Երկու քայլ ետ, մեկ քայլ առաջ

(Սույ նհոդվածը հրապարակվել է Ինտերնյուս Հայաստանին պատկանող echannel.am սայթում 2007 թվականի մայիսի 20-ին )

Հետադարձ հայացք 2007 թվական

Այն, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը ընտրությունների կազմակերպման առումով մեկ քայլ առաջ անցավ, փաստ է: Նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրությունները որակապես նույնպես առաջընթաց կարելի է կոչել: Սակայն առջևում դեռևս կիլոմետրանոց վազքուղի կա:

Հայկական մշակույթում կատարելապաշտությունը գերիշխող դիրք է գրավում: Ցանկացած երևույթ, ինչքան ուզում է լավը լինի, արժանանում է քննադատության, քանի որ կատարյալ չէ: Արդյո՞ք հնարավոր է Հայաստանում իրականացնել լիարժեք ու կատարյալ ընտրություններ: Մինշանակորեն ոչ: Այնուամենայնիվ կարևոր է վերլուծել թերությունները, և դրանք դարձնել թիրախ: Ցավոք սրտի Հայաստանի «քաղաքական կառույցն» ավելի շուտ  կարելի է բնորոշել որպես կլեպտոկրատիա[1]: Այնուամենայնիվ, ընդհանուր այդ գնահատականի տակ թաքնված մանրամասների ուսումնասիրությունը կբացահայտի դրա իրագործման մեխանիզմները: Փորձենք գնահատել անցկացրած ընտրությունները ընտրական լիարժեքության որոշ չափանիշների լույսի ներքո:

 1. Մասնակցություն

 Նկարագրությունը

Թեկնածուների և ընտրողների ընտրության մասնակցությունը:

 Ախտորոշում

Հայաստանի քաղաքացիների արտասահմանում ապրող զանգվածին արգելվեց մասնակցել ընտրություններին:

Որոշ մեծամասնական թեկնածուներ, դատական կարգով կամ այլ մեխանիզմներով զրկվեցին ընտրության մասնակցելու իրավունքից: Պետք է նշել, որ 41 մեծամասնական ընտրատարածքներից 7-ում մեկ թեկնածու է եղել առաջադրված:

Ի լրումն նշենք, որ շատ երկրներում կիրառվող քվեարկող անձի մատի թանաքոտումը այդպես էլ չկիրառվեց, ինչը հնարավորություն է տալիս զրկել մեկ անձին մի քանի անգամ մասնակցվելու ընտրություններին:

Ողջունելի է ցուցակների ճշգրտմանն ուղղված ջանքերը:

 2. Նախապատվությունների ձևավորում ու արտահայտում

 Նկարագրությունը

Ընտրողին այնպիսի լիարժեք տեղեկատվության տրամադրում, որպեսզի նա ի վիճակի լինի սեփական դատողություններ անել և ցանկանա քվեարկել իր անկեղծ նախապատվությունների հիման վրա:

 Ախտորոշում

ա. արշավի լուսաբանումը մամուլով

Իրականացված մոնիտորինգները արդեն իսկ էական շեղում են բացահայտում` ցույց տալով, որ մամուլը նպատակային ազդել է ընտրողների նախապատվության վրա:

 բ. ֆինանսները

Արշավի ժամանակ ֆինանսական սահամանափակումները անկյունաքարային դեր են կատարում ժողովրդավարության և մարդկանց (խմբերի) հավասարության գործում: Եթե այս դրույթը չլինի, ցանկացած իշխանություն կվերածվի պլուտոկրատիայի[2]:

Այս ընտրություններում ամենից կասկածելին արշավի վրա ծախսված միջոցների հավաստիությունն է: Որքան էլ, որ ասվի, որ առկա են օրենսդրական բացեր և առկա է թերացում ֆինանսների վերահսկողության առումով, միևնույնն է, փաստը մնում է փաստ.  պաշտոնական հայտարարագրված միջոցներից դուրս վատնված միջոցները, լինեն դրանք բարեգործություն, ընտրակաշառք, թե այլ ծառայությունների ձեռքբերում, էականորեն ազդել են ընտրողների նախապատվության ձևավորման վրա:

 գ. ընտրակաշառք և այլ ճնշումների կիրառում

Այս տարրը չափազանց դժվար է բացահայտել, ինչպես և դժվար է բացահայտել կոռուպցիայի ցանկացած ձև. Բոլորը դրա մասին խոսում են, բոլորը դրա մասին գիտեն, սակայն փաստեր չկան: Պետք է նշել, որ այս ընտրություններում, այնուամենայնիվ, մի քանի փաստեր հնարավոր եղավ արձանագրել: Ընտրակաշառքը և ճնշումները պարունակում են կոռուպցիա երևույթին հարիր բոլոր տարրեը (դատական համակարգ, վախի մթնոլորտ, օրենքի գերակայության բացակայություն, հասարակության ուղղահայաց հարաբերություններ, մշակույթ, վստահության ու իրավագիտակցության պակաս և այլն): Կարելի է մեկ եզրակացություն անել, մամուլում հնչած թանկ գներով եթե հաշվենք, Հայաստանի իշխանությունը իմա Հայաստանի Հանրապետությունը կարժենա ընդամենը 40 միլիոն ԱՄՆ դոլար` $100 գին x 400,000 ձայն: Համեմատենք, որ խոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկու անգամ ավելի շատ է հարկեր մուծել 2006 թվականին:

 դ. քվեաթերթիկների գաղտնիություն

Թերևս այս ընտությունների հիմնական զարգացումն արձանագրվել է գաղտնիության ապահովման առումով: Նախկինում կիրառվող բջջային հեռախոսներով նկարումը, ակնհայտ բաց քվեարկությունը, կամ նման այլ տեխնոլոգիաներ զանգվածաբար չեն կիրառվել:

 3. Վեճերի բողոքարկումը

Այն լիարժեք կարելի է համարել, եթե առկա է գործող դատական համակարգ, ողջամիտ պատժամիջոցներ և դրանց կիրառման հնարավորություն:

 Ախտորոշում

Որոշ անկյունաքարային դրվագներ այդպես էլ ընթացք չստացան, մասնավորապես, այն բողոքները, որ մի քանի կուսակցությունների պետք էր զրկվել գրանցման իրավունքից, քանի որ խախտել են քարոզարշավի ժամկետները և կանոնները: Ընդհանապես այս դաշտը ոչ միայն կանոնակարգված չէ, այլև պետական ինստիտուտները անզոր են դիմակայել այդ խախտումներին: Պարզապես պատկերացրեք հետևանքները, եթե ԿԸՀ-ը կամ ինչ-որ դատավոր հանկարծ կատարեր վերոնշյալ պահանջը:

Վերջաբանի փոխարեն. ընտություններից անդին

Կրկին հաղթեց օլիգարխիայի հետ դաշինք կազմած բյուրոկրատական ուժը: Ընտրություններում հաղթանակած ոչ օլիգարխաբյուրոկրատական քաղաքական ուժերը հինմականում կրելու են դեկորատիվ բնույթ և ի զորու չեն լինելու դիմակայել ՀԱՄԱԿԱՐԳԻՆ:

Պարտված կուսակցությունները դասեր կքաղեն և առավել խելամիտ ու զորեղ քայլերի կգնան: Սակայն, մինչ նախագահական ընտրությունների ժամկետի սղությունը և խառնակիչների առկայությունը խաթարելու է ուժերի կոնսոլիդացիային:

Հեղինակ՝ Աշոտ Խուրշուդյան

 


[1] Կլեպտոկրատիա – Պետություն, որի իշխանության ներկայացուցիչները ընդլայնում են անձնական հարստությունը և պաշտոնյաների ու իշխող դասի քաղաքական ուժը  բնակչության հաշվին

