Կրթական համակարգն աղետի եզրին

Փակ շղթա

Վերջին 15 տարիների ընթացքում մենք ոչ միայն չենք իրականացրել որևէ լուրջ բարեփոխում կրթության ոլորտում (տասնամյա կրթությունից անցումը տասներկուամյա կրթական համակարգին, Բոլոնիայի սկզբունքների ֆորմալ ներմուծումը, միասնական քննության ներմուծումը դժվար թե հնարավոր լինի համարել իրական բարեփոխում` նպատակաուղղված ոչ թե ձևի, այլ բովանդակության փոփոխությանը), այլ նաև ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի չկայացած լինելու պատճառով ստեղծվել է փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որի պարագայում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ վերափոխումները: Ըստ էության, այս կենսական ոլորտում մենք հայտնվեցինք այնպիսի «ինստիտուցիոնալ ծուղակում» (ինչը բազմիցս արդեն քննարկվել է), որտեղ չկա այն ուժը, որը հետաքրքրված կլինի բարեփոխումների իրականացմամբ և որն ի զօրու կլինի նախաձեռնել անհրաժեշտ բարեփոխումները: Կրթական համակարգի ակնհայտ դեգրադացիան, ընդհանուր առմամբ, չի անհանգստացնում ոչ կրթական ծառայություններ տրամադրողներին (ուսուցիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ, դոցենտներ, դպրոցի տնօրեններ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ և այլոք), ոչ այդ կրթությունը ստացողներին և դրա «հասցեատերերին» (ուսանողներ, ասպիրանտներ, աշակերտների ծնողներ և այլոք), ոչ էլ տվյալ ոլորտը «ղեկավարողներին» (պաշտոնյաներ, մասնագետներ և այլոք): Բոլորը ստանում են այն, ինչ նրանց անհրաժեշտ է գործող «խաղի կանոնների» շրջանակներում. ոմանք` ատեստատներ, դիպլոմներ (որոնք ոչ մի բանի մասին չեն վկայում), մյուսները` պաշտոնապես սահմանված աշխատավարձ (ինչը շատ ավելի մոտ է սոցիալական նպաստ լինելուն) և լրացուցիչ «եկամուտների» հնարավորություն, ինչպես նաև անշարժ գույքի տնօրինման հնարավորություն (վարձակալություն, վերանորոգում) և այլն, մնացածը` ֆորմալ ինստիտուտների ընտրանքային կիրառումից ստացվող եկամուտների ձեռքբերման, որոշումների կայացման իրավունքի և պետբյուջեի միջոցների բաշխման հնարավորություն և այլն:

Այսպիսով, բոլորը կարծես գոհ են, սակայն տնտեսության մեջ որակյալ կադրերի չափազանց մեծ պակաս է զգացվում (այն էլ, ըստ համաշխարհային չափանիշների, հսկայական գործազրկության պայմաններում): Տնտեսությունը պահանջում է այլ մասնագետներ, մինչ կրթական համակարգը պատրաստում է բոլորովին այլ մասնագետներ: Դիպլոմավորված «նոր» մասնագետները գրեթե չեն տիրապետում իրենց մասնագիտության հիմունքներին, ինչպես նաև ժամանակակից մեթոդներին և մոտեցումներին: Ներդրումներ չեն կատարվում բուհերի տեխնիկական հագեցվածությունն ապահովելու, ուսումնական ծրագրերը թարմացնելու, լավագույն դասախոսներին ներգրավելու նպատակով: Այն, ինչ կատարվում է տարբեր միջազգային դրամաշնորհների շրջանակներում, առաջինը` չի կարող որակապես փոխել ստեղծված իրավիճակը, երկրորդը` շատ դեպքերում այն հանդիսանում է միջոցների չափազանց ոչ նպատակային օգտագործման օրինակ, և երրորդը` հաճախ հետապնդում է բոլորովին այլ նպատակներ: Օգտագործվող գրականությունը չափից դուրս հնացած է (միջին տարիքը մոտավորապես 17 տարի է), գնալով բարձրանում է դասավանդողների միջին տարիքը, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած լաբորատորիաների սարքավորումները շարքից դուրս են գալիս և այլն: Արդյունքում, մարդկային կապիտալի որակը մեր աչքերի առջև «սպառվում է»:

