Հապա նրա — Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը…
Ինչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…
Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա: Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը:
Բավական է:
Հայաստանը պետք է խոսի վերջապես:
Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար:
Հովհաննես Թումանյան
Tag: lessons of the past
2 Comments to “Հայաստանը պետք է խոսի”
April 3, 2010
ՈՒ կխոսի, երբ վերջապես հեռու վանի բոլոր միֆերը, որ վաղուց ի վեր լիուլի ներարկված է: Երբ հաստատապես գիտակցվեն իրականում շատ պարզ բաներ.
- այն, որ աշխարհը կառավարվում է մեկ կետից ու մինչև վերջին մանրուքը, միֆ է,
- այն, որ Թուրքիան ունի դարավոր ու անհաղթահարելի դիվանագիտություն, միֆ է,
- այն, որ նավթի հաշվին երբևէ կարելի է ընկճել Արցախին, միֆ է,
-այն, որ փոքր երկրները դատապարտված են չլսված լինելու, միֆ է:
Ու էլի շատ միֆեր:
Հեռու:
Մենք ասելիք ունենք:
April 5, 2010
Հետաքրքիր է, թե ո՞ր թվականին է Հովհաննես Թումանյանը սա գրել: Մինչև՞ 1918թ., թե դրանից հետո:
Կարծում եմ, մեծ լոռեցին գրում էր այն ժամանակ, երբ չկար ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Իսկ ազգային վստահության արտահայտման միակ միջոցն ազգային պետությունն է:
Անգամ եթե 1918թ-ին հետո է գրել, կարծում եմ, պետականության գործիքի կարևորության գիտակցումը դեռ չկար:
Մեծ կայսրության հլու-հնազանդ, կամակատար քաղաքացի լինելու կարոտախտը կարող է մեր ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ տունը քանդել:
Leave a Comment