Ձեռք մեկնենք մեր հարևաններին

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին

Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետևանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի  փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ:

Այսօր Վրաստանով անցնող երկաթուղին գործնականում անօգուտ է՝ Գորիի մոտակայքում գտնվող կամրջի փլուզման հետևանքով, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով ձգձգվում են: Ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները սպառնում են զրկել այս երեք երկրների մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից և ի դերև են հանում կայունության, անվտանգության և բարեկե­ցության նրանց հույսերը: More »

Tags: , ,

Հօգուտ Սփյուռքի նախարարության կայացման

Արդեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա

Հասել է ժամը, երբ Հայաստանի քաղաքացին պիտի թիկունք ու հենարան դառնա աշխարհի ցանկացած վայրում գտնվող իր համաքաղաքացուն և ազգակցին: Հասել է ժամը, երբ սփյուռքի յուրաքանչյուր հայ մարդ հայապահպանության, հայազարգացման և ընդհանրապես ազգային խնդիրներում իր մեջքին պիտի պետություն զգա, պետական հոգածություն զգա: Այս մասին այսօր շատ է ասվում ու գրվում, հնչեցվում ամենաբարձր ամբիոններից, քննարկվում տարբեր համաժողովներում: Խոսքից գործ անցումն էլ կարծես նշմարվում է: Հայաստանն արդեն իսկ ունի առանձին պետական ինստիտուտ, որը կոչված է կանգնելու դրսում ապրող իր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության թիկունքին, նրա կողքին, ով դրա կարիքն ունի, գործի հօգուտ համայն հայության խնդիրների լուծման: Որևէ գործընթացի ինստիտուցիոնալացումն ինքնին վատ երևույթ չէ իհարկե, սակայն ինքը՝ ինստիտուցիոնալաստեղծ գործընթացը պիտի ճիշտ լինի, այլապես էլի կհանգենք «ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ» սցենարին: More »

Tags: , ,

ԵՄ փոփոխվող դերը հակամարտության կարգավորման գործընթացում

Նոր դերակատար. մուտքը բեմախորշի՞ց

Հետխորհրդային զարգացող երկրներից շատերը մինչ այժմ չեն հաղթահարել անցումային շրջանի վաղ փուլերում սկիզբ առած հակամարտությունները: Նախորդ տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փոխվել են հակամարտող կողմերը ներկայացնողներն ու բանակցողները, ռազմական գործողությունների թատերաբեմը վարագուրվել է բանակցային շղարշով և պատերազմից հյուծված թատերաբեմում զորահրամանատարներին փոխարինել են դիվանագետները:
Սակայն թերևս, պատերազմի աստվածը չէր ննջի՝ ընդունելով սև և երկնագույն ոսկու զոհաբերությունը, իր փոխարեն կարգելով բազմահունար Հերմեսին, թե չլինեին հակամարտությունների կարգավորման գործընթացի ավանդական դերակատարները. տարածաշրջանային հսկաներն ու ծանրքաշայինները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Չինաստան, ՆԱՏՕ, ԵՄ: Նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ, հաճախ հակասական, երբեմն փոփոխական, սակայն միշտ և ամենուրեք սեփական կենսական շահերին խարսխված դերակատարում է ունեցել և ունի հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Նրանց թվում կա մեկը, ում արժեքները կարծես ընդունում են բոլորը, ուր կենսամակարդակը, գործարար կանոններն ու քաղաքական մշակույթը չափանիշ են յուրաքանչյուրի համար, որը ռազմական ուժի փոխարեն առաջարկում է իր հաստատությունների ուժը, և որի տնտեսական հզորությունն ի զորու է տեղաշարժել ցանկացած երկրի քաղաքական և տնտեսական ծանրության կենտրոնը: More »

Tags: ,

Կրթություն և միգրացիա. մարտահրավեր և հնարավություն

Գիտելիքների հարստացման տենչով պայմանավորված բնակավայրի փոփոխությունը միգրացիա ծնող պատճառների խճապատկերում քիչ ուսումնասիրվածներից է: Ինչպես միգրացիայի ցանկացած տարատեսակի, այնպես էլ կրթության նպատակով կատարվող տեղափոխությունների ոլորտի ուսումնասիրությունները պետք է սկսել հետևյալ հարցերի պարզաբանումից՝ քո երկիրը միգրացիոն հոսքի տեսանկյունից հանդիսանում է հանգրվանի՞, թե՞ ելման նշանակետ, թե՞ մեկը և մյուսը միաժամանակ. Ինչպիսի՞ն է վիճակագրությունը, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ նպատակներ պետք է հետապնդել: More »

Tags: ,

Ոսկե միջինի փնտրտուքներում. անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանին միգրացիայի վերաբերյալ հայեցակարգ

Ո՞րն է հայկական միգրացիայի առանցքը

Երբ մարդիկ բազմացան, քարայրերը նեղացան… ու սկսվեց միգրացիան. մարդը փորձեց գտնել իր կենսակերպը լավագույնս ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հարուստ միջավայր: Հետո մարդն սկսեց տրոհվել իր տեսակի մեջ ու առաջ եկան տոհմեր, ցեղեր, համայնքներ, քաղաքներ, իշխանություններ ու պետություններ ու դրանք միմյանցից անջատող բաժանարար գծեր, իսկ հետո էլ պետական սահմաններ: Սահմանահատումը դարձավ մարդկային տեսակների համակեցության փորձաքար: Ու կենսական միջավայրի փնտրտուքում մարդը հասավ 21-րդ դար, ուր այդ փնտրտուքն անվանվեց «միգրացիա» ու տեսակներն իրենց պետություններում սկսեցին մշակել կանոնների մի նոր խումբ` կառավարելու այդ երևույթը. առավելագույնի հասցնելու միգրացիա երևույթի ընձեռած դրական հետևանքները և հակառակը՝ նվազագույն մակարդակի վրա պահելու դրա բացասական ադրադարձերը, և այդպիսով պաշտապնելու իրենց տեսակները:
Հիմա հայ տեսակն ինչպե՞ս է կառավարելու երևույթն ու «պաշտապնելու» իրեն: Միգրացիան ի՞նչ առանձնահատուկ համուհոտ ունի այս տեսակի համար: 12 միլիոնանոց տեսակի համար դա լուրջ խնդիր է, եթե այդ տեսակի միայն երեք միլիոնն է իր երկրում ապրում և դեռ զգալի մասն էլ ակնկալում է դուրս գալ այդտեղից… Ակնհայտորեն միգրացիոն քաղաքականության առանցքն այստեղ կապվելու է արտագաղթի հետ, և եթե իսկապես կանոններ են պետք, դրանք պետք են լինելու այս երևույթի կարգավորման կամ ավելի ճիշտ՝ կանխման կամ հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու համար: More »

Tag:

Մեկշաբաթյա “օրինական միգրացիա” անօրինականն ուսումնասիրելու համար – III. որպես ամփոփում

bielefeld

Ի՞նչ պատճառներ են հայերը ներկայացնում Գերմանիայում ապաստան հայցելու համար: Չորս` ազգությամբ հայեր են Ադրբեջանից, ընդդիմության հալածվող ներկայացուցիչ են, իրենց երկրում ինչ-որ մեկն իրենցից անօրինական գումար է փորձում կորզել և իրենք անպաշտպան են, վերջապես` հիվանդ են հիվանդությամբ, որն անբուժելի է Հայաստանում: Հայցերի վիճակագրությունը վերջին մի քանի տարում երկրի ողջ տարածքում.

2005թ. – 678 դիմում
2006թ. – 426 դիմում
2007թ. – 341 դիմում
2008թ. առաջին եռամսյակ – 62, ըստ կանխատեսումների` տարվա մեջ կլինեն 250 դիմումներ:

Հայերի կողմից ներկայացված քանի՞ հայց է բավարարվել.
2005թ. – 3
2006թ. – 0
2007թ. – 2
2008թ. առաջին եռամսյակ – 0

More »

Tag: