Եվ կրկին գանդիականության մասին

Բարձրախոսով բառացիորեն պոռալ կարգազանց վարորդի հասցեին, որ կանգ առնի. քանդել բազմաբնակարան շենքի «կրող» պատը, խանութի դուռ բացելու նպատակով. կտրել դարավոր անտառն ու վնասել հուշարձանները հանածոներ դուրս բերելու համար. վերջ տալ շենքի բակի խաղահրապարակին ավտոլվացման բիզնես դնելու համար: Սրանք շատ տարածված դրվագներ էր մեր ու ձեր կյանքից, իսկ շարքն այս կարելի է հավերժ շարունակել: Շարունակել ու… սպասել շարունակության: Չէ՞ որ մենք ակամա դարձել ենք լոկ արձանագրողներ: Նյարդային, դժգոհ:

Իսկ ի՞նչ կասեր այս առիթով Գանդին: Թերևս նրա խորհուրդներն ամփոփվեին իր էկումենիզմից բխող՝ «միջոցների ու նպատակների միասնության» աքսիոմի մեջ, որ շատ ավելի բարձր ու կոշտ է, քան իրենք՝ միջոցներն ու նպատակները: Եթե նպատակը գոյատևելն է, ապա միջոցը պիտի լինի այնպիսին, որը կամրապնդի կյանքը: Հետևաբար ոչ մի կյանք, մասնավորապես ոչ մի մարդկային կյանք չի կարող օգտագործվել որպես նպատակին հասնելու միջոց: Միջոցներ պետք է լավը լինեն ոչ թե երկարաժամկետ նպատակների տեսանկյունից, այլ ինքնին: Միջոցներն ինքնին պիտի լավը լինեն:

Աստված իմ, որքա՜ն պիտի մենք ինքնահասունանանք սա հասկանալու համար:

Tag:

8 Comments to “Եվ կրկին գանդիականության մասին”

  1. someone from LDC said...
    August 15, 2007

    բայց եթե նրանք, ովքեր պետք է ինքնահասունանան անհույս տհաս են,
    իսկ նրանք, ովքեր առավելագույնս պետք է շահագրգիռ լինեն իրենց իսկ
    իրավունքները պաշտպանելու՝ անարձագանք…
    ստեղծվում է մեզ ծանոթ իրավիճակը
    մնացածը հայտնվում են անհատների ինքնահաստատման ու պայքարների
    դաշտում…
    երբ ոմն մեկը նպատակ է դնում, դրան հասնելու միջոցները դիտվում են
    միայն իր շահերի շրջանակներում, բացակայում է կոլեկտիվ մոտեցումը,
    «ի՞նչ երեխա, ի՞նչ խաղահրապարակ, թող գնան որտեղ ուզում են խաղան…
    կամ էտ ճարտարապետները շատ չեն հասկանում… 4-5 շիշ օղի ու պատը քանդելու հրամանն արդեն հնչում է…..»
    նյարդայնությունն ու դժգոհությունը գալիս է ինչու ոչ նաեվ նույն խանութի աշխատողի կամ երթուղայինի վարորդի հետ շփման ժամանակ, քանի որ
    նպատակներն ու միջոցները տարբեր են, ամեն մեկը իր էշն է քշում,
    արդյունքում՝ դժգոհ հաճախորդներ, ուղեվորներ ու գծի տեր

  2. nazarian said...
    August 15, 2007

    Yes inchgan gitem, Yerevanciner@ misht el nyardayin u djgoh en eghel.

  3. someone from LDC said...
    August 16, 2007

    կարդալով «երեվանցիները միշտ էլ նյարդային ու դժգոհ են եղել» շարադրանքը՝ հիշեցի, թե ինչպես են շատերը ասում «մոսկվացիները միշտ նյարդային, դժգոհ, դժկամ են….» արտահայտությունը, սա կարծում եմ մի փոքր այլ թեմա է, առանձին ուշադրության արժանի, “the real fight is not between nations, nor it is between countries or…, but it is between towns and villages”

    իսկ վերոշարադրյալը առավել անդրադառնում է, կարծում եմ, մոնոպոլիստական մղումներին, ենթադրելով իշխանատենչ ու անձնահաճ, հետեվապես մեծամասնության շահերը շրջանցող նպատակներ ու միջոցներ.
    ապօրինի կառույցներ, փողոցը արեվածաղկի սերմերով աղտոտողներ,
    իշխանության չարաշահում եվ այս ամենից դժգոհ մարդիկ կան նաեվ մարզային կենտրոններում ու գյուղերում

