Տպավորություններ Բաքվից

Մեկ շաբաթ առաջ Բաքու էի մեկնել: Առաջին անգամ էի, ու ամեն ինչ շատ հետաքրքիր էր թվում: Դե դիմավորեցին և անվտանգության աշխատակիցներով, որնք մեր հետ էին մշտապես, հասցրեցին հյուրանոց ու բացատրեցին, որ հյուրանոցի պատերից դուրս գալ ընդհանրապես չի թույլատրվելու: Բայց դե հայ ենք, չէ՞: Չորսով էինք և համատեղ ջանքերով այնպիսի իրավիճակ ստեղծեցինք, որ ստիպված եղան մեզ քաղաքով պտտել մի երկու ժամ, իհարկե մեքենայով:

Հաջորդ օրը մեծ ժողով էր: Հասկանալի էր՝ մամուլը պետք է հատուկ վերաբերմունք ցույց տար մեր հանդեպ, բայց չէի սպասում, որ այդպես մոտիկից և մանրամասն պիտի լուսանկարեին մեր դեմքերն ու կոստյումները ՝ կարծես շեշտելով, որ մենք չորսս տարբերվում ենք մնացած մասսայից: Տարօրինակ զգացում էր. ասես թանգարանի ցուցանմուշ լինեինք:

Դե հիմա, դա էլ մի տեսակի փորձ էր:ՃՃՃՃ

Բայց ամենացնցողն այն էր, որ երեկոյան հեռուստացույցի դիմացը նստած անհամբեր ապասում էի լրատվական ծրագրով մեր այցի մեկնաբանությանը, բայց ամբողջ թողարկումը ասես նվիրված լիներ Ալիևի կողմից մի քանի օբյեկտների և բնակելի շենքերի բացմանը: Անցել էր արդեն 40 րոպե, իսկ անոնսով տեսածս վեց շենքերից դեռ չորսն էին ցույց տվել: 40 + րոպե մեծարում նույնիս խորհրդային ժամանակներից չեմ հիշում: Ամենաահավորն այն էր, որ յուրաքանչյուր օբյեկտի մասին պատմող տեքստ ու տեսարանները գրեթե նույնն էին : Մի խոսքով, համբերությանս բաժակը լցվեց, ու ես դուրս եկա սենյակից՝ այդպես էլ մեր միջոցառման մասին ռեպորտաժը չտեսնելով:

Սակայն պետք է ազնիվ լինեմ և նշեմ, որ շինարարության մաշտաբներն ու քանակները զգալի էին, ինչը ուրախալի է, քանի որ կյանքի մակարդակի բարելավման հետ մեկտեղ պատերազմելու ցանկությունը իրականում նվազում է:

Կարճ ստացվեց, բայց երևի հենց նրանից է, որ մեծ տպավորություն չստացա: Իսկ ինձ համար Երևանից ու Ստեփանակերետից ավելի լավ քաղաք պարզապես չկա:

No Tags