Tertium non datur*

Խնդիրը: Հաղթել և ապահովել քայլ դեպի միջազգայնորեն ավելի ընդունելի ընտրություններ:

Լուծում: Խնդիրը պարզապես լուծված է:

Ավարտվեցին ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Վերջ: Հաղթանակեց… խելքը: Ես հարգում եմ ԽԵԼՔԸ: Շնորհավորում եմ բոլորիս: Այս պահին էլ ոչինչ կարևոր չէ, կարևոր է, թե ինչպես ընկալվեց: Եվրոպական դիտորդները բավականին դրական եզրակացություն տվեցին. ոգևորող խթան ճիշտ ճանապարհին` դեպի Եվրոպա ճանապարհին: Մասնավորապես շնորհավորում եմ ՀՀ ԱԺ նորեկին` «Ժառանգություն» կուսակցությանը: Դե ուրեմն ի գործ պարոնա՛յք, և թող նախ և առաջ կարողանանք կերտել Եվրոպան մեր մեջ:

P.S. «Բռնության բացակայություն (ahimsâ) = սեր (satyâ) = ճշմարտություն = Աստված» / Գանդի

*(լատ.)երրորդը տրված չէ

Tag:

2 Comments to “Tertium non datur*”

  1. Արամազդ said...
    May 27, 2007

    Սեւակ ջան, ամբողջովին համամիտ եմ քո դիտարկման հետ՝ խելքի վերաբերյալ. Սերժը բոլորիս՝ Ռոբից սկսած մինչեւ «Իմպիչմենտ» դաշինք հաղթեց ԽԵԼՔՈՎ։ Իհարկե, խելքի հետեւում կնգնած էր չափազանց ծանրակշիռ վարչական ու ֆինանսական ռեսուրս, բայց դրանից խելքի դերն ամենեւին չի նվազում…

    Ես էդ գիշեր շնորհավորեցի Ստյոպային ու հիմա էլ ամբողջ «Ժառանգությանն» եմ շնորհվորում՝ քաջ գիտակցելով, որ էն մարդկանց մեծամասնությունը, ովքեր Ռաֆֆիենց կոչ են անում դնել մանդատները, եթե իրենք լինեին նրա փոխարեն՝ չէին դնելու…

    Արամազդ

  2. Sevak said...
    May 28, 2007

    Արամազդ ջան, ես էլ նույն կարծիքին եմ և մանդատները վայր դնելը համարում եմ պարզապես անհեթեթություն. միևնույն է դրանից բան չի փոխվի, ավելին` մենք կդատապարտվենք երկարաձիգ տարիների քաղաքական, տնտեսական ու հանրային գաղջ միականության` սրտխառնոց առաջացնելու չափ ձանձրալի ու վտանգավոր: Չդնելու դեպքում էլ տենց կլինի, բայց գոնե սենց մի շատ փոքրիկ կրակիկ կմնա, որ գուցե կարողանա մոմեր վառել:
    Բացի դրանից, մի՞թե այն տասնյակ հազարավոր մարդիկ «Ժառանգությանը» ձայն են տվել, որ նրանք հետո մանդատները վայր դնեն: Ո՞վ է տվել բարոյական այդ իրավունքը:

Leave a Comment

*

*