    հարգանքով՝
    ոչ երեվանցի someone from LDC

  4. Sevak said...
    August 16, 2007

    Լավ, բա ի՞նչ անել: Մենք արդեն սովորել ենք ամենի բացատրությունը փնտրել իշխանությունների, կլանների, մոնոպոլիստների հարթություններում: Է՜ մենք ինչով ենք լավը: Կոպիտ, բռի, իրար հանդեպ անհանդուրժող ու փնթի-փնթի: Բայց չէ որ կարող ենք և այդպիսին չլինել: Հաստատ կարող ենք:

    Երեկ երեկոյան երկու տարին չբոլորած չարաճճի տղայիս հետ քայլելով իջա Սայաթ-Նովայի պողոտայից մինչև հրապարակ: 5 րոպե քայլելու ճամփան անցանք 1,5 ժամում. այդ ընթացքում ամենապատահական անցորդներն ու վաճառողները նվիրեցին՝ մի քանի անգամ կոնֆետ, բլիթներ, չիփս, զրուցող երկու տարեց մարդիկ տվեցին աղի ձողիկների իրենց ողջ պաշարը, պաղպաղակ վաճառողն այդպես էլ գումարը չվերցրեց, արևածաղիկ վաճառող տատիկը որդուս բոլոր գրպանները լցրեց այն ամենով, ինչ վաճառում էր, էլ չասած բոլոր կանգնողներն ու ժպտացողները. օրինակ 25-30 տարեկան արագ քայլող, լավ հագնված 5 տղաները կանգնեցին, գրկեցին փոքրիկին ու սկսեցին զրուցել:

    Չէ, ես սիրում եմ իմ երկիրը. այստեղ ես ՏԱՆՆ եմ:

  5. Ռուբեն said...
    August 16, 2007

    Սևակ ջան, այդ ամենը վկայում է, որ մենք դեռ չենք կործանվել: Սեր կա մարդկանց սրտերում : Դեռ կարելի է ամեն ինչ հետ բերել, կարելի է փոխել:

    Սակայն դրա համար պետք է կամք ու ցանկություն: Եվ նաև միասնություն: Միավորվելով, մենք կարող ենք պայքարել մեր իսկ վախի դեմ, կարող ենք պայքարել մի քանիսի անձնական շահերի դեմ, մեր իրավունքների համար, եթե ոչ մեր, ապա գոնե մեր երեխաների ապագայի համար:

    Մենք նաև պետք է սովորենք ոչ միայն առաջնորդվել անձնական շահերով, այլ նաև գոնե մի-քիչ մտածել ուրիշների մասին, պետության, հասարակության շահերի մասին, հարգել մյուսներին և նրանց շահերը: Այս դեպքում համոզված եմ, շատ բան կփոխվի:

  6. Ashot said...
    August 16, 2007

    someone from LDC դու սխալվում ես, ոչ- ոք չի ասում «ի՞նչ երեխա, ի՞նչ խաղահրապարակ, թող գնան որտեղ ուզում են խաղան…

    Այլ ասում են “Ես չանեմ ուրիշը կանի, մեկա քանդելու են …”

    Ռուբեն ջան, սերը դեռ կա, այն վերջինն է մեռնում: Մեր ազգում իրենց մահկանացուն կնքել են հույսն ու հավատը: Թեպետ սխալվում եմ, հույսը դեռ կա, պարզապես այն լոտոների մեջ է հանգրվանել …

  7. someone from LDC said...
    August 17, 2007

    Աշո՛տ,
    ես չեմ սխալվում, այդպես էլ են ասում, այնպես էլ
    բոլորը չեն կարող նույն բանը կարծել ու ասել
    կամ անընդհատ նույնը կարծել, ասել ու իրագործել…
    «պուզատինկիները» եվս տարբեր են:

  8. Sevak said...
    August 17, 2007

    «Իսկ եթե նրանք, ովքեր պետք է ինքնահասունանան, անհույս տհա՞ս են…», «Մենք պիտի սովորենք… մի քիչ մտածել ուրիշների մասին», «Ես չանեմ, ուրիշը կանի՝ մեկա քանդելու են…»:

    Սիրելի՛ someone from LDC, Ռուբեն և Աշոտ: Սրանք ձեր մտքերն են: Կարդացեք դրանք ևս մեկ անգամ, խնդրում եմ: Զգու՞մ եք, որ բոլորս էլ լուծում չունենք. փակուղի՝ տուպիկ, ահա ինչ եմ զգում: Թե՞ սխալվում եմ…

Leave a Comment

*

*