեղեցիկ ու ներդաշնակ չի եղել, ինչպես բնության կողմից իրեն պարգևված հողում բնականոն ծիլ տվող, բողբոջող, փթթող ու թառամող ծաղիկը: Ծաղիկն այլ հողում աճեցնելու մարդկային փորձերը կարող են պսակվել զգլխիչ հաջողություններով կամ հուսահատեցնող պարտություններով:

More »

Tag:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Ղարաբաղյան հակամարտություն. իշխանության կռվան, թե՞ գիտակցված խնդիր, որ լուծում է պահանջում

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Մոտենում են նախագահական ընտրությունները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: 2008-ի մասին խոսելիս քաղաքական գործիչներն ամեն անգամ չեն ծուլանում ավելացնել «ընտրությունների տարի» բնորոշիչը: Փաստ է, որ ընտրությունների արդյունքները պայմանավորելու են հետագա զարգացումները բոլոր ոլորտներում: Հակամարտության ոլորտը թերևս այն միակն է, որտեղ վերջնանպատակը, այսինքն՝ դրա կարգավորումն, այնպիսի կենսական անհրաժեշտություն է, որ թվում է, թե անկախ ընտրական արդյունքներից, հակամարտության լուծումը պետք է շարունակի մնալ նորընտիր իշխանությունների տեսլականի առանցքային սյուներից մեկը: Այդպե՞ս է արդյոք: More »

Tags: ,

Տունդարձ

Տուն դառնալու համար տուն է պետք. առանց հարցերի, ջերմորեն քեզ իր գիրկն առնող տաք թևեր են պետք, որ քեզ բարձրացնում են, երբ ընկնում ես, կագնեցնում են, երբ մոմե թևերով արեգակին ես ուզում հասնել: Տանը հացը հաց է, սերը` սեր, ատելությունն` ատելություն, դու էլ` դու: Տանը կյանք չես խաղում, կյանք ես ապրում:

… բայց արթնանում ես ու տեսնում, որ տունդ անտեր է, մի պատը փուլ է գալիս, մյուսին էլ դեռ ներկը չի չորացել, մի տեղ մանուշակի վախվորած գլխիկն է զեփյուռից տարուբերվում, մյուս կողմում անշունչ բետոնն է զեփյուռին գերում ու… կրծողներն են, որ տեր են դառել քո տանը ու ՔՈ տանը բանուկ, աշխույժ ԻՐԵՆՑ տունն են սարքում: Իսկ դու կանգնել ես դռան շեմին ու մտածում ես. երազդ շինել, թե՞ հարևանի սիրուն տանն ապրել քո մի բաժին կյանքը:

Tag: