Back to the right track

Մենք պիտի սովորենք երկխոսել, ոչ թե խոսել, կարծիք հայտնել, հիմնվելով փաստերի և այլ հիմնավորված կարծիքների վրա, ոչ թե բամբասանքի, ասեկոսեների ու բանսարկությունների վրա: Պիտի սովորենք լսել, նույնիսկ այն, ինչ միանգամայն հակասում է մեր սկզբունքներին, հավատամքին, աշխարհայացքին, պիտի սովորենք հանդուրժել, որովհետև այսօր մենք ապրում ենք բազմաթիվ ճշմարտությունների աշխարհում, որոնք պիտի կարողանանք ապացուցել մեր կյանքով: Սա տարիների ու սերունդների աշխատանք է, որն ստիպված ենք սովորել այսօր, եթե ցանկանում ենք ապրել վաղը: Սա ահռելի ճիգ է, թերևս թռիչք մեր իսկ գլխից վեր, բայց ճիգ է, որի ներուժը մենք ունենք, և որը միանգամայն հավանական է, եթե լինենք համառ, հաստատակամ ու հետևողական:

Մենք պիտի տերը դառնանք մեր երազի և պատրաստ լինենք հրաժարվել ըստ մեզ դեպի այդ երազը տանող լավագույն ճանապարհից, եթե ի վիճակի չենք եղել համոզել կողքիններին, որ այն լավագույնն է, որովհետև երբ երազն ընդհանուր է, դեպի այն ճանապարհն անհնար է միայնակ անցնել:

Tag: