Back to the right track

Մենք պիտի սովորենք երկխոսել, ոչ թե խոսել, կարծիք հայտնել, հիմնվելով փաստերի և այլ հիմնավորված կարծիքների վրա, ոչ թե բամբասանքի, ասեկոսեների ու բանսարկությունների վրա: Պիտի սովորենք լսել, նույնիսկ այն, ինչ միանգամայն հակասում է մեր սկզբունքներին, հավատամքին, աշխարհայացքին, պիտի սովորենք հանդուրժել, որովհետև այսօր մենք ապրում ենք բազմաթիվ ճշմարտությունների աշխարհում, որոնք պիտի կարողանանք ապացուցել մեր կյանքով: Սա տարիների ու սերունդների աշխատանք է, որն ստիպված ենք սովորել այսօր, եթե ցանկանում ենք ապրել վաղը: Սա ահռելի ճիգ է, թերևս թռիչք մեր իսկ գլխից վեր, բայց ճիգ է, որի ներուժը մենք ունենք, և որը միանգամայն հավանական է, եթե լինենք համառ, հաստատակամ ու հետևողական:

Մենք պիտի տերը դառնանք մեր երազի և պատրաստ լինենք հրաժարվել ըստ մեզ դեպի այդ երազը տանող լավագույն ճանապարհից, եթե ի վիճակի չենք եղել համոզել կողքիններին, որ այն լավագույնն է, որովհետև երբ երազն ընդհանուր է, դեպի այն ճանապարհն անհնար է միայնակ անցնել:

Tag:

2 Comments to “Back to the right track”

  1. Artak said...
    August 3, 2010

    Համաձայն եմ- համաձայն եմ- համաձայն եմ:  Էնքան եմ համաձայն, ոնց որ ես գրած լինեմ: Մենակ մի խնդիր կա. ինչ անել երբ մեծամասնությունը պատրաստ չի դրան, երբ դիմացինդ չի լսում, չի կարող լսել, հո սպիտակ ագռավ չե՞ս մնալու…

  2. admin said...
    August 3, 2010

    Այդ դեպքի համար ասված է. «Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ մեծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր քաղաք գրաւողից»։

Leave a Comment

*

*