Մեր ժամանակի հերոսները

Չե՞ք կարծում, որ այսօր ամեն ինչից առավել մեզ հերոսներ են պետք: Չէ, սխալվեցի, հերոսներ անշու՛շտ կան. նրանք հեռուստատեսություն են տնօրինում, հաղթող կուսակցություններ են հիմնում կամ հեռուստաեթերից մարտնչող տգիտության ներբողներ հյուսում:

Տարիներ առաջը, երբ կարագ գնելուց պարտադրված էինք հետն էլ մարգարին գնել, մենք անվանում ենք անազատ տարիներ: Այդ անազատ տարիներին էլ մենք մեծանում էինք յուրաքանչյուրս մեր հերոսի տեսլականով: Մենք ուզում էինք Գագարին դառնալ ու մեզ բացատրում էին, որ դրա համար հարկ է լավ սովորել, մենք ուզում էինք Սախարովին նմանվել, կրկնում էին` սովորել, սովորել, սովորել…

Փոխվել են ժամանակները, փոխվել է արժեքային սանդղակը: Աղջկաս մանկապարտեզում բաց դասի ժամանակ ուսուցչուհին հարցրեց. «Ի՞նչ եք ցանկանում դառնալ, երեխանե՛ր»: Պատասխանում էին հերթով: Տղաների մի մասը հակադարձեց` ոստիկան, մի քանիսը` «ախրաննիկ», մի երկուսն էլ` բիզնեսմեն: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են, և կարծես արդիական է դառնում լոկ ավանդապատումը, թե «դառնամ զօղորմի տի տամ»:

Մենք փոփոխություն ենք ուզում: Ամենուր խոսում ենք դրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Իսկ ու՞ր են մեր ցոյերը, որ երգեն «Перемен, требуют наши сердца», ինչու՞ է լռում մեր Սոլժենիցինը, և ինչու՞ չի ծնվում մեր Գանդին: Փոխարենը երկկողմանի անթաքույց կամ քողարկված ատամ են ցույց տալիս, փոխարենը նորերը տապալում են հներին, հները պատրաստվում են տապալել նորերին և այսպես շարունակ: Արդյունքում` ծնվում են մեր ժամանակի «հերոսները», և մի ամբողջ սերունդ է մեծանում ոստիկանի կամ «ախրաննիկի» տեսլականով, արդյունքում մենք ոչ միայն կորցնում ենք «դրական փոփոխությունների» հասնելու վերջին հնարավորությունը, այլև հետաձգում ենք այն առնվազն 40-50 տարի, արդյունքում` մի բան փոխելը հավասարազոր ենք դարձնում միայն գլուխ ջարդելուն: Ափսոս:

P.S. Վա՛ր դիր այդ փայտը, այն քեզ ոչինչ չի տա: Թե երեսպաշտության ու ընչաքաղցության, թայֆաբազության ու խաչագողության այս հորձանուտում տանուլ ես տվել, հապաղի՛ր մի պահ: Խաղի կանոնների տեղ, խաղացողների դեմ ես թե ելնում, մե՛կ էլ մտածիր:

Թե ճկուն էիր, բայց անհարիր ես համարել, թե լավ միտք ունեիր, բայց լռել ես, թե հմուտ էիր, բայց հարևանցի ես նայել, թե գիտակ էիր, բայց չես արժևորել… մի՛ ավելացրու ևս մեկ «բայց»:

Վա՛ր դիր այդ փայտը, թող որդիդ չտեսնի:

Tags: ,

4 Comments to “Մեր ժամանակի հերոսները”

  1. Bagrat T said...
    May 15, 2007

    Sevak jan,
    Inchpes misht qo hayereny shat gexecik e…

    Arajin im poqrik masnakcutyuny banavecheri dzer sharqin…

    Iharke yes hamamit em harcardrumneri het, sakayn hnaravor hamarum es vor iravhichaky aysqan “sev” e vorovhetev menq chapic shat ban enq uzum chapazanc karch zhamanakahatvacum, khist sahmanapak resoursnerov, globalacox u terori dem “paterazmox”, arag popokhvogh ashkharhum, MAK-i koghmic sancianeri tak gtnvogh Irany` vorpes mer amenalav harevan linelu paymannerum, aranc uzhegh herosneri (yes kasei leaderneri, vorovhetev, mez gorcel e petq ev voch erazel..), ev vor amenakarevorn e, aranz iskakan u martunak “zinvorneri”. Shat ev shat erkrner tsnamyakner sharunak unen qo/mer erazac zhoghovrdavarutyuny, bayc parberabar korcrel en ayl dashterum` ajdpes chkaroghanalov hasnel irenc erazac tntesakan u socialakan kyanqin… Guce parzapes qo “herosneri” zhamanaky chi ekel ev petq e der spasel` vogevorvelov tntesakan achov ev anteselov tirogh anorinakanutyunnery` aravel parahegh apaga unenalu npataki hamar? Verj i verjo nor arzheqnajin hamakarg, qaghaqakan kultura, ev ayln hnaravor e dzevavorel tasnamyakneri yntacqum miayn..ayo, mer ev mezanic mec serundneri zrkanqneri hashvin… dra hamar guce petq e ayzhm vogevorvel drakan sharzherov (Haykakan passport, haykakan petutyun, azat kap ashkharhi het, kam ayl volortic` tesnel korupciaji drakan drsevorumnery miayn` 1000 dramov gayichniki tuganqic azatum, cankacac harci poghov lucum, etc////

    btw, barevner bolorin and take it easy..

