Նոր հնարավորությո՞ւն հայկական դիվանագիտության համար. հրեական հետաքրքրվածությունը Հայաստանով

Փոքր ձկների ժամանակը

Բնության մեջ մեծն ու փոքրը միշտ ունեն իրենց դերն ու նշանակությունը: Ժամանակն ու հանգամանքները կարող են այդ դերերն ու նշանակությունները տարբեր կերպ արժևորել: Եվ քանի որ քաղաքականությունը` իր յուրահատկություններով հանդերձ, դեռևս զարգանում է բնության օրենքներով, ապա ժամանակն ու հանգամանքները մեծերից մեկին` ԱՄՆ-ին դրել են ծանր իրավիճակում աշխարհի այս փոքրիկ անկյունում, որտեղ փոքրերը շատ են, հին են ու փորձում են նոր կանոններով խաղալ, իսկ մեծերը մեկ-երկուսն են, հին են ու որպես մեծ` իրենց իրավունք են վերապահում խաղալ իրենց իսկ կանոններով: Ամերիկյան դիվանագիտությունն իր լավագույն ժամանակները չի ապրում այստեղ. մի կողմից աճող լարվածությունը Իրանի հետ, մյուսից կողմից վատթարացող հարաբերությունները նախկին դաշնակցի` Թուրքիայի հետ ու տարբեր կողմերից «մանր-մունր» խնդիրներ, օրինակ` կովկասյան հակամարտություններ, որոնց ամբողջությունը ավելի է խաթարում առավել լուրջ խնդիրների կարգավորմանը: Ու հիմա ԱՄՆ-ը փորձում է բացել կծիկը, որն այնքան գզգզված է, որ ստիպված ես բազմաթիվ փորձեր անել, տեսնել որտեղից կարելի է գտնել իրական ծայրը: Ահա փորձերից մեկը. հասկանալ, թե ինչ են ուզում փոքրերը` Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը, ԱՄՆ-ի համար կարևոր մեծերից, օրինակ` Թուրքիայից: Հիմա մենք Հայաստանում պիտի խոսենք, մեզ` լսեն: Մենք պիտի ասենք, թե ինչ ենք ցանկանում մեծերից ու փոխարենն ինչ կարող ենք առաջարկել: Մեզ էլ այս անգամ լսելու է այս տարածաշրջանում ու ԱՄՆ-ում լուրջ դերակատարում ունեցողներից մեկը` հրեական համայնքը: More »

Tags: , ,