Մտքեր-2008

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ է ուզում հանդուրժել: Իր անհանդուրժողականությունը կարող է և արտահայտել հանրայնորեն: Եթե դրանից չի բխում սպառնալիք մարդկանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին` քրեորեն պատժելի արարք, հանցակազմ չկա: Դա օրինական է:

Petrossian

Ժողովուրդը չի կարդում, ժողովուրդը չի գրում, ժողովուրդը դադարել է մտածելուց, ժողովուրդը չի ցանկանում մտածել, ժողովուրդն իներտ է` ինետրությունը իմաստություն չէ: Ժողովուրդն ընտրակաշառք է ուտում: Պետք է ձևավորել հասարակական կարծիքի օրակարգ, պետք է քայլ առ քայլ վերստեղծել հասարակությունը:

Արամ

Այսօր ես տեսնում եմ, որ մարդիկ նեղացած են իշխանություններից: Չեմ ասի ժողովուրդը, բայց կասեմ` շատ ու շատ մարդիկ…

Observer

Մենք մեր ազատատենչության համար ունեցել ենք ավելի խորը կորուստներ, քան այլ ազգերը. գենոցիդ: Միլիոն հինգ հարյուր հազար հայեր իրենց կյանքը տվել են, որ մենք ազատ ապրենք, նրանք նախընտրել են սպանդը քան ձուլումը, կրոնափոխությունը կամ ստրկությունը: Միայն հոգով ազատ մարդկանց են հատուկ առաքինությունները, հետևաբար առաքինի պետության հիմնական սյունը ազատ մարդն է:

Tigran

Եկել եմ անհանդուրժելու, սխալներ ու գժություն անելու, շիշն ու քարն էլ տամ գլխներիդ, որովհետև ուրիշ ո՞վ անի բա, որ առաջ գնանք, հո Պուշկինը չի՞ անելու կամ ալժիրի արաբները… Էս երկիրն իմն է, ձեր երկիրը պրծավ, կամ էլ հեսա կպրծնի` ճիշտ ու ճիշտ էդ ձեր ձեռքի մոմի պես… ոնց որ պրծավ Տիգրան մեծի երկիրը, Մաշտոցի ու Մամիկոնյանի երկիրը, Չարենցի Երկիր Նաիրին ու սովետական ազատ աշխարհ Հայաստանը… ու էկավ ձեր երկիրը… ձեզ տրված ժամանակը պրծավ, կամ էլ հեսա կպրծնի… մեզ ձեր մոմը, դրա կրակը, լույսն ու ջերմությունը պետք չի… մեզ մեր ցանկություններն են պետք, իսկ մեզ դրա համար մոմ պետք չի… Էսպես խոսեց Ջահելությունը…

Անկապ Մարգարե

Ամեն ինչն է թառամում, կարևորը, որ ծաղկի պես… Մարդը հրաշալի ծաղիկներ է ստեղծել, սակայն ոչինչ երբեք ավելի գեղեցիկ ու ներդաշնակ չի եղել, ինչպես բնության կողմից իրեն պարգևված հողում բնականոն ծիլ տվող, բողբոջող, փթթող ու թառամող ծաղիկը: Ծաղիկն այլ հողում աճեցնելու մարդկային փորձերը կարող են պսակվել զգլխիչ հաջողություններով կամ հուսահատեցնող պարտություններով:

Christina

5 տարի և ավել է, ինչ որոշել եմ ժողովրդավարություն բառը կիրառել հազվագյուտ դեպքերում: Այն դարձել է այնքան մոդայիկ, որ մարդկանց ուղեղում արդեն ասոցացվում է որպես ունիվերսալ դարման ցանկացած հիվանդության: Էլ չեմ ասում, թե ինչպես է այդ բառի իմաստը իմաստազրկվում դրա բուն էությունը չհասկացողների կողմից անընդհատ, տեղին ու անտեղին հոլովելուց:

Աշոտ

Բորենիությունը տիրապետել է, տիրապետում է ու կշարունակի: Եվ միշտ էլ կգտնվի մեկը, ով կկանգնի գրակապոցների վրա ու կպոռա «խեղդենք տականքներին»: Ու միշտ էլ կգտնվի մեկը, ով կհակադարձի. «Դե արի ասեմ»: Ու բորենին միշտ էլ ինքնազարգացման ճոխ հնարավորություններ կունենա մեզանում:

Sevak

Tags: , ,

1 Comment to “Մտքեր-2008″

  1. Petrossian said...
    December 29, 2008

    2009թ. բոլորիս մաղթում եմ լինել անհանդուրժող բորենիների հանդեպ…
    Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Leave a Comment

*

*