Good luck, President Obama!

Այսօր տեղի կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնամուտի արարողությունը:

Բարաք Օբաման լինելու է այն նախագահը, որի նախընտրական արշավն աննախադեպ էր ինչպես ձևով, այդպես էլ բովանդակությամբ: Նախագահ, որի հետ լուրջ հույսեր են կապում ինչպես ԱՄՆ քաղաքացիներն` անկախ իրենց մաշկի գույնից, սեռից, էթնիկ ծագումից, այդպես էլ հարյուրմիլիոնավոր մարդիկ աշխարհի շուրջ:

Արդի բարդ պայմաններում, երբ ամեն ինչին նաև գումարվեց գլոբալ ֆինանսական ճգնաժամը, սպասելիքները մեծ են: Նախագահ Օբաման ընտրվեց “Այո, մենք կարող ենք” կարգախոսով, նրա նախընտրական ելույթներում ամենաշատ օգտագործվող բառերն էին “փոփոխություն”-ը և “հույս”-ը:

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա կարողանա արդարացնել իր հետ կապվող հույսերը:

Այս առթիվ ուզում եմ կիսվել գրականության 1992թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեք Ուոլքոթի Բարաք Օբամային նվիրված “Քառասուն ակր” բանաստեղծության (բնագիրն` այստեղ) իմ թարգմանությամբ: Ուշագրավ է, որ ընտրություններից երեք օր անց Օբամային լրագրողները բռնացրել էին` ձեռքին Ուոլքոթի բանաստեղծությունների գիրքը: Ինքն Օբաման ևս, ասում են, ուսանողական տարիներին բանաստեղծություններ է գրել, իսկ այժմ էլ խոստացել է Սպիտակ տանը պարբերաբար ընդունել պոետների և կազմակերպել պոեզիայի ընթերցանություններ:

More »

Tags: , , ,

Հարկային վարչարարությունը և իշխանության ձևավորումը

1760թթ. սրվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի անգլիացի գաղթականների հարաբերությունները, քանի որ Լոնդոնը փորձեց ուղղակի հարկեր հաստատել գաղութներում` իր եկամուտները բարձրացնելու նպատակով: Գաղթականներն, իրենց հերթին, պնդում էին, որ բրիտանական խորհրդարանը չի կարող իրենց հարկել, քանի որ, ըստ գործող օրենքների, բրիտանահպատակները կարող են հարկվել միայն իրենց կողմից ընտրված իշխանության կողմից: Գաղթականները խորհրդարանում չունեին իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներ:

Այս հակասությունը հանգեցրեց բախումների, որոնք վերաճեցին հեղափոխության և անկախության պատերազմի: Գաղթականների հիմնական կարգախոսն էր` “No taxation without representation“, որը կարելի է թարգմանել` “Ոչ` հարկահանությանը, եթե այն իրականցվում է մի իշխանության կողմից, որի ներկայացուցչական մարմնում մենք չկանք”:

Այդ կարգախոսը ցայսօր ինչպես ԱՄՆ, այդպես էլ այլ ժամանակակից ժողովրդավարական պետությունների հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն դրույթներից մեկն է:

Ամեն անգամ, երբ միացնում եմ հեռուստացույցը և տեսնում, թե ինչպես մեր իշխանավորները ելույթներ են ունենում հարկային վարչարարության վերաբերյալ, այդ կարգախոսն է մտքիս գալիս:

Tags: , ,