  2. AB said...
    May 15, 2007

    Karcum em vor herosneri der@ chapazancacvats E. Asem avelin karcum em vor jamanakakic Haistani herosner@ ekan insunnakaneri skzberin ev varqabekelov irenq irenc heracan. Karelie vitshel te ichqanov ein irenq heros baic mi bann aknhaite irenq bavakanin taxandavorein ev karoxacan lurj azdel erkri zargacman uxu vra. Es ain karciqin chem vor «Перемен, требуют наши сердца», voretev amen or shbvelov mer qaxaqacineri het es nkatum em ain vor bolorin harmar e ais mijavair@ vorum ka tsanot, barekam, axperutiun, qavor, sanik, angragetutiun, tegetutiun, mijavair vor tex amen inch “STICA”-aisinq gitutiunn, usum@, bjishkutiunn… Menq amen qailin inqners mez xapum enq. Ishxanavornern xapum irenq irenc , hasarak qaxaqacinern irenq irenc . Aid ameni verjum asum en te erkirn erkir che. Im karciqov himnakan xndir@ mer hasarkutian hetamnacutiunn e. Hayastn@ lqecin metc tvov graget mardik irenc poxarinecin mijaknern mardik voronq unein inchvor krdutiun baic ndamen inchvor. Menq astitshanabar veracvecinq PARSKA…. mi hasarakutian, mi tarberutiamb vor asum enq vor QRISTONIA enq ev tarapel enq aid patsharov. Aid patmvacqum el himnakan@ tarapanqna. Karcum em vor aveli lav ais pahin nor HEROSNER ais hasarakutiunic chgan, vorovetev irenq amenain havanutiamb knmanven ain herosnerin voronq hima ishxum en IRAN-um kam ain azgain herosnerin voronc menq unecelenq 90neri vergerum.

  3. Bagrat T said...
    May 15, 2007

    AB- karelia harcnel te ovqer ein qo nshac ayd herosnery 90akanneri verjerum? Iskapes unecel enq aydpisinnerin?? Im karciqov heros a eghel mer zhoghovurdy vor dimacel a aydqan tarapanqnerin, tanjanqnerin u zrkancqnerin.

  4. Sevak said...
    May 15, 2007

    Բագրատ ջան,

    համաձայն եմ քո դիտարկմանը. հարկ չկա տասնհինգամյա մանչուկից պահանջել, որ նորապսակներին քավոր կանգնի: Բայց պիտի դժգոհել, երբ նա դադարի հավուր պատշաճի զարգանալուց: Հավատացնում եմ` ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հպարտ եմ մեր դրոշով, հայ տեսակով, մեր մարդամոտությամբ և այլն, բայց հասկանու՞մ ես, ես այդ ամենով հպարտ էի նաև 10 տարի առաջ: Մենք մի ընկեր ունենք, կասեր` է ետքը՞… Ես ուզում եմ մի ինչ-որ նոր բանով էլ հպարտ լինել: Ծնողները հաստատ հպարտանում են իրենց վեցամյա զավակով, երբ վերջինս լավ է սերտում այբբենարանը և սկսում է սահուն կարդալ, բայց մի՞թե հարկ կա 8-րդ դասարանում ֆիզիկայից անբավարար ստանալուց պնդել, թե չպիտի փնովել խեղճին. արի հպարտանանք, որ վարժ ընթերցում է:
    Ես կայուն առաջընթացի կողմնակից եմ:

    Սիրելի A.B.,

    սխալ հասկացված չլինելու համար համար ուզում եմ մեկնաբանել, թե ինչ նկատի ունեի «հերոս» ասելով: Կարծում եմ ամեն մարդ առնվազն մանկության տարիներին հասանելի շրջապատից, գրքերից կամ եթերից իր համար ընտրում է մեկին, ում փորձում է նմանվել, հետևել` սկսած արտաքին տեսքից ու մինչև գաղափարներ: Հիշեք քանիսն էին մեզնից ուզում նմանվել «Բրոնզե թռչունը» ֆիլմի տղաներին: Այդօրինակ «հերոսներ» միշտ ընտրվում են, ուզենք թե չուզենք. հարցն այն է, թե ինչ կաթսայից:
    .

Leave a Comment

*

*