ՆԱՏՕ և Հայաստան

Ահա թե ինչ են ասում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման մասին ինտենետային կայք ունեցող կուսակցությունների ծրագրերը: Ինտերնետում հասանելի այլ կուսակցական ծրագրերը թեմային ուղղակիորեն չեն անդրադառնում:

ԱԺԿ/ ՆԱՏՕ-ի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության խորացում` ուղղված բանակի արդիականացմանն ու ռազմական ներուժի հզորացմանը:

«Այլընտրանք»/ Հայաստանը պետք է մաս կազմի այնպիսի անվտանգության համակարգի, որը իրապես կարող է ապահովել նրա անվտանգությունը եւ համապատասխանի նրա քաղաքական դիրքորոշումներին: Գործող անվտանգության համակարգերում այդպիսին կարող է լինել ՆԱՏՕ-ն կամ նրա հովանու տակ գտնվող այլ համակարգեր:

«Բարգավաճ Հայաստան»/
Խորացնել համագործակցությունը եվրոպական անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ:

«Դաշինք»/ Հայաստան – ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված և գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, սակայն, ՀՀ-ում չպետք է տեղակայվեն ռազմակայաններ:

«Ժառանգություն»/ Անկախ այն հեռանկարից, Հայաստանը կանդամակցի, թե չի անդամակցի ՆԱՏՕ-ին` ելնելով իր անվտանգության կարիքներից, այսօրվա հրամայականները հարկադրում են բանակի արդիականացում ՆԱՏՕ-ի չափանիշներով…

ՀՀԿ/
Ապահովվել է ռազմական բնագավառում միջազգային համագործակցության ներդաշնակ զարգացում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ: Հաստատվել և սկսել է իրագործվել ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

Tags: ,

3 Comments to “ՆԱՏՕ և Հայաստան”

  1. Tevan said...
    May 15, 2007

    Հայաստանի պես փոքրիկ երկրները միշտ պետք է անդամակցեն ինչ- որ համակարգերի՝ լինի դա ռազմական, քաղաքական կամ ռազմա-քաղաքական: Դա է միակ ճանապարհը՝ կազմակերպելու մեր անվտանգությունը այսօրվա ասիմետրիկ միջազգային հարաբերություններում: Ելնելով այսպիսի պարզ իրականությունից՝ հասկանալի է, որ նախընտրական շրջանում կուսակցությունները պետք է կատարեն ընտրություն, թե ինչպես են իրենք տեսնում երկրի զարգացումը և կարողանան ներկայացնել բնակչությանը, որ մենք էլ ընտրենք, թե որ կուսակցությանն ենք վստահում մեր երկրի զագգացումը:

    Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իր Անհատական Համագործակցության Գործողությունների Ծրագրում (IPAP) նշել է, որ իր վերջնական նպատակն է դառնալ ԵՄ անդամ: Եվրոպական Նոր Հարևանության գործողությունների ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանն ունի ԵՄ ընտանիքին անդամակցելու գերնպատակ: Ուսումնասիրելով մեր կուսակցությունների ծրագրերը՝ դժվար չէ նկատել, որ մեծամասնությամբ մեր կուսակցությունները տեսնում են Հայաստանը Եվրոպայում, ինտեգրված Եվրոպական ընտանիքին: Ասեմ, որ շատ լավ և ողջունելի ցանկություն է:

    Ուսումնասիրելով ԵՄ վերջին ընդլայնման փորձը՝ կարելի է ասել, որ այսօրվա միակ և իրական ճանապարհը, իրականացնելու մեր կուսակցությունների այդ ցանկությունը, ՆԱՏՕ-ին անդամակցելն է: Անհնարին է լինել մի համակարգի մասնիկ կան նրա ինտեգրված մաս և չլինել այդ համակարգի անվտանգությունը ապահովող ինստիտուտի մաս: Այնպես որ մի բան ցանկանալով պետք է նաև պատրաստ լինել ընդունել այդ ցանկությանը հասնելու ճանապարհին եղած կանոնները և հարգել դրանք:

  2. Anna Matevosyan said...
    May 15, 2007

    The Pros and Cons of NATO Expansion
    Copyright © 2002 by Thomas Gangale
    OPS-Alaska and San Francisco State University
    International Relations 308

    “Two contradictory views on the expansion of the North Atlantic Treaty Organization (NATO) into Eastern Europe are compared:
    • Pro: Strobe Talbott, “Why NATO Should Grow,” The New York Review of Books, August 10, 1995.
    • Con: Dan Reiter, “Why NATO Enlargement Does Not Spread Democracy,” International Security, 25.4 (2001) 41-67.
    Three questions were developed to test the arguments presented by the two authors:
    • Does NATO expansion increase security for the alliance against external threats?
    • Does NATO expansion promote democracy?
    • Does NATO expansion increase stability in Europe?
    This paper will show that the arguments against NATO’s eastward expansion are weak, while the historical evidence supports the arguments in favor of NATO expansion.”
    http://pweb.jps.net/~gangale/opsa/ir/NAT..
    http://www.mitpressjournals.org/doi/pdf/10.1162/01622880151091899 http://www.nybooks.com/articles/1826

  3. Shaqe said...
    May 15, 2007

    Ճիշտ է` փոքր պետություններն իրենց անվտանգությունը սովորաբար ապահովում են անվտանգության ավելի մեծ համակարգերի շրջանակում: Ինչպես դարավոր պատմությունն է փաստում, մենք` հայերս, շատ հաճախ ենք եղել այս կամ այն գերտերության հովանու ներքո և, դժբախտաբար, շատ ենք սխալվել հենց հովանու ընտրության հարցում: Գուցե, վերջապես կոմնորոշվե՞նք ինչ ենք ուզում անել և հատկապես` ինչպես… Գուցե, վերջապես համապատասխանեցնե՞նք այն, ինչ ասում ենք, նրան, ինչ գրում և հատկապես` ինչ անում ենք. հենց նույն այս կուսակցություններից որոշների առաջին դեմքերն էին մատնանշում, որ ՀՀ արտաքին կողմնորոշման առյուծի բաժինը պետք է լինի դեպի Ռուսաստանի Դաշնություն, մի չնչին մասն էլ` դեպի այլ երկրներ ու միջազգային կառույցներ: Ակամայից հարց ես տալիս ինքդ քեզ` էլ ինչու՞ են նրանք կարևորում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ իրենց նախընտրական ծրագրերում, եթե դրան բացարձակ չեն հավատում:
    Իսկ միգուցե ավելի բարոյական է այդ դեպքում ընդհանրապես չհիշատակե՞լ ՆԱՏՕ-ն ծրագրերի մեջ, ինչպես օրինակ արել են կուսակցություններից շատերը:

Leave a Comment

*

*