Ի՞նչ անել

Իմ կարծիքով, նման իրավիճակում անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք` «վերևից» իրականացնելու արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անհրաժեշտ միջոցառումների շարքում է կրթական համակարգում ճգնաժամային կառավարման և «ռազմական դրության» ներմուծումը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակումը, արտասահմանից լավագույն մասնագետների ներգրավումը, ծրագրավորված ցուցանիշների և դրանց հասնելու համար անհատական պատասխանատվության սահմանումը, բարեփոխումների նմանակման կամ սաբոտաժի համար խիստ պատասխանատվության կիրառումը և այլն:

Ըստ իս` բարեփոխումների հիմք պետք է ընդունվի կրթական համակարգում պետության` որպես ադյունավետ «խաղի կանոններ» սահմանողի և դրանց իրականացման համար պատասխանատու սուբյեկտի տեղի և դերի գիտակցումը: Պետությանը վերապահված բաշխման, կառավարչական որոշումների կայացման, սեփականության տնօրինման հետ կապված գործառույթները պետք է վերացվեն, քանի որ, ըստ էության, պետական կառավարման համակարգի շրջանակներում դրանց արդյունավետ իրականացումն անհնարին է: Երկրորդ, բարեփոխումների արդյունքում կրթական համակարգը պետք է ամբողջությամբ ազատականացվի, իսկ առաջարկի ու պահանջարկի միջև հավասարակշռությունը պետք է հիմնականում ձեռքբերվի գնի և որակի միջոցով: Առաջարկվում է կրթական համակարգի բոլոր մակարդակներից ամբողջությամբ վերացնել պետական պատվերը (միջնակարգ, հատուկ և մասնագիտական), առավել ևս, որ կյանքում անվճար ոչինչ չի տրվում` բացի «մկան թակարդում դրված պանրի կտորից»: Այն, ինչ մենք անվանում ենք «անվճար կրթություն», հանդիսանում է հարկատուների միջոցների չափազանց անարդյունավետ օգտագործում: Սա չի նշանակում, որ պետությունը պետք է հրաժարվի կրթության ֆինանսավորումից կամ փոփոխություններ կատարի ՀՀ սահմանադրությունում, որում ուղղակիորեն ամրագրված է անվճար միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը: Սա միայն նշանակում է, որ պետությունը պետք է սկսի ֆինանսավորել ոչ թե նմանօրինակ ծառայություններ մատուցողին, այլ այդ ծառայություններից օգտվողներին:

Մասնավորապես, միջնակարգ կրթության համար հնարավոր է հետևյալ համակարգի իրագործումը. դպրոցական տարիքի հասած յուրաքանչյուր երեխայի անունով բացվում է կրթական հաշիվ երկրի` մրցույթում հաղթող ճանաչված բանկերից մեկում, որտեղից ֆինանսական միջոցները կարող են ուղղվել միայն երկրի ցանկացած դպրոցում կրթության ֆինանսավորմանը` ապահովելով սեփականության բոլոր ձևերի հավասարությունը (ընդ որում առաջարկվում է հրաժարվել պետական դպրոցների գաղափարից ի օգուտ հանրային կամ քաղաքային դպրոցների` համապատասխան բարեփոխումներ իրականացնելով կառավարման և որոշումների կայացման ողջ համակարգում): Միևնույն ժամանակ մանրամասնեցված և թափանցիկ գործակառույցի հիման վրա պետությունը պետք է հավատարմագրի բոլոր հանրակրթական հաստատությունները, մինչդեռ որպես չափանիշ պետք է ընդունվի ոչ թե դասավանդման մեթոդաբանությունը, այլ ծառայությունների մատուցման նվազագույն չափորոշիչների առկայությունը և պարտադիր արդյունքի ապահովումը, այն է` կրթության ստանդարտը (ահա թե որտեղ անհրաժեշտ կլինի միասնական քննությունը):

Պայմանավորված շուկայով, ծառայությունների որակով, մենեջմենթի քաղաքականությամբ` բոլոր հավատարմագրված դպրոցները պետք է հրապարակեն կրթական ծառայությունների իրենց գինը և մրցակցեն միմյանց հետ «գին-որակ» հարաբերակցությամբ: Վերը նշված հաշվին պետք է ավելացվեն պետական բյուջեով հատկացվող միջոցները` հաշվի առնելով երեխայի դասարանը, բնակության վայրը (գյուղական վայրերում կարելի է օգտագործել մեծացնող գործակիցներ), սոցիալապես կախյալ խմբի պատկանելիությունը, որոնք, անշուշտ, պետք է համապատասխանեցվեն կրթության ստանդարտին: Հաշվի միջոցների հետագա տնօրինումը ծնողների խնդիրն է, և եթե տրամադրված գումարով հնարավոր չէ վճարել դպրոցի ծառայությունների դիմաց, ապա գումարի մնացած մասը վճարում են ծնողները: Եթե դպրոցի ծառայություններն ավելի էժան են, ապա գումարը կուտակվում է և կարող է օգտագործվել հետագայում (այդ թվում նաև` բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալու համար): Հնարավոր է նաև հաշվի համալրում այլ աղբյուրների հաշվին` ծնողների միջոցների, այլ մասնավոր անհատների և իրավաբանական անձանց, այդ թվում նաև` կրթական հիմնադրամների (որոնք պետք է խթանվեն համապատասխան հարկային քաղաքականությամբ) և արտասահմանից հովանավորների միջոցների հաշվին և այլն:

Արդյունքում առաջանում է կրթական ծառայությունների իրական շուկա, որի պարագայում դպրոցների, տնօրենների և դասատուների ֆինանսական վիճակը կախված կլինի ոչ թե աշակերտների քանակից և ծնողներից կամ պետությունից լրացուցիչ եկամուտներ «կորզելու» կարողությունից, այլ որակյալ կրթություն տրամադրելու կարողությունից (էլ ինչու՞մ է կայանում կրթական հաստատության իմաստը): Արդյունքում կառաջանա գործարարության մոդելների (հանրային դպրոց, մասնագիտացված դպրոցներ և այլն), մեթոդների (դասատու-դասարան, անհատական մոտեցում, քննարկումային մեթոդ և այլն), ուսումնական գործընթացի կազմակերպման (մեծ դասարաններ, փոքր խմբեր և այլն), ուղղվածությունների (սպորտային, լեզվաբանական, տեխնիկական, իրավաբանական ուղղություն և այլն) բազմազանություն: Եվ ինչն ավելի կարևոր է, բոլոր այս տեսակները կմրցակցեն միմյանց հետ կախված գնից, և սպառողը (տվյալ պարագայում աշակերտները և նրանց ծնողները) կլինի այն սուբյեկտը, որը կորոշի այս կամ այն տեսակի առկայության անհրաժեշտությունը` ելնելով «գին-որակ» հարաբերակցությունից: Դպրոցի աշխատակիցների ֆինանսական եկամուտներն ուղղակիորեն կախված կինեն սպառողների պահանջարկը բավարարող կրթության որակից:

Նույն փոփոխությունները պետք է իրականացվեն նաև մասնագիտական, և բարձրագույն կրթության համակարգում: Առաջին հերթին պետք է հրաժարվել պետական կրթական հաստատության գաղափարից (պետական բուհ, պետական տեխնիկում կամ ուսումնարան)` բնականաբար փոփոխելով նաև կառավարման և որոշումների կայացման համակարգը: Պետությունը պետք է մշակի կրթության չափորոշիչները (բարձրագույն և մասնագիտական) արդի միջազգային պահանջներին համապատասխան` կապված կրթության արդյունքի հետ (այստեղ էլ անհրաժեշտ կլինի Բոլոնիայի գործընթացը): Պետությունը պետք է հավատարմագրի կրթական հաստատությունները: Դա վերաբերում է բոլոր հաստատություններին` անկախ սեփականության ձևից (ներկայիս պետական և մասնավոր բուհերը մի շարք հայեցակետերով չեն համապատասխանի): Բնականաբար, ելնելով վերը նշված պատճառներից, անհրաժեշտություն կառաջանա հրաժարվելու «անվճար տեղեր» հասկացությունից, ինչպես նաև կրթություն ստանալու ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչից «տարկետման իրավունք» ստանալու երևույթից: Եթե Հայաստանում գործում է պարտադիր զինվորական ծառայության գաղափարը, ապա պետք է բուհերում սովորեն նրանք, ովքեր «հայրենիքի նկատմամբ կատարել են իրենց պարտքը» կամ եթե տարկետում են ստացել այլ պատճառներով (առողջություն, ընտանեկան կարգավիճակ և այլն): Չի կարելի կրթական համակարգը վերածել տարկետում ստանալու գործակառույցի` այդպիսով աղավաղելով կրթության բուն էությունը:

Բարձրագույն և մասնագիտական կրթությունը պետք է լինի վճարովի: Պետական ֆինանսավորումը պետք է իրականացվի մասնավոր և իրավաբանական անձանց կողմից ստեղծված ոչ պետական կրթական հիմնադրամների համակարգի հիման վրա` կառավարման և որոշումների կայացման համապատասխան համակարգի հետ մեկտեղ (հոգաբարձուների խորհուրդ, մենեջմենթ, աուդիտ և այլն): Վերջիններս կգործեն պետության կողմից սահմանված կանոններին համապատասխան և կմրցակցեն միմյանց հետ: Տվյալ կազմակերպությունները կարող են մասնավոր-պետական գործընկերության համար լավ օրինակ ծառայել, օրինակ` նրանց գործունեության ֆինանսավորման գործակառույցի միջոցով: Պետությունը կարող է կիրառել հետևյալ սկզբունքը` ներդրված յուրաքանչյուր ոչ պետական կապիտալի դրամի դիմաց տրամադրել, ենթադրենք, հինգ դրամի չափով ֆինանսական միջոցներ` խթանելով մասնավոր կապիտալի ներհոսքը (հնարավոր է նաև լրացուցիչ խթան հարկային քաղաքականության միջոցով):

Կրթական հիմնադրամների գործունեության հիմնական խնդիրը պետք է դառնա ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը` կրթության, ապրուստի, գրականության ձեռքբերման, արտասահմանյան համալսարաններում և այլ կրթական հաստատություններում կրթական ծրագրերին մասնակցելու ծախսերը հոգալու նպատակով: Սփյուռքահայությունը կարող է մեծ դերակատարություն ունենալ որպես հիմնադրամների հովանավորներ, սփյուռքի ներկայացուցիչներին կարելի է ներգրավել որպես դասախոսներ` առավել ևս հաշվի առնելով այն, որ հայկական սփյուռքն ավելի շուտ հանդիսանում է ժամանակակից գիտելիքներ կրող (աշխարհի լավագույն համալսարանների պրոֆեսորներ, մասնագետներ, գիտնականներ և այլն), այլ ոչ թե կապիտալի շտեմարան (ինչը Հայաստանի բացառիկ առավելությունն է): Հնարավոր է նաև հիմնադրամների կողմից կրթաթոշակների համատեղ ֆինանսավորումը և ուսանողների կողմից առևտրային բանկերից ուսումնական վարկերի ստացումը, ինչպես նաև հիմնադրամների ֆինանսավորման գործում համալսարանների մասնակցությունը:

Կրթական հաստատության ընտրությունն ուսանողի և հիմնադրամի բացառիկ իրավունքն է` հիմնված միևնույն «գին-որակ» հարաբերակցության սկզբունքի վրա: Հնարավոր է նաև իրականացնել ուսանողների կրթության ֆինանսավորում ոչ միայն Հայաստանի կրթական հաստատություններում, այլ նաև աշխարհի լավագույն համալսարաններում և վերապատրաստման կենտրոններում: Միայն այս պարագայում բուհերը հետաքրքրված կլինեն ներդրումներ կատարել կրթական գործընթացի տեխնիկական ապահովվածության, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, հայ և արտասահմանցի ուսանողների, մասնագետների (այդ թվում նաև` երիտասարդ կադրերի) կողմից գիտական աշխատանքների իրականացմանը խրախուսելու, սեփականության արդյունավետ կառավարման, տնտեսության այլ ճյուղերի հետ արդյունավետ կապերի հաստատման բնագավառներում և այլն: Մրցակցային միջավայրի ապահովումը կարող է երաշխավորել կրթության անհրաժեշտ մակարդակ և առավել կարճ ժամկետներում վերացնել բացասական միտումները:

Նմանօրինակ լայնամասշտաբ բարեփոխումների իրականացումը, որոնք չեն պահանջում պետական ֆինանսավորման ծավալների էական ավելացում, կարող է արմատապես փոխել Հայաստանում կրթական համակարգում առկա իրավիճակը և բոլորիս ընձեռել արժանապատիվ ապագայի հնարավորություն: Այս միջոցառումների կատարման հարցում ցանկացած ձգձգում կարող է հասարակության համար կործանարար լինել: Մենք վտանգում ենք ոչ միայն մեր, այլ նաև մեր երեխաների և թոռների ապագան: Լիահույս եմ, որ ներկայացված դրույթները կարող են հանգեցնել լուրջ և բուռն քննարկման, առավել ևս, որ ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակում է մինչև 2015 թվականն ընդգրկող կրթության հերթական «ռազմավարությունը»:

Տիգրան Ջրբաշյան, տ.գ.թ.

Tags: ,

10 Comments to “Կրթական համակարգն աղետի եզրին”

  1. Sevak said...
    August 18, 2007

    Քննարկման ներկայացվող նյութը հատված է Տիգրան Ջրբաշյանի նույնանուն վերլուծությունից. մի համապարփակ ուսումնասիրություն, որ անդրադառնում է Հայաստանի հանրային-տնտեսական իրականության ներկա խնդիրներին, դրանց հենքային ուղղություններին և մատնանշում արդիական կրթություն ունենալու ու կրթական ոլորտում որակական փոփոխությունների անհրաժեշտության հրամայականը: Այստեղ արված առաջարկություններից թարմության հոտ եմ առնում:)) Դրանցից որոշները, կարծես, շատ ավելի համարձակ են, քան կարելի էր սպասել:

    Ամեն դեպքում, մեր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկները հաստատապես կօգնեն հեղինակին իր այս գաղափարներն առավել լայն քննարկման նյութ դարձնելու հարցում:

  2. Վարդան Սարգսյան said...
    August 18, 2007

    Արծածված են մի շարք կարևոր խնդիրներ և ներկայացված է պիտանի հետազոտություն: Ներկայումս կրթության ոլորտը իրոք մեծ ուշադրության կարիք ունի: Հատկապես դա պետք է տեղ գտնի պետական ռազմավարության մեջ:
    Կրթության իրական շուկան լավ գաղափար է: Ոլորտի զարգացումը պետք է ունենա տնտեսական հիմք: Կրթությունը բիզնեսի վերածելը կարող է հանդիսանալ շարժիչ ուժ, սակայն պետք է շատ ուշադիր լինել պիտանին չտրորելու և եղած արժեքավորը չկորցնելու համար: Կրթական բիզնեսը չի կարող լինել “չոր” բիզնես: Առաջարկները հետաքրքրիր են սակայն կարծում եմ դրանք դեռևս անմշակ են և արժե ավելի խորը վերլուծություններ կատարել:
    Միջնակարգ կրթության հետ կապված գաղափարը լավն է: Սակայն արդյոք չենք վտանգում անվճար դպրոցական կրթությունը: Դպրոցի “գնի” ազատականացումը չի բերի արդյոք դպրոցական կրթության թանկացման, մոնոպոլացման և այլն… և ոչ ունեվոր խավը կզրկվի նաև այդ ծառայությունից, քանի որ պետության տվածը կարող է չհերիքի: Չէ որ այդ դեպքում դժվար կլինի դպոցներին “ստիպել” որ չտան “որակյալ” կրթություն և չթանկացնեն գինը: Արդյունքում պետության փոխանցած գումարը երեխայի “կրթական հաշվին” լավագույնս կարող է բավարարել միայն հարաբերականորեն անորակ դպրոցներին:

    Կրթական հիմնադրամների ստեղծման և գործունեության մեխանիզմները մշուշոտ են: Ինչու դրանք պետք է լինեն ոչ պետական: Արդյոք չենք ուզում ստեղծել մի նոր “պրոբլեմատիկ” կառույց:

  3. Արմեն said...
    August 18, 2007

    Այո համաձայնենք, որ նյութն ինքնին բավական հետաքրքիր է, արդիական և նույնիս պարունակում է կոնկրետ առաջարկներ: Ավելին, կարծես չի էլ առաջարկվում նոր հեծանիվ հորինել: Փառք Աստծո, համաշխարհային պրակտիկան ու հաջողված փորձը հնարավորություն կընձեռի մշակել համակարգի զարգացման որոշակի մոդել, տեղայնացնել ու ներդնել, հետզհետե կատարեագործելով և արդյունավետացնելով այն: Բայց…
    Միթե նման հեղափոխական մոտեցումներ մեզ մոտ չեն կիրառվել ու ներդրվել: Չասեք ոչ: Հիշենք առողջապահության ոլորտում այսպես կոչված “պոլիկլինիկական” բուժման համակարգի բարեփոխումները: Կարծես թե մոտեցումը նույնն էր. մի պահ գրեթե ամբողջ բուժումը, պրոֆիլակտիկան և այլն դարձավ վճարովի, բոլոր այդ հիմնակները դարձան համայնքնային, արդյունքում ի՞նչ ունեցանք: Կասեք, թե այդ ժամանակահատվածում բարձրացավ մատուցվող ծառայությունների որակը: Իհարկե ոչ: Ընդամենը եթե նախկինում որոշ ծառայությունների համար “մաղարիչ” էիր տալիս բժշկին, այդ ժամանակահատվածում մաղարիչ կոչվածը վերանվանվել էր “հաստատված սակագին”:
    Եվ չէր էլ կարող այդ համակարգը գործել համատարած, քանզի մտածել, որ սոցիալական ներկա պայմաններում կարող էր այդ ծառայությունների հանդեպ ձևավորվել վճարունակ պահանջարկ, միամտություն է: Ուստի մենք կրկին առաջնորդվելով ազգային անվտանգության խնդիրներից հետ քայլ արեցինք` բեռը նորից դնելով պետության ուսերին:
    Բերեմ ևս մեկ օրինակ, որը գուցեև ուղղակիորեն չի առնչվում խնդրո առարկային բայց թույլ կտա ինձ անել ևս մեկ փաստարկում: Բոլորովին վերջերս համակարգային փոփոխություններ կատարվեցին ՊԱՏ-ի համակարգում: Այն ինչ-որ մի մասով մնաց պետական ֆինանսավորման ներքո, մի մասով էլ կարծես աշխատում է “խոզռասչյոտի” սկզբունքով: Նորից նույն հարցը տամ ինչ փոխվեց այդ համակարգում: Կասեք թե ԳԱՅ-ի մատուցած ծառայությունները լավացա՞ն: Իհարկե ոչ, մի քանի օր առաջ Վանաձորից վերադարձի ճանապարհին կրկին ՊԱՏ պարեկային մեքենան ծպտվել էր մի ծածուկ մասում և արագաչափը ձեռքին ստուգումներ էր անցկացնում մայրուղու վրա: Գուցեև ուներ դրա իրավունքը, սակայն աշխատաոճը նույն է ու նույնը: Այստեղ անդրադառնամ նաև մյուս խնդրին: Իրականացված փոփոխությունների արդյունքում մի քանի անգամ բարձրացվեցին պատժաչափերն ու տուգանքները: Սակայն, կասեք թե պակասել են խախտումներ անողների թի՞վը: Կասեք թե պակասել է ալկոհոլ օգտագործած ղեկին նստողների թի՞վը, թե խախտում անելուց հետո ՊԱՏ-ի աշխատակցին ինքնահոժար կաշառք առաջարկողների ու տվողների թիվը: Այստեղ հղում անեմ հարգելի հեղինակի այն մտքին, որ կարծես յուրաքանչյուր դեպքում բոլորը` և՜ շահառուները, և՜ շահագրգիռ կողմերը ստանում են իրենց ուզածն ու հարմարվում նոր ստեղծված պայմններին և իրենց նեղություն չեն էլ տալիս կատարել փոփոխությունների հիմքում դրված ու նախատեսված հաջորդ քայլը դեպի զարգացում, ձեռք բերվածի և նվաճվածի ամրագրում:
    Ինչ-որ մի բան այնպես չէ այս նկարում, ու այդ “այնպես չէ”-ն մեր հասարակության անդամներիս, շահառուներիս անտարբերությունն ու հարմարվողականությունն է, անտարբերությունը թե՜ մեր իսկ ներկայի և թե՜ ապագայի հանդեպ:
    Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, թե անձամբ դեմ եմ կրթական ոլորտը պետական ուղղակի հոգածության տակից դուրս բերելու հեռանկարին, սակայն կուզենայի այնուամենանիվ կիսել մտահոգությունս:
    Ինչ տարբերություն, պետությունը յուրաքանչյուր աշակերտի հաշվով ֆինանսավորի դպրոցին, թե նույն փոքր գումարը դնի աշակերտի հաշվին, որ նա ինքը վճարի որևէ դպրոցի: Այսօր ինչ պատկեր ունենք, մի քանի դպրոցներ, որոնք հնուց լավ դպրոցի համբավ ունեին, հավաքել են 7-8-ական դասարաններ, յուրաքանչյուրում 35-40-ական աշակերտ և մի քանի հերթափոխով դասեր են կազմակերպում: Կասեք թե նման պայմաններում հնարավոր է աշակերտին պահանջվող որակի գիտելիքներ տալ ու ուսուցում կազմակերպե՞լ: Կծիծաղեմ: Կասեք թե, դե ներկա պայմաններում միևնույն է ուսուցիչը մնում է նույն պետական աշխատավարձի հույսին: Չեմ վիճի, սակայն կպնդեմ, որ այդ դպրոցներում, (և մյուսներում նույնպես), կրթությունը այնուամենայնիվ