Խաղի եվրոպական կանոնների ժամանակը

Վերադարձ նպատակներին

Խորհրդարանական ընտրություններով պայմանավորված` ռազմավարական ուղղություններով ամենօրյա աշխատանքի հարաբերականորեն պասիվ ժամանակաշրջանի ավարտն այլևս ազդարարում է, որ բոլոր մակընթացություններն ու տեղատվությունները, դասավորումներն ու վերադասավարումները հետևում են արդեն, և Հայաստան երկիրը պիտի կարողանա ժամանակին վերադառնալ դեպի արդեն իսկ դրված մարտահրավերներն ու ստանձնած պարտավորությունները: Սթափվել և վերադառնալ ամենօրյա հետևողական աշխատանքի:

Եվ այսպես, «դեպի Եվրոպա» մարտահրավերը, կարծես, ամենաընդգրկունն ու արդիականն է մնում այս պահին: Հաճախ հնչող հարցը, թե երբ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, պատասխան չունեցող հարցերի շարքին կարելի է դասել: Իսկապես, ե՞րբ, որքա՞ն ժամանակում է հնարավոր Հայաստանի ներկա սոցիալ-քաղաքական պահավիճակը վերափոխել և համապատասխանեցնել նպատակադրվածին, ի՞նչ ծավալի և ինչպիսի՞ փոփոխությունների միջով հարկ կլինի անցնել, կհերիքի՞ կամքն արդյոք, միայն ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս խորհրդարանական ընտրությունները ոչ միայն ենթադրվող վերջակետը չդրեցին եվրամիտման ճանապարհին, այլ ճիշտ հակառակը` նոր խթան կարող են դառնալ այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատանքի համար:

Պետական կառավարման եվրոպական սկզբունքները

Եվրոպական կառավարման տեսլականը ենթադրում է երեք հիմնական սկզբունք, որոնք նաև փորձագետների կարծիքով նոր անդամ երկրների համար այսօր անկյունաքարային մարտահրավերներ են դարձել: Այդ սկզբունքներն են.

  • մրցակցային քաղաքականություն, որը ենթադրում է կառավարող էլիտաների փոփոխելիություն:
    Այսինքն երկրում պիտի ստեղծվեն պայմաններ, պիտի կայանա մի միջավայր, որտեղ կառավարող էլիտաները կարող են և փոխվում են. մի բան, որի ուղղությամբ ծանր ու երկար ճանապարհ ունենք, թերևս, անցնելու.
  • արդյունավետ ու ամուր քաղաքացիական ծառայության համակարգ և ապաքաղաքականացված բյուրոկրատիա:
    Եթե ձևի առումով այս ուղղությամբ Հայաստանը նկատելի քայլեր արդեն իսկ արել է, ապա բովանդակության տեսանկյունից, կարծում եմ, քիչ բան է փոխվել.
  • անկախ արդարադատության համակարգ:

Նշված երեք սկզբունքների համակարգված համապատասխանության պայմաններում է միայն համարվում, որ այս կամ այն երկրի պետական կառավարման համակարգը նույնական է Եվրոպականին: Մի խնդիր, որ այսօր գերխնդիր է Ռումինիայի, Բուլղարիայի և նոր անդամ մյուս երկրների համար:

Պատկերացնել կարելի է, թե դեպի «պետական կառավարման եվրոպական չափանիշներ» ճանապարհի որ հատվածում է Հայաստանն այսօր:

Tags: ,

8 Comments to “Խաղի եվրոպական կանոնների ժամանակը”

  1. Maya said...
    May 22, 2007

    Ինձ թվում ա, որ պետք է հիշենք, որ արևմտյան դեմոկրատական երկրները տարբեր ինստիտուցիոնալ համակարգերը ստեղծել են տարիների– դարերի ընթացքում, որի հիմքում էր մշտական պայքարը և իրենց երկիրը կառուցելու ցանկությունը։ Քննարկումները, գաղափարները, թե ինչպիսին պետք է իրենց երկիրը լինի մշակել են համոզմունքներ և սոցիալական պահվածքի կանոններ։ Հասկանալով, որ, իհարկէ, կազմակերպչական նորամուծությունները կարող են ունենալ իրենց ազդեցությունը պահվածքի վրա, պետք է նաև ընդունենք, որ գաղափարական, բովանդակային առումով, նրանք առանց մարդկանց խորը, գիտակցված վերաբերմունքի չեն ածխատելու։ Ուզում եմ նշել, որ Հայաստանը իսկապես ունի իր մեջ էն գաղափարները, որոնք քրիստոնյա մշակույթում բերել են դեպի ժողովրդավարություն։ Օրինակ, արդարության գաղափարը, կամ այն ընկալումը, որ ամեն մարդ ունի իրավունք և ցանկություն ապրելու արժանավայել։ Այս արժեքները կորում են, երբ որ կոպիտ ուժի անգրագետ երկրպագուները սկսում են թելադրել ապրելու կանոնները։ Սակայն, եթե հաշվի առնենք մարդկանց ընդհանուր մշակութային տրամադրվածությունը, պետք է կարողանանք հարգանքն ու գրագիտությունն ու միտքը աշխատացնենք։ Առանց լավ հասկանալու, որ սա մեր երկիրն ա ու մեր ապագան, ու թե ինչպես մենք կվերաբերվենք միմյանց և ինչ կքննարկենք, թե ինչպիսին ենք լինելու –եվրոպական եղբայրության մեջ – միասնական ձիրք և կամք, որը հիմնվում է պարզ սոցիալական ըմբռման վրա, որ միայն քո բարգավաճումը մյուսների աղքատության մեջ լավ չի, և որ ազնիվ լինելը միևնույն է ավելի ճիշտ է խղճի և ուրիշների առջև, չի ձևաորվի։

  2. Petrossian said...
    June 6, 2007

    Սևակ,

    էսքան ժամանակվա մեջ երևի ամենալավ հոդվածդ էր. ափսոս, շուտ չէի կարդացել: Հիմա ըստ էության.

    1. Ի՞նչ է Եվրոպան, մենք դրա մա՞ս ենք, թե՞ չէ:

    Աշխարհագրորեն` ոչ, որովհետև Հյուսիսային Կովկասի լեռնաշղթան բաժանում Եվրոպան Ասիայից:
    Քաղաքականպես` մասամբ, որովհետև մաս ենք կազմում “Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ” ԵԱՀԿ=Եվրոպային (ուշադրություն դարձրա երկուսից ոչ մեկը Եվրոպայում չէ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Կա մեկ էլ ՆԱՏՕ-ն` այսպես կոչված եվրո-ատլանտյան ինտեգրացումը, որտեղ “գործընկեր ենք հանուն խաղաղության” բայց դա ուրիշ երգ է: Ունենք համգործակցություն և գործընկերություն Եվրոպական Միության հետ, վերջինիս կողմից ճանաչվել ենք որպես “նոր հարևան”: Վերջինս, որն ի հակակշիռ ԵԱՀԿ-ի դուրս է պահում ԱՄՆ ու ՌԴ կարելի է անվանել “Բրեստից (Ֆրանսիա) մինչև Բրես (Բելառուս)” Եվրոպա: Երբ խոսւոմ են “եվրոչափանիշների” մասին` ի նկատի ունեն դրանց չափանիշները:

    Անչափ կարևոր է այս ամենը հասկանալ, որպեսզի բառերի խաղի հետևում չկորի իմաստը:
    Սպասու՞մ են մեզ Եվրոպական Միությունում: Ոչ, չեն սպասում: Իսկի Լեհաստանին կամ Ռումինիային, էլ մնացած ԵՄ նոր անդամների մասին չասած, որոնք հույսեր ունեին, որ ինչպես Իսպանիային, Պորտուգալիաային և Հունաստանին, իրենց էլ դոտացիաներ ու այլ օգնություն կտան, որ “մարդ դառնան”, իսկի Թուրքիան, իր կարևորագույն աշխարհաստրատեգիական դիրքով, որ վաղուց հերթի մեջ է` ասում են թո’ղ գնան ման գան, չեն սպասում:
    Էլ ու՞ր մնաց փոքրիկ Հայաստանը, երբ Եվրոպական միությունը չգիտի, թե ի՞նչ անի իր նոր անդամների հետ: Ինչքա՞ն է կարելի խոսել եվրոպական արժեքների մասին (խոսքս այժմ բնավ Հայաստանի մասին չէ, այլ նախկին կոմունիստական երկրների մասին) ու որևէ բան չանել: Մյուս կողմից, պարզ է, չէ՞, որ փոփոխություններն ու ռեֆորմները հեշտ չեն տրվում: Տաքուկ նստած դատողություններ անելն էլ հեշտ գործ է:

    Մենք շախմատային այդ խաղատախտակից դուրս ենք: Մեր ժողովրդի համար մի նոր միֆ ստեղծելն ու խաբելը, անտեղի հույսեր տալը, երբ երբ կողքներս կա Իրան Թուրքիա, Ռուսաստան, Միջին Ասիա, Իրաք ու Աֆղանստան, առնվազն վնասարար է:

    Եկեք սթափ գնահատենք, թե որտե՞ղ ենք մենք ապրում և ի՞նչ կարող ենք անել ու ակնկալել մեր տեղում: Այդ տեղը փոխել չենք կարող:
    Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե եվրոպական` այլ սահմանադրական ու օրինական խաղի կանոններ: Այս դրույթիս դեռ կանդրադառնամ ստորև:

    2. Բարեփոխումների, էլիտաների և ժամանակի (այն, ինչ ասում է Maya-ն) վերաբերյալ:
    Ժողովրդավարությունը` չնայած Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում իր փառահեղ պատմությանը, հարաբերականորեն նոր երևույթ է: Այս միտքը կարող է թվալ պարադոքսալ, սակայն հաճույքով կբացատրեմ այն:

    Չնայած այդ փառահեղ պատմությանը` 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ ժողովրդավարությունները եղել է խիստ սահմանափակ: Քվեի իրավունքից իրավականորեն և փաստորեն օգտվել են միայն հարուստները` դուրս թողնելով ոչ միայն աղքատներին, ճորտերին կամ ճորտացվածներին, այլև կանանց և ազգային կամ ռասայական փոքրամասնություններին: Լուսանցքում մնացողների խնդիրը մինչև հիմա վերջնական լուծում չի գտել:
    Ժամանակակից ժողովրդավարությունները փաստորեն ձևավորվել են միայն Երկրորդ Աշխարհամրտից հետո, երբ այդ բոլոր երկրներում ձևավորվեց ազգային համաձայնություն/կոնսենսուս ընդդեմ կոմունիզմի/կոմունիստների և ֆաշիզմի/ֆաշիստների: Միշտ ընդդեմ միավորվելն ավելի հեշտ է, քան հանուն որևէ նպատակի: Այդ օրակարգը շարունակում է այսօր ևս գործել:

    Այս օրակարգի կրողներն են այդ երկրների էլիտաները, որոնք տեսան, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել ֆաշիստական կամ կոմունիստական (դրանց տարբերությունների հարցին չեմ անդրադառնում, երկար պատմություն է): Այդ էլիտաները ներդրեցին իրենց ամբողջ ջանքն ու եռանդն իրենց ժողովուրդներին այդ երկու մոլուցքներից հեռու պահելու համար: Ինչպես նաև` իրենց բարեկեցությունը, սեփական անվտանգության ու ունեցվածքի ապահովությունը երաշխավորելու համար:

    3. Հարց է ծագում` ի՞նչու արևմտյան էլիտաներին հաջողվեց ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, որն այսօր չի հաջողվում մի շարք երկրներում:
    Այս հարցի պատասխանը թերևս ամենակարևորն է: Այդ պատասխանը որևէ ընթերցող կարող է գտնել Սևակի հոդվածում. ԴԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ:

    Պարզաբանեմ.

    Այդ նույն արևմտյան էլիտաները չէին կարող բառերով ու լոզունգներով վստահություն ներշնչել ու կերակրել իրենց ժողովուրդներին: Անհրաժեշտ էր անկախ մի դատավորի ու միջնորդի ինստիտուտ: Անհրաժեշտ էր հենց այդ էլիտաներին, որպեսզի իրենց բնակչությունը լցվի վստահությամբ իրենց նկատմամբ: Չսպանի, չթալանի, այլ գա իրենց գործարանում կամ ձեռնարկությունում աշխատի` իմանալով, որ արդարություն կա աշխարհում: Եթե նրա իրավունքը ոտնահարեն, ապա կկարողանա արդարությունը վերականգնել այդ դատարանի միջոցով:

    Արդյո՞ք էլիտաների դարդն էր ժողովրդի մեջ արդարության զգացում սերմանելը: Ոչ, բնավ: Իրենց դարդը իրենց սեփականության ու կյանքի անվտանգությունն էր, որպեսզի իրենք հենց կարողանային իրենց սեփականության իրավունքը պաշտպանեին ու պահպանեին այդ նույն դատարանի միջոցով: Ամրագրելով դատական իշխանությունը` էլիտաները սահմանափակեցին նաև իրենց անսահմանափակ իշխանությունը և արտոնությունները: Քանի որ, եթե չանեին, ավելի շատ կորցնելու բան կունենային` եթե ոչ իրենց կյանքը, ապա առնվազն սեփական բարեկեցությունը: Այլ ելք չկար:

    4. Եզրակացություն

    Հայաստանում ձևավորվում է կայուն քաղաքական համակարգ ու կայուն էլիտա: Եթե էլիտայի վերևներում մարդկանց նյարդերը տեղի չտան, որից դրդված նրանք դիմեն արտառոց քայլերի, ապա 2009-2012թթ. կարող են դառնալ սահմանադրական կայունացման տարիներ:
    Այդ էլիտան իմ մոտ նողկանքի առաջացնում, բայց ավելի լավը չունենք: Նույնիսկ եթե սրբենք, փորձենք նորը ձևավորել` էլի որևէ լավ բան, բացի հետընթացից, էդ սրբելու ու նոր ձևավորելու գործընթացից չեմ սպասում:

    Ի՞նչ ենք մենք կարող անել: Դրդել այդ էլիտան դատական իշխանության անկախության և գերկայության ամրապնդման` հանուն հենց իր անվտանգության ու բարեկեցության, քանի որ հակառակ դեպքում զարգացումներն անխուսափելիորեն վատը կլինեն:

  3. Աշոտ said...
    June 7, 2007

    Բարև Petrossian

    Ինքնության տեսակետից կարևոր է հայերս գիտակցենք, թե ով ենք: Նշում ես, որ աշխարհագրորեն Եվրոպայի մաս չենք: Վիճելի է. տես http://worldatlas.com/webimage/countrys/eu.htm Ամեն դեպքում, նման թեժ վեճերից մեկը վիկիպեդիայում ավարտվել է նրանով, որ Հայաստանը տրանսկոնտինենտալ պետություն է` պատկանում է և’ Ասիային, և’ Եվրոպային, թեպետ. Armenia has extensive sociopolitical and cultural connections to Europe.

    Իրոք, սահմանային երկիր լինելը դժվարացնում է ինքնակողմնորոշվել և հայերս շատ ենք սիրում ասել, որ համ Եվրոպա ենք, համ Ասիա: Սա մեղմ ասած մշակութային տափակություն է: Լինելով թույլ հոգեբանության տեր ազգ` այդ լղոզված արտահայտությամբ իրականում ինքնապաշտպանվում ենք, թե ինչու՞ Եվրոպական արժեքների կրողը չենք:

    Իրականում, մեր մշակույթում ասիական արժեքների ոչ մի տոկոս չկա: Ցավոք սրտի հաճախ եմ Հայաստանում լսում, նույնիսկ բարձր ինտելեկտի տեր մարդկանցից, երբ գավառական մշակույթը ներկայացվում է որպես ասիական: Բավական է մի քիչ ծանոթանալ ասիական մշակույթի խորության առաջին սանտիմետրերին, որպեսզի հականալ, որ Հայաստանը ոչ թե Ասիայի և Եվրոպայի սահմանին է գտնվում, այլ Եվրոպական և գավառամիտ արժեքների միջնակետում: Այնպես որ, ես կողմնակից եմ “Հայաստանը Եվրոպա է” դիսկուրսի առաջմղմանը, և, “երբ Եվրոպա չենք, ուրեմն գավառամիտ ենք”` բացատրությանը:

    2. դատական անկախ իշխանությունը լոկ գործիք է եղել եվրոպայում: Իսկ Եվրոկայացման մղիչ ուժը եղել է համընդհանուր Սովետական վտանգը:
    Մեր մոտ էլիտան հենց “սովետական վտանգն է”: Ապա ինչպե՞ս պետք է էլիտան կիրարկի “դատական իշխանության անկախության” գործիքը իր իսկ դեմ: Ես չգիտեմ:

  4. Petrossian said...
    June 7, 2007

    Աշոտ,

    1. Էդ Եվրոպա լինել-չլինելու մասին բանավեճը համարում եմ անիմաստ, բայց ստիպված եմ պատասխանել:
    Լավ, Եվրոպա ենք, հետո ի՞նչ: Կատեգորիա չկա, իսկ իմ ուղեղը, ներող եղեք` թերի է, ընդունակ է գործել միայն կատեգորիաներով:
    Բացի իմ պատասխանում նշվածներից` Ռուսաստան-Բելառուս միությունն էլ է եվրոպական համակարգ: ԱՊՀ-ն էլ է եվրոպական համակարգ: ԳՈւԱՄ-ն էլ եվրոպական համակարգ: Որևէ համակարգ, որի մի մասը գտնվում է Եվրոպայի մայր-ցամաքում կարող է հավակնել եվրոպական լինելու:
    Եթե Եվրոպական միությունը ուզում է նույնանալ Եվրոպայի հետ ու դրա մենատերը լինել, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է: Ոչ էլ դա նշանակում է, որ դա մեզ ձեռնտու է:

    Կոմունիզմը ու ֆաշիզմը ոչ այլ ուրիշ տեղ են ծնունդ առել, բայց հե’նց Եվրոպայում: 20-րդ դարի ընթացքում դրանց զոհ է գնացել առնվազն կեսմիլիոն հայ:
    Եվրոպական Միության դեմ որևէ բան չունեմ. ընդհակառակը` հարգում եմ, հիանում ու հաջողություն ցանկանում, որպեսզի նոր աշխարհամարտեր չսանձազերծեն: Պարզապես, եկեք մտածենք, հաշվենք, վերլուծենք ու գտնենք մեր` Հայաստանի, համար ամենաօգտակարն ու ամենաձեռնտուն:
    Բացի դրանից, կատեգորիայի առումով, եթե կան եվրոպական, ապա պիտի լինեն ասիական, կամ էլ ամերիկյան արժեքներ, ճի՞շտ է: Դե հիմա ինձ բացատրի, թե ի՞նչ են ամերիկյան արժեքները: Ո՞ր ամերիկյան` ԱՄՆ, Կանադա, թե՞ Գայանա, կա՞մ էլ Սուրինամ: Կամ, ի՞նչ տարբերություն կա ԱՄՆ ու ԵՄ արժեքների միջև: Կամ էլ, ասիական արժեքներն ի՞նչ են: Ո՞ր ասիականը` Սիրիա, թե՞ Արաբական Միացյալ Էմիրություններ, թե՞ Հորդանան, թե՞ Չինաստան, թե՞ Թայվան, թե՞ Ճապոնիա, թե՞ Հնդկաստան, թե՞ Սինգապուր: Իսկ հիմա վերջին հարցս` կարո՞ղ ես նկարագրել, խնդրում եմ, ավստրալիական ու աֆրիկյան արժեքներն ու դրանց տարբերությունները:
    Հայկական հանրային դիսկուրսի մեջ “Եվրոպայի” մասին քննարկումներից, ցավալիորեն, փչում է գավառական թերլիարժեքության բարդույթի հոտ, երբ անհույս գավառականության միակ երազանքը “ֆիրմա” դառնալն է:

    2. “Հայկական էլիտայի” ու “սովետական վտանգի” նույնանացման տրամաբանական կապը չհասկացա: Պատասխանելու համար` պիտի հասկանամ: Դրանց բոլորի մասին կարծիքս նույնն է. նողկալի գյադաներ են, բայց ավելի լավը չունենք, դա է մեզ տրված նյութը, որի հետ պիտի աշխատենք…

    Աշոտ, հարցնում ես. “Ապա ինչպե՞ս պետք է էլիտան կիրարկի “դատական իշխանության անկախության” գործիքը իր իսկ դեմ”: Պատասխանը տվել եմ, որևէ նոր բան չկա, քանի որ նույն բաղձալի Արևմտյան Եվրոպան կամ էլ Հյուսիսային Ամերիկան էդ նույն ճանապարհով են անցել: Էլիտան պիտի այլ ելք չունենա, քանի որ միայն այդ դատական իշխանությունը կկարողանա պահպանել ոչ միայն իրենց ունեցվածքն, այլև անձնական անվտանգությունը: Իրենց սեփական վախերը բռնելու համար պիտի տեղի տան: Դա կլինի էվոլուցիոն ճանապարհը: Այլ դեպքում` կլինեն հեղափոխություններ, որոնցից որևէ լավ բան չեմ ակնկալում` հակառակ բոլոր հնարավոր հրապուրիչ կարգախոսների:

  5. Աշոտ said...
    June 7, 2007

    Սիրելի Petrossian

    գրում ես
    1. Էդ Եվրոպա լինել-չլինելու մասին բանավեճը համարում եմ անիմաստ,

    Ես նույնպես անիմաստ եմ համարում, ինչպես և գրել էի: Իսկ հայակական դիսկուրսում մեր գյադաները ինչ մղումներով են դա կիրառում նույնպես կարևոր չէ: Մենք կարող ենք տարիներով բանավիճել թե կա արդյոք օքսիդենտալ կամ օրիենտալ արժեքներ, արդյո՞ք դրանք տարբերվում են, թե ոչ, և, վերջիվերջո. հայակական քաղաքակրթություն կա թե ոչ, և արդյո՞ք դա մոտիկ է Եվրոպային: Մինչ մենք բանավիճենք, “գյադաները” իրենց քայլերը կկատարեն:

    2. նողկալի գյադաներ են, բայց ավելի լավը չունենք,

    Սա պարադոքս է: Ինչպես իմ սիրելի հեղինակներից մեկն է գրում, “ինչպե՞ս պետք է հանդուրժողները վերաբերվեն ոչ հանդուրժողներին”: Փորձը ցույց է տվել, որ անտաղանդ էլիտան լքում է նավապետի պոստը կրիզիսների ժամանակ: Ժամանակին, 1918 թվին, դաշնակների հետ պատասպանատվությունը չուզեցին կիսել մյուս ուժերը` ղեկը ամբողջությամբ հանձնելով նրան: Հետո ուշ էր: Միգուցե, երբ կրիզիսը գա և մեր այսօրվա գյադաները հերթով փախնեն հետագա իշխելու պատախատավությունից, արդեն ու՞շ լինի: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Իսկ լավը ունենք, ուղղակի ……. երկար պատմություն է և նրանք թատերաբեմի վրա չեն:

    3. Էլիտան պիտի այլ ելք չունենա, քանի որ միայն այդ դատական իշխանությունը կկարողանա պահպանել ոչ միայն իրենց ունեցվածքն, այլև անձնական անվտանգությունը

    Ցավոք սրտի որոշ հայերի մոտ քոչվորությունը շատ հասարակ երևույթ է: Դժվար չէ ունեցվածքի հետ միասին գաղթել այլ անվտանգ վայր` առանց հոգ տանելու սեփական անվտանգ ու “անկախ դատական համակարգով” էրգիրը կառուցել:

    4. Կասես ելք չեմ ասում, մինչդեռ դու գոնե մի ուղի ուրվագծում ես: Քո նշած 2012 թվականն է ուղին: Ես այն տեսնում եմ կտրուկ սերնդափոխության մեջ: Պարզապես, եթե քո մոտ 2012 թ.-ը բաղձալի փոփոխությունների ավարտն է, իմ մոտ 2012-2017 թվականները` դա փոփոխության սկիզբն է: Կարևորը, որ այսօրվա 25-35 տարեկան շրջակայքում գտնվող երիտասարդ ուժը չմասնատվի` չխուրդվի, չվաճառվի, նվազ նյութապաշտ լինի` գերադասելով ազատությունը, և, որ ամենակարևորն է, զնմանի դեմ համառ մրցակցության դուրս չգա:

  6. Sevak said...
    June 11, 2007

    Petrossian և Աշոտ,
    մեծ հետաքրքրությամբ եմ հետևում ձեր բանավեճին, ուրախ եմ, որ կարծիքները հեռանալու փոխարեն (ինչպես մեզանում շատ հաճախ է պատահում քննարկումների ժամանակ) մոտենում են, ավելին` լուծումներ ու սցենարներ են ուրվագծվում: Կարծես մոտ ապագայում թեմային ևս մեկ անգամ անդրադառնալու կարիք կա:
    Իսկ հնչած տեսակետների վերաբերյալ ունեմ ընդամենը մեկ դիտարկում. երբեք ուշ չէ քննարկել…

  7. Petrossian said...
    June 11, 2007

    Սևակ, Աշոտ,
    ես արդեն մտածեցի, որ Աշոտը Կենտրոնի անունից գործուղվել է իմ հետ գլուխ դնելու: Լավ է, որ գոնե անկապ մարգարեությունների բերանը փակեցի, այլևս չեն լսվում
    Ըստ էության`
    1. Բանավիճելու մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում, առավել ևս` իբր ուրիշներին միավորվելու ժամանակ տալու առումով: Ընդհակառակը, որքան ավելի շատ բանավեճ լինի, այդքան ավելի լավ: Միանում են քաղաքականության մեջ միայն շահերի շուրջ, իսկ շահերը համընդհանրությունը կարելի է միայն բանավեճի միջոցով բանակցել:
    2-4. Ինքնիշխանության հոտն առած ու զգացած էլիտան երբեք չի փախնի, եթե ֆիզիկական անվտանգության անխուսափելի սպառնալիք չլինի: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մի շարք մարդկանց տվել է շատ կոնկրետ էական նյութական առավելություններ, որոնք այդ մարդիկ շահագործում են: Բացի դրանից, այն մարդիկ, որոնք զգացել են, թե ինչ է կարմիր գորգով անցնել, երբ իրենց աշխարհի մեծամեծ երկրներում առաջին դեմքերն են գալիս օդանավակայան դիմավորելու, դրանից երբեք չեն հրաժարվի:
    3. Կարծում եմ տրամաբանությունս շատ պարզ էր. այլ ելք չունեն, բացի դատական իշխանության անկախությունն ամրապնդելուց: Սեփական մորթին պահպանելու ու փրկելու խնդիր է: Չկրկնվեմ. հետաքրքիր կլինել ուրիշների կարծիքը լսել այս հարցի շուրջ:
    4. Կտրուկ սերնդափոխություն լինել չի կարող էվոլուցիոն քաղաքական դաշտում, իսկ ես դրա սկզբունքային կողմնակիցն եմ:
    Երիտասարդների նյութապաշտության մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում: Կարելի է լինել երիտասարդ ու նյութապաշտ: Էդ նյութապաշտի փոխարեն կարելի է օգտագործել ավելի «սիրուն» բառեր, որից էությունը չի փոխվի. օրինակ, սկզբունքային իրապաշտ, պրագմատիկ և այլն: ՀՀ սահմանադրության և քրիստոնեական բարոյական նորմերի շրջանակներում էլիտա կոչվածի հետ նյութապաշտությամբ դրդված երիտասարդների համագործակցությունը միայն դրական կարող է որակվել: Ոչ մեկ չպիտի լինի հերոս, ոչ էլ թող լինի զոհ. այդ երկու ծայրահեղություններից անհրաժեշտ է խուսափել:
    Չեմ բացառում, որ երկրում արդեն կան մարդիկ, որոնք իրենց միջոցները կներդնեն ոչ միայն ֆիզիկապես պարապած, այլև մտավորական և կրթված երիտասարդների մեջ: Զուտ այն պատճառով, որ գաղափարը միշտ էլ ավելի երկար կյանք ունի, քան թե «ուժը»: Դա ևս օրվա թելադրանք է: Եվ գաղափարն ու ուժը պիտի միմյանց փոխլրացնեն:

  8. Johannes said...
    June 17, 2007

    Կներեք ինձ խնդրում եմ, որ շարունակեմ ռուսերեն: Ուղղակի այդպես ավելի հեշտ է ինձ համար:
    Попытка местных царьков играть в международную политику так же нелепа, как и работа международных наблюдателей. Вторые с серьезными европарламентскими минами на лицах выслушивают бредни первых об успехах демократии; первым кажется, что они здорово провели этих ничего не смыслящих в этнических особенностях лохов. Вторые же относятся к первым, как когда-то к вождям африканских стран, одетым в нижнее белье из страусиных перьев и с прическами из банановой кожуры. Отличие лишь в том, что те, из Африки, иногда оканчивали Гарвард, или на крайняк, Патриса Лумумбу. Кстати, ссылка на этнические особенности очень распространенный, но не всегда убедительный трюк. Пора делать пирсинг на гениталиях !
    “ Они идут по пути европейского развития” – выдаст какая-нибудь без косметики экперт из Голландии, давно забывшая о разделении полов: “… особый акцент делается на образовании. Это очень обнадеживает.” Возможно, кого-то и обнадеживает, но только не остатки интеллигенции, задыхающихся в потоках деградированных идиотских песен, телевизионных программ для олегофренов, жаргонных газетных статей, дворовых репортажей небритых и немытых журналисток.
    Сотни “программ по восстановлению экономики”, “как обустроить страну тридцать третьего мира”, ‘ Как объяснить этим невеждам, что существует планирование, маркетинг, лизинг и тот же пирсинг, наконец. Однако, у местных всегда есть, что противопоставить этим чуждым терминам – хоротик, лорке и жажик. И мы вообще мизинг на ваш лизинг ! У нас есть собственный путь экономического благополучия – через лото ! Дойти до благополучия требуется 1/10 человеко-минуты, столько нужно, чтоб стереть окошко на лотерейном билете – и уже можно показывать третий палец соседям, или сказать это скромно по ТВ в окружении семьи, одетой по последней моде от иранских кутюрье. Тогда будет ли иметь страна флот или будет она поставлять тюльпаны в Голландию – значения не имеет. Мы экономически стабильны на неделю !
    Пришлые открывают офисы для подготовки потоков инвестиций, становятся посредниками для получения абсурдных грандов “по изучению поведения человека после шести вечера” или по спасению редкого вида вшей, но по большей части эти офисы служат для сбора информации о местных. Этакие островки “безвредного шпионажа”, от которых местным не тепло и не холодно – холодильник все равно пуст. Тепло, возможно, тем полуподготовленным местным, которые все-таки стремятся работать в офисах пришлых, но, к своей досаде, через какое-то время начинают понимать, что офис перенял местный стиль безалаберности и кидальства.
    И все же наблюдателям неясно, почему программа “продай папу, купи маму”, так успешно сработавшая, к примеру, в Верхней Вольте, не работает в стране, на первый взгляд, имеющей большой потенциал для подобных авантюр. Авантюры местных менее изощренны и работают на уровне тех же местных, но формула попроще – “продай папу, все возьми себе, другим скажи, что дело прогорело”. С выходом на тамошний уровень – “продай, что сможешь”. Далее, делая успехи на экономическом поприще, местные срочно модернизируют формулу ‘продай, что можешь” в “продай, кому попало”. “Кому попалов” оказывается много, независимо от вероисповедания, пола или млекопитания, которые, оказывается, тоже умеют шустрить, и перешустривают. Вот когда нужны бывают голландские и янковские бесполые наблюдатели, которые всецело берут сторону местных, потому, что, возможно ряды “кого-попалов” надо будет пополнить своими.
    Пришлые называют “программу поучения” “программой обмена опытом”. После чего к местным приезжает “ театр одного гея”, а местные в порядке обмена посылают туда открытки с историческими памятниками.
    И понаехавшие наблюдатели выдадут заключение, что демократия прет изо всех дыр и ее ничем не остановить.

Leave a Comment

*

*