1760թթ. սրվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի անգլիացի գաղթականների հարաբերությունները, քանի որ Լոնդոնը փորձեց ուղղակի հարկեր հաստատել գաղութներում` իր եկամուտները բարձրացնելու նպատակով: Գաղթականներն, իրենց հերթին, պնդում էին, որ բրիտանական խորհրդարանը չի կարող իրենց հարկել, քանի որ, ըստ գործող օրենքների, բրիտանահպատակները կարող են հարկվել միայն իրենց կողմից ընտրված իշխանության կողմից: Գաղթականները խորհրդարանում չունեին իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներ:
Այս հակասությունը հանգեցրեց բախումների, որոնք վերաճեցին հեղափոխության և անկախության պատերազմի: Գաղթականների հիմնական կարգախոսն էր` “No taxation without representation“, որը կարելի է թարգմանել` “Ոչ` հարկահանությանը, եթե այն իրականցվում է մի իշխանության կողմից, որի ներկայացուցչական մարմնում մենք չկանք”:
Այդ կարգախոսը ցայսօր ինչպես ԱՄՆ, այդպես էլ այլ ժամանակակից ժողովրդավարական պետությունների հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն դրույթներից մեկն է:
Ամեն անգամ, երբ միացնում եմ հեռուստացույցը և տեսնում, թե ինչպես մեր իշխանավորները ելույթներ են ունենում հարկային վարչարարության վերաբերյալ, այդ կարգախոսն է մտքիս գալիս:
Tags: Economy, policy, Politics
4 Comments to “Հարկային վարչարարությունը և իշխանության ձևավորումը”
December 30, 2008
Ուզում ես ասել, որ որևէ խորհրդարան կարող է հարկեր սահմանել, ասենք, մարմնավաճառների գործունեության վրա միայն այն դեպքում, երբ իր շարքերում ունի մարմնավաճառների ներկայացուցիչ/նե°ր: Թույլ արգումենտացիա:
January 9, 2009
Զարմացած մարդ,
Չգիտեմ, թե ի՞նչ նպատակով օրինակիդ համար ընտրեցիր հենց մարմնավաճառներին: Ենթադրում եմ, որ այդ մարդկանց հասարակության ամենաստորին ու մերժված խավը լինելու պատճառով, որպեսզի հեգնես ու մերժես դուրդ չեկած փաստարկը:
Այո՛, մարմնավաճառները՝ մարդ են: Նրանց՝ մարդու և քաղաքացու իրավունքները, անկապտելի են: Նրանք էլ իրավունք ունեն ընտրել, այսինքն՝ Սահմանադրությամբ նախանշած ընթացակարգով ձևավորել մի կառավարություն, որը կարգավորում է իրենց ամենօրյա կյանքը: Զարգանալու նպատակով՝ ընթերցի՛ր http://en.wikipedia.org/wiki/Representative_democracy :
Էսքանից հետո՝ ո՞ւմ փաստարկն է թույլ:
January 9, 2009
“Չգիտեմ, ինչ նպատակով ընտրեցիր”…
“Ենթադրում եմ, որ”…
(Իմ ենթադրության վրա հիմնվելով` պնդում եմ) “Նրանք էլ իրավունք ունեն”…
(Իմ ենթադրության վրա հիմնվելով և ամրապնդելու համար իմ պնդումը` առաջարկում եմ) “Զարգանալու նպատակով՝ ընթերցի՛ր”…
Չէ, Պետրոսիան ջան, քո’ փաստարկներն են ուժեղ, իհարկե’ քոնը, հատկապես որ խարսխված են քո փառահեղ ենթադրությունների վրա…
December 29, 2009
uzum e asel, vor mez mot bnav el mer yntrac nerkayacucichnery chen xorhrdaranum /anardar yntrutyunner/
Leave a Comment