Յանպիտան և յանմիտ թագաւորութիւն

«Այն օրերից հետո, երբ երանելի Հուսիկը բրածեծ լինելով մահացավ,… մարդիկ իրենց համար օրինակ վերցրին թագավորին, նրա պես սկսեցին ձևել, նրա պես գործել: Ատելություն ու նախանձ իրար դեմ, չարկամություն, թշնամություն, ոխակալություն, իրար խածատել, ընկերին և եղբորը նենգել, սիրելիները սիրելիներին, մերձավորները մերձավորներին, ընտանիքները ընտանիքներին, ազգականներն ազգականներին, խնամիները խնամիներին դավեր էին սարքում: Մարդիկ ծարավ էին մեկը մյուսի արյունը խմելու, ճիգ էին թափում իրար վնասելու, անուղղա վարքի և անխելքության պատճառով:

Ամենամեծ չարությունն այն էր, որ իրենց գլխավորին և առաջնորդին բրածեծ անելով սպանեցին, և այնուհետև ամեն ոք վարվում էր իր ուզածի պես: Որովհետև այլևս չկար մեկը, որի հանդիմանությունից քաշվեին, որ նրանց արգելք դներ անօրեն ճանապարհով գնալու: Աստված էլ նրանց բարձիթողի արավ…»

Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց

Tag:

2 Comments to “Յանպիտան և յանմիտ թագաւորութիւն”

  1. ա-Անարխիստ said...
    June 9, 2007

    … Եւ իրար վնասելիս բոլորը վանկարկում էին` “միայն Սահմանդարական ճանապարհով”, իսկ դավեր նյութելիս և մեկը մյուսի արյունը խմելիս վանկարկում էին` “ամեն ինչ օրինական է` հանրային կարիքների համար…”: Պարզվում է անխելքությունը և անուղղա վարքը մեր մշակութային էլեմենտներն են և դարեր շարունակ չեն փոխվել:

    Թեպետ սխալվում եմ, հայ ազգը այսպիսին չի և անուղղա վարքի տեր երանելի Հուսիկին բրածեծ չի անում: Այսօրվա պատմությունը այսպես է.

    “Այն օրերից հետո, երբ երանելի Հուսիկը շարունակեց իշխել,… նա իր համար յուր պես շարունակեց ձևել, յուր պես գործել: Ատելություն ու նախանձ, չարկամություն, թշնամություն, ոխակալություն, ուրիշներին խածատել, նենգություն, դավեր սարքել: Նա ծարավ էր ուրիշների արյունը խմելու, վնասելու, անուղղա վարքի և անխելքության պատճառով: Իսկ մարդիկ էշի ականջում քնած էին ու վանկարկում էին “միայն օրինական ճանապարհով”:

  2. Petrossian said...
    June 11, 2007

    Սևակ,
    տպավորված եմ, իհարկե, Հայոց պատմության գիտելիքներիցդ ու ակնարկներիցդ: Սակայն, եթե ուզենամ դա կարդամ կգնամ ուրիշ սայթ: Իսկ ես սպասում եմ տրամաբանված վերծություն ու դրանից բխող գործողության առաջարկներ: Ի վերջո think tank եք ձեզ անվանում, իսկ հանդես գալիս ֆելյետոններով:

Leave a Comment

*

*