[2] Պլուտոկրատիա – պատմականորեն, պետություն, որի քաղաքական իշխանությունը պատկանում է օլիգարխիային

No Tags

Տնտեսական ճգնաժամ. վերաիմաստավորում

Տնտեսական ճգնաժամի հոգեբանական փուլը Հայաստանում կարելի է համարել հաղթահարված: Այսպես, խուսափեցինք խուճապից, ճգնաժամի արդյունքում առավել տուժած ոլորտներն իրենց հետևից չփլուզեցին մյուս ճյուղերն ու ողջ տնտեսությունը, ֆինանսական հատվածը խուսափեց վայրիվերումներից: Սա թերևս, հնարավոր դարձավ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության և իրականացված տրամաբանական քայլերի, ինչպես նաև բնակչության խոհեմ վարքագծի շնորհիվ:
Որքան էլ հակասական հնչի, այս փուլի հաղթահարումը նշանավորում է բուն ճգնաժամի ավարտը: Այժմ սակայն, հակաճգնաժամային յուրաքանչյուր նախաձեռնություն հղի է վտանգներով: Այսպես, եթե նախկինում խնդրահարույց էին «հանուն շահագործվող բանվոր դասակարգի» իրականացվող բազմաթիվ անարդյունավետ միջո¬ցառումները, ապա ներկայում վտանգը «հանուն ճգնաժամի հաղթահարման» անհարկի քայլերն են: Հատկապես վտանգավոր են նման քայլերի քաղաքական շահարկումները՝ անգործության մեջ կառավարությանը մեղադրելը, իրականում, կարող է որոշում կայացնողների ուշադրությունը շեղել հանրային միջոցները վատնելու վտանգից:

More »

Tag:

ԵՄ փոփոխվող դերը հակամարտության կարգավորման գործընթացում

Նոր դերակատար. մուտքը բեմախորշի՞ց

Հետխորհրդային զարգացող երկրներից շատերը մինչ այժմ չեն հաղթահարել անցումային շրջանի վաղ փուլերում սկիզբ առած հակամարտությունները: Նախորդ տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փոխվել են հակամարտող կողմերը ներկայացնողներն ու բանակցողները, ռազմական գործողությունների թատերաբեմը վարագուրվել է բանակցային շղարշով և պատերազմից հյուծված թատերաբեմում զորահրամանատարներին փոխարինել են դիվանագետները:
Սակայն թերևս, պատերազմի աստվածը չէր ննջի՝ ընդունելով սև և երկնագույն ոսկու զոհաբերությունը, իր փոխարեն կարգելով բազմահունար Հերմեսին, թե չլինեին հակամարտությունների կարգավորման գործընթացի ավանդական դերակատարները. տարածաշրջանային հսկաներն ու ծանրքաշայինները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Չինաստան, ՆԱՏՕ, ԵՄ: Նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ, հաճախ հակասական, երբեմն փոփոխական, սակայն միշտ և ամենուրեք սեփական կենսական շահերին խարսխված դերակատարում է ունեցել և ունի հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Նրանց թվում կա մեկը, ում արժեքները կարծես ընդունում են բոլորը, ուր կենսամակարդակը, գործարար կանոններն ու քաղաքական մշակույթը չափանիշ են յուրաքանչյուրի համար, որը ռազմական ուժի փոխարեն առաջարկում է իր հաստատությունների ուժը, և որի տնտեսական հզորությունն ի զորու է տեղաշարժել ցանկացած երկրի քաղաքական և տնտեսական ծանրության կենտրոնը: More »

Tags: ,

ԼՂ հիմնախնդիրը եւ Եվրոպան

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Եվրոպական ազդեցությունը տարածաշրջանում ծավալման միտում ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային տեսանկյուններից: Մեծ է դերը հատկապես հանրային կարծիքի ձեւավորման, հանրային գործելակերպի ուղղորդման առումով:«Եվրոպա» եւ «փափուկ քաղաքականություն» եզրերն այսօր հաճախ են օգտագործվում իբրեւ համազորներ, իսկ «Եվրոպայի խոսքը» ազդեցիկ լինելու մեծ պաշար ունի այստեղ, քանզի Եվրոպան ինքն է ընկալվում որպես անաչառության զգալի ներուժ ունեցող գերխաղացող: «Եվրոպական դիրքորոշման» հետ այստեղ, ուզեն թե չուզեն, հաշվի են նստում, իսկ «Եվրոպական ցուցումն» այստեղ հաճախ որոշիչ կարող է լինել տարածաշրջանային, ներպետական, քաղաքական, տնտեսական եւ այլ հարթություններում:

Այդ դեպքում գիտե՞ն արդյոք «Եվրոպայում», թե հնարավոր ազդեցության ինչ ներուժ ունեն տարածաշրջանում, հաստա՛տ գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ նման պայմաններում բոլոր հնարավոր զարգացումների համար առնվազն բարոյական պատասխանատվության խնդիր է նաեւ կանգնում իրենց առջեւ, թերեւս գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ «Եվրոպայի հարեւան» համարվող փոքրիկ երկրում հիասթափության զգացումներ են արթնանում, գուցեեւ չգիտեն: More »

Tags: , , ,

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Դիտարկումներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարթույթում

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Գործընկերության սկզբունքը ներառելով իր անվտանգության հիմքերի շարքում՝ Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիը (ԱՀԳԾ) Հայաստանին տրամադրում է լայն հնարավորություն անվտանգության բաղադրիչները զարգացնելու և ամրապնդելու հարցում: Այս առումով, ԱՀԳԾ գործողությունների շարքում կառանձնացնեինք 2 ոլորտ, որոնք այսօր թեպետ գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում, սակայն առավել ուշադրության կարիք ունեն: Առաջինը զինված ուժերի հանրային վերահսկողության ուժեղացումն է, երկրորդը` ճգնաժամերի կառավարման և ճգնաժային պատրաստակամության ուժեղացումը:

Այս երկու ոլորտներն ունեն մեկ ընդհանրություն` համագործակցության գաղափարը: Թեպետ ավելի դյուրին կլինի ասել համագործակցության պակասն է այսօր միավորում այս երկու ոլորտները: More »

Tags: , ,

Բարձր, բայցև մտահոգիչ տնտեսական աճ

< ?xml version="1.0" encoding="utf-8"?> < !DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> 2006 թվականի ՀՆԱ-ի աճի ցուցանիշներով Հայաստանը աշխարհում գրավել է 5-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` առաջինը: Վերջին 5 տարիների ընթացքում նույն ցուցանիշով Հայաստանը մեզ հետաքրքրող երկրների շարքում գրավում է 2-րդ տեղը` Ադրբեջանը առաջինը: Թեպետ Հայաստանը արձանագրում է աննախադեպ տնտեսական աճ, և նույնիսկ Համաշխարհային բանկի փորձագետների կողմից մեր տնտեսությունը որակվել է որպես «Կովկասյան վագր», և պետք է, որ հայ հասարակությունը հպարտ ու երջանիկ լինի այս ձեռքբերումներով, այնուամենայնիվ անկախ տնտեսագետներն այսօր շշուկով խոսում են մտահոգությունների ու հնարավոր վտանգների մասին: Կան ախտանիշեր, որոնք ավելի խոսուն են, քան տնտեսական աճ զուտ քանական ցուցանիշը: Եվ խնդիրը նրանում չէ, որ Ադրբեջանն իր տնտեսական աճի տեմպերով առաջինն է, և Հայաստանին բազմիցս գերազանցում է: Անկախ տնտեսագետներին քաղաքական պոպուլիզմը քիչ է հետաքրքրում: More »

Tag: