Հարկային վարչարարությունը և իշխանության ձևավորումը

1760թթ. սրվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի անգլիացի գաղթականների հարաբերությունները, քանի որ Լոնդոնը փորձեց ուղղակի հարկեր հաստատել գաղութներում` իր եկամուտները բարձրացնելու նպատակով: Գաղթականներն, իրենց հերթին, պնդում էին, որ բրիտանական խորհրդարանը չի կարող իրենց հարկել, քանի որ, ըստ գործող օրենքների, բրիտանահպատակները կարող են հարկվել միայն իրենց կողմից ընտրված իշխանության կողմից: Գաղթականները խորհրդարանում չունեին իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներ:

Այս հակասությունը հանգեցրեց բախումների, որոնք վերաճեցին հեղափոխության և անկախության պատերազմի: Գաղթականների հիմնական կարգախոսն էր` “No taxation without representation“, որը կարելի է թարգմանել` “Ոչ` հարկահանությանը, եթե այն իրականցվում է մի իշխանության կողմից, որի ներկայացուցչական մարմնում մենք չկանք”:

Այդ կարգախոսը ցայսօր ինչպես ԱՄՆ, այդպես էլ այլ ժամանակակից ժողովրդավարական պետությունների հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն դրույթներից մեկն է:

Ամեն անգամ, երբ միացնում եմ հեռուստացույցը և տեսնում, թե ինչպես մեր իշխանավորները ելույթներ են ունենում հարկային վարչարարության վերաբերյալ, այդ կարգախոսն է մտքիս գալիս:

Tags: , ,

Մտքեր-2008

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում հանդուրժել: Իր անհանդուրժողականությունը կարող է և արտահայտել հանրայնորեն: Եթե դրանից չի բխում սպառնալիք մարդկանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին` քրեորեն պատժելի արարք, հանցակազմ չկա: Դա օրինական է:

Petrossian

Ժողովուրդը չի կարդում, ժողովուրդը չի գրում, ժողովուրդը դադարել է մտածելուց, ժողովուրդը չի ցանկանում մտածել, ժողովուրդն իներտ է` ինետրությունը իմաստություն չէ: Ժողովուրդն ընտրակաշառք է ուտում: Պետք է ձևավորել հասարակական կարծիքի օրակարգ, պետք է քայլ առ քայլ վերստեղծել հասարակությունը:

Արամ

Այսօր ես տեսնում եմ, որ մարդիկ նեղացած են իշխանություններից: Չեմ ասի ժողովուրդը, բայց կասեմ` շատ ու շատ մարդիկ…

Observer

More »

Tags: , ,