Տնտեսական ճգնաժամ. վերաիմաստավորում

Տնտեսական ճգնաժամի հոգեբանական փուլը Հայաստանում կարելի է համարել հաղթահարված: Այսպես, խուսափեցինք խուճապից, ճգնաժամի արդյունքում առավել տուժած ոլորտներն իրենց հետևից չփլուզեցին մյուս ճյուղերն ու ողջ տնտեսությունը, ֆինանսական հատվածը խուսափեց վայրիվերումներից: Սա թերևս, հնարավոր դարձավ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության և իրականացված տրամաբանական քայլերի, ինչպես նաև բնակչության խոհեմ վարքագծի շնորհիվ:
Որքան էլ հակասական հնչի, այս փուլի հաղթահարումը նշանավորում է բուն ճգնաժամի ավարտը: Այժմ սակայն, հակաճգնաժամային յուրաքանչյուր նախաձեռնություն հղի է վտանգներով: Այսպես, եթե նախկինում խնդրահարույց էին «հանուն շահագործվող բանվոր դասակարգի» իրականացվող բազմաթիվ անարդյունավետ միջո¬ցառումները, ապա ներկայում վտանգը «հանուն ճգնաժամի հաղթահարման» անհարկի քայլերն են: Հատկապես վտանգավոր են նման քայլերի քաղաքական շահարկումները՝ անգործության մեջ կառավարությանը մեղադրելը, իրականում, կարող է որոշում կայացնողների ուշադրությունը շեղել հանրային միջոցները վատնելու վտանգից:

More »

Tag: