Երբ ազգը վարժվում է յոլա գնալուն

Հիշեք, որ ազգերի կյանքը տևում է մոտ հազար տարի, որի ընթացքում ազգն ապրում է երիտասարդություն, հասունություն, ծերություն և այնուհետև մահանում է։ Եղել են ազգեր, որոնք կարողացել են երկու-երեք անգամ վերածնվել։ Օրինակ, հույները։ Մեր ազգի իրական քաղաքակրթության ժամանակաշրջանը տևել է մոտավորապես հազար տարի, իսկ վերջին յոթ-ութ հարյուր տարիներին ազգը պարզապես յոլա է գնում։ Սա ամենալուրջ խնդիրն է, որովհետև երբ ազգը վարժվում է յոլա գնալուն, այլ ոչ թե ապրելուն, նշանակում է՝ նրա գենետիկական կոդում շատ կարևոր մի բան խախտվել է։ Իսկ որ խախտվել է, վկայում է այն, որ վերջին հազարամյակում սկսել ենք հպարտանալ գոյատևման մեր տաղանդով։ Ավելին, ազգի պատմությունը կերտած մեր մեծերը հենց այդ գոյատևման ջատագովներն են։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ներքին բավարարվածություն զգում՝ փաստելով, որ Այվազովսկին հայ է։Կամ, ասենք, Ֆրանսիայի վարչապետ Էդվարդ Բալադյուրը հայ է։ Ինչո՞ւ ենք մենք սա կարևորում։ Որովհետև դա գոյատևող ազգի պատասխան արձագանքն է։ Ավյունի մեջ գտնվող մեկ այլ երիտասարդ ազգ թքած կունենա՝ Էդվարդ Բալադյուրն իր գենետիկ կոդի ժառանգո՞րդն է, թե՞ ոչ (երևի Բալադյուրն էլ թքած ուներ՝ ինքը հա՞յ է, թե՞ ոչ)։ Հասկանո՞ւմ եք։ Որովհետև ստեղծագործական վերելքի մեջ գտնվող երիտասարդ ազգը պարզապես կզարմանար` այդ Էդվարդ Բալադուր կոչվածն ինչո՞ւ է Ֆրանսիայում։ Եթե հայ է՝ թող գա Հայաստան, եթե Ֆրանսիայում է, ուրեմն ֆրանսիացի է։ Բայց մենք պիտի փորփրենք ու հայտնագործենք, որ Ռուբենսն էլ է հայ, Նապոլեոնն էլ է հայ, նրա տատիկի հարևանուհին էլ է հայ… Մենք գժվո՜ւմ ենք այդ հիմար «հայտնագործությունների» համար ու մի պահ չենք էլ փորձում խորանալ, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, նույնիսկ ծաղկուն քաղաքակրթության մեր ոսկեդարում, Մովսես Խորենացուց բացի չենք տվել մի մեծանուն գործիչ, ով օտար քաղաքակրթությունների կրողը, հետևաբար նաև այդ հասարակությունների ներկայացուցիչը չլիներ։ Այն, որ նրանց թիվը շատ ավելին է, քան գնչուներինը՝ համաշխարհային գիտության մեջ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Սա է մեր տեսակի տրամաբանությունը, և այդ տրամաբանությունը ներարկել ու ներարկում ենք մեր գրքերի մեջ, մեր պատմության հին ու նորագույն էջերում։ Սարսափելի է։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Մի քանի հիմնավոր պատճառներով, սակայն դրանք բոլորն էլ սկիզբ են առնում քրիստոնեության ընդունման ժամանակներից։ Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանը մերժեց քրիստոնեական որևէ դպրոցի մեջ մտնել։ Դա պարզապես մերժում չէր՝ 451թ. Քաղկեդոնի ժողովից սկսած, դա մերժման ճանապարհի սկիզբն էր՝ դեպի հոգևոր-մշակութային ինքնամեկուսացում։ Եվ մենք սա համարում ենք մեր առավելությունը, Հայ առաքելական եկեղեցու բացառիկության ապացույցը։ Այն դեպքում, երբ դա հոգեպես մեկուսանալու, աշխարհից կտրվելու առաջին խոշոր քայլն էր և առաջին խոշոր սխալը։ Երբ դու աշխարհի մի մասնիկը չես, դու կանգնած ես երկու մեծ վտանգի առջև։ Առաջինը. բնական գործընթացի ճանապարհին ազգդ ժամանակի ընթացքում կծերանա ու կմեռնի, և դու հնարավորություն չես ունենա (ինչպես դա եղավ հույների պարագայում) ևս մեկ անգամ վերածնվել։ Եվ երկրորդ. ինքնամեկուսացումը հանգեցնում է նրան, որ երկրիդ ներսում ստեղծվում են ապրելու այնպիսի մեխանիզմներ, որոնք քո ազգը պարզապես չի հանդուրժում։

Սա հատված էր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից, որ ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ. http://www.iravunk.am/site/more/318/

Tag:

6 Comments to “Երբ ազգը վարժվում է յոլա գնալուն”

  1. Արտաշես said...
    July 29, 2007

    Հե-հե, ես էլ կարդալիս զարմանում էի, թե ինչ-որ Սևակի նման չի հնչում… Չնայած պարզ է, որ “market Bolshevik” Սևակը հիմնականում պետք է համաձայն լինի նմանատիպ Բագրատյանների հետ, ««ազատական»» ՀՀՇ-ի հետ (կրկնակի չակերտներում, որովհետև ծիծաղելի է այդ երկու բառը իրար հետևից գրել), /…հատվածը հանված է admin-ի կողմից…/ հանրապետության առաջին նախագահի հետ:

    Մի երկու հարց կուզեի տալ ընդամենը (ես բարձրացված պատմաազգագրական թեմաների մասնագետը չեմ, ի տարբերություն տնտեսագետ Բագրատյանի :) ):

    Հույները էդ ինչպե՞ս են իրենք իրենց «վերածնել»: Մեկը կարո՞ղ է համառոտակի ամփոփել այդ «վերածնունդը»: ՈՒրիշ բան եմ հիշում (կարդացել եմ քաղաքագիտական մի հանդեսում; սովորաբար փաստային ստեր այդ տիպի պարբերականներում չեն տպվում). երբ 90-ականներին Մակեդոնիայի Հանրապետության անկախության հարցը դրվեց, Հունաստանը – իմ վաղուցվա գրվածքներից մեջբերելով – “blocked the international recognition of that name. The obvious reason was that by recognizing a nation-state of Macedonia, Alexander the Great (or Alexander Macedonian, as he is known in other languages) would not be considered an ethnic Greek but a Macedonian. The issue was given political importance by Greek authorities notwithstanding the fact that in Alexander’s time the ‘classical’ Greeks such as the Athenians viewed Alexander as a foreigner and an invader, and that he and his legacy “do not constitute the fundamental element of Greek identity and cultural heritage” (Anna Triandafyllidou, ‘National Identity and the ‘Other’’, Ethnic and Racial Studies, 1998, 21: 605). The perceived threat to the ‘nation’ “activated Greek nationalism and led to redefinition of national identity: Alexander has become a core element of Greekness” (ibid.)!” Եթե ճիշտ եմ հիշում, նույնիսկ պատմության դասագրքերը վերանայվեցին Հունաստանում այդ ժամանակ……. Մինչ օրս Մակեդոնիայի պաշտոնական անունը FYROM է՝ Former Yugoslav Republic of Macedonia! Օլիմպիական խաղերում, երբ պատվիրակությունները այբբենական կարգով մտնում են մարզադաշտ, մակեդոնացիները Ֆ տառի տակ են մտնում!! Այսպիսի՞ «վերածնունդ» նկատի ուներ պրն Բագրատյանը: :)

    Նաև շատ կուզեի իմանալ իրական մասնագետների կարծիքը ազգերի 1000-ամյա բնական կենսական ցիկլի մասին: Ինձ համար գոնե բավականին կասկածելի է հնչում: Չէ, ՇԱՏ կասկածելի…

    Եվ վերջինը: Իր հիմնական թեզը, իմ կարծիքով, մահացու մի սխալ է պարունակում: «Երիտասարդ» և «ծեր» ազգերի, «ավյունի մեջ» գտնվող և «գոյատևող» ազգերի հակադրությունը հիմնականում մտացածին է: Իր մեջբերած օրինակները շատ ավելի պարզ բացատրություն ունեն. տվյալ ազգի քանակական փոքրությունը: Այդպիսի փոքր ազգ չգիտեմ («նորածին» թե «մահացող»), որ հպարտությունից մեջից չպայթի՝ իր հայտնի ազգակիցների անունը տալիս: «Փոքր ազգի» սինդրոմ է ընդամենը… Բայց դե մասնագետ չեմ, չեմ պնդում: Տնտեսագետներն են սովորաբար այդ հարցերը ուսումնասիրում… :)

  2. Sevak said...
    July 30, 2007

    1. Հանրապետության առաջին նախագահի անձը տեղին անտեղին՝ սրտխառնոց առաջացնելու չափ հաճախ մեջբերելու շարքի այս հերթական պոռթկմանը չեմ անդրադառնում, քանզի, ցավոք, սովոր չեմ առանց նյարդայնանալու նույն բանը հազար անգամ ասել նույն մարդուն: Իսկ “market Bolshevik”-ի վրա լիաթոք քրքջացի՝ որքան էլ, որ համաձայն չեմ որակմանը:

    2. Ես էլ ավելի շատ հակված եմ քննարկվող դրսևորումները բացատրել ավելի շուտ «փոքր ազգի» սինդրոմով, և այս մասով համաձայն եմ Արտաշեսի հետ: Միգուցե ազգերի ծերացման մասին լուրջ հետազոտություններ իսկապես գոյություն ունեն, սակայն, ցավոք, ծանոթ չեմ այդպիսիններին:

    3. Գալթունգի մոտ այսպիսի մի միտք կա, որ միգուցե արժե քննության առնել.

    Մեծամոլության համախտանիշ (Megalo-Paranoia-Syndrom)

    Կոլեկտիվ մեծամոլության ախտորոշումը հիմնվում է ընտրյալության թեորեմի, մեծամոլությանը սնունդ տվող առասպելների և նույն մետաղադրամի «մոլություն» կողմին սնունդ տվող վնասվածքների վրա. այս փոխաբերությունը մատնանշում է երկու կողմերի անբաժանելիությունը: Մեծամոլը միշտ զգույշ է անհարգալիր վերաբերմունքի նշաններից և խուսափում է այն իրավիճակներից, որոնք կարող են նենգափոխել սեփական մեծության պատրանքները: Մեծամոլը պետք է արդարացում գտնի, թե ինչու է ինքն այդպես հաճախ թշնամանքի առարկա դառնում և թե ինչու իր բացառիկ տաղանդն այդքան քիչ է գնահատվում: Մարդիկ կամ ժողովուրդները, որոնք իրենց տաղանդը գնահատված տեսնելու պահանջ են ներկայացնում, կարող են շատ վտանգավոր լինել:

  3. Աշոտ said...
    July 30, 2007

    Սիրելի Արտաշես, պատասխանեմ ըստ կետերի

    1. սուբյեկտիվիզմդ

    թողնում եմ անպատասխան …

    2. Վերածնունդ
    Վերածնունդը մշակութա-փիլիսոփայական կատեգորիա է, որն ի վերջո հանգեցրեց գիտության վեելքին:
    Չեմ հավատում, որ չգիտես, թե ինչ է վերածնունդը, ուստի փորձում ես այլ փաստերի միջոցով նսեմացնել 13-14 դարերի իրադարձությունները` ցույց տալով այսօրվա հույների ինչ-ինչ “ծիծաղելի” քաղաքական գործողություններ, որին կանդրադառնամ վերջում:

    3. Ազգերի կյանքի ցիկլ

    Ազգերի կյանքի ցիկլ հասկացություն գոյություն չունի, քանզի ագային ինքություն հասկացություն տարբեր տեսաբանների կողմից տարբեր ձևէ ներկայացվում` սկսված պրիմորդիալ մեկնություններից և ավարտված նրանով, որ այսօրվա ազգ հասկացությունը ծնվեց ինդուստրիալ զարգացման հետևանքով: Փոխարենը կա քաղաքակրթությունների ցիկլ հասկացություն տրված Առնոլդ Թոյնբիի կողմից` համաձայն որի քաղաքակրթությունները “մեռնում են” բարոյական և կրոնական անկումների պատճառով և ոչ թե տնտեսա-սոցիալական: Ի դեպ հայերին, քանի որ դեռ կենդանի ենք, նա անվանել է դախացած քաղաքակրություն:

    4. Մակեդոնիա

    Ազգի ինքնության համար չափազանց կարևոր է երկու գործոն` ժամանակը (իր անընդհատությամբ) և տարածությունը (աշխարհագրական սահմանները): Ժամանակի Ադրբեջանի հանրապետությունը վերցրեծ պարսկական ատրպատականը որպես իր ինքնության անուն և հիմա բոլոր պատմության գրքերում, որտեղ կա ատրպատական` (հատկապես իր արաբերեն` Ադրբեջան ձևով) վերագրում են իրենց: Պարսկական պատմության մի ամբողջ կտոր այսօր վերագրվում է Ադրբեջանին: Դե ինչ, եթե Հունաստանը ժամանակին չբողոքեր, մի օր կտեսնեինք, որ հունական պատմության մի կարևորագույն կտոր գողացվել է, զորօրինակ, “ժամանակին Մակեդոնիան հզոր կայսրություն էր` ձգվում էր Եվրոպայից մինչև Հնդկաստանի ու Չինաստանի սահմանները”

    հարգանքով,

    Աշոտ

  4. someone from LDC said...
    July 30, 2007

    Անդրադառնալով մեծամոլության սինդրոմին՝ ասեմ, որ այս ԽՆԴԻՐԸ առկա է եվ արդեն իսկ զզվեցրել է… ես կանվանեի այն «առաջնային դուրսմղման գործոն»:
    Սա ավելի հաճախակի է, երբ ստիպված ես շփվել ինչ-որ նախարարությունների, ինչ-որ «շեստյոռկաների» հետ, որոնք, վա¯յ խեղճ մնան իրենք, փորձում են ինքնահաստատվել:
    Մեծամոլությունը հենց այս ինքնահաստատման արտահայտումներից մեկն է:
    Բայց ինչու՞ գնացի միանգամից նախարարություններ: Խանութները, հարկայինը, մաքսայինը, երթուղայինները…
    Երբ ամեն դուրսպրծուկ փորձում է ներկայացնել ու վերահաստատել իր չեղած կամ չկայացած դիրքը, ջղերդ ձգվում են ու ասում ես՝ մի հատ ցույց չտամ սրան՝ ես ով եմ, կամ լռությամբ հեգնական ժպտում ես ու մտածում, թե այս ու՛ր ես ընկել “Что за люди, куда я попал..” (Мимино): Շատ հաճախ ուղղակի գլուխ չես դնում կամ ի վերջո ստիպված ես ինքդ կիրարկել մեծամոլությանը բնորոշ «հաղթական» միջոցները: Դժվար է, այդ իսկ պատճառով նստակյացությունը, փողոց դուրս գալու չկամությունը սովորական են դառնում մեր երկրում, իսկ այնտեղ, ուր գնում ես, եվ քեզ լավ սպասարկում են, հաճելի ժպտում են եվ պարզապես թույլ են տալիս հանգիստ փողոցով քայլել առանց ‘all ayes on me’-ի, անընդհատ փնտրում ես նորն ու լավը, չես կառչում հեռուստացույցից, որովհետեվ դրսում, լինի դա՝ խանութում, ակումբում կամ այլուր վստահաբար կարող ես լիցքաթափվել: Հատկապես այս խնդրի հետ առնչվելիս է, որ ուզում ես հավետ լքել ու չվերադառնալ, բայց հիշել, որովհետեվ այդ հիշողություններն են, որ կսփոփեն խոպանի մաքառումներն ու կտտանքները:
    Մեծամոլությունը ախտանիշ է, իրար կրծելու մոլագար ցանկություն, նաեվ բռիություն…. այս ամենն արհեստածին է, միայն դրսում թագավորող բնական տապն է, որ ավելի սրում է մթնոլորտը …
    Խնդիրներ առանց այդ էլ կան, հասկանու՞մ եք, սրանով մենք միայն բարդացնում ենք մեր կյանքը: Ի՞նչ է մենք մեր երկրում հանգիստ ապրելու իրավունք չունե՞նք: Պակասում են ժպիտները, անհոգությունն ու «խենթությունները»… չէ¯, մենք պետք է լուրջ լինենք, մեզ ծանր պահենք “мы все такие важные…”

  5. Ռուբեն said...
    July 30, 2007

    Հենց նոր շատ հետաքրքիր նյութ հայերի մասին:
    « Армяне не будут работать. Вот в чем беда вашего плана и беда армян. И это беда всех древних рас, некогда цивилизованных, изучивших правила игры, которые, однажды завладев миром и поуправляв им, потеряли власть и деградировали.
    Они продвинулись вперед в логике, психологии, физиологии. Им не нужен тяжелый труд. Этим они и отличаются от младенческих, в действительности отсталых наций, с которыми вам, американцам, приходилось иметь дело. Примитивные народы всего-навсего ленивы. Их можно заставить работать и развиваться; можно эксплуатировать, если хотите. Они не безнадежны, от них есть определенная польза. Но выдающиеся народы, экс-цивилизованные нации — они не ленивы. Они чересчур интеллектуальны, чтобы работать на других».
    Այս մի հատված է անգլիացի հայտնի զինվորական գործիչ և լրտես Լորենս Արաբացու հետ 1919թ-ին ամերիկացի հրապարակախոս Ստեֆանս Լինկոլնի հարցազրույցից, որը 1931թ-ին հրապարակվել է “Outlook and Independent” ամսագրում “Armenians Are Impossible” վերնագրի ներքո:
    Հարցազրույցի մի հատված կարող եք գտնել այստեղ.

    http://forum.vision.am/index.php?s=61aba8ff319d5f042b2da308d658f89b&act=ST&f=18&t=8833&st=0&#entry162605

  6. Արտաշես said...
    August 3, 2007

    Աշոտ,

    1) Հույների՝ որպես ազգ, վերածնունդը 13-14 դարերում??? Երբեք չեմ լսել: Խնդրում եմ աղբյուրներդ հրապարակես: Renaissance-ի մասին ոչ մեկ չէր խոսում:

    2) Բագրատյանը գրել էր. «Հիշեք, որ ազգերի կյանքը տևում է մոտ հազար տարի…»: Դու դա ժխտեցիր քո գրվածով: Ընդամենը դա էի ուզում պարզել:

    3) «Ազգ»-ի և «ազգային ինքնության» քո պրոբլեմատիզացիան գրառմանդ 3-րդ կետում ուղիղ հակասության մեջ է մտնում քո 4-րդ կետի հետ: Այդ վերջին կետը այն աստիճանի անփաստարկված է, որ ուղղակի պրոպագանդիստական մի հայտարարություն է ներկայացնում: Ընդամենը…

Leave a Comment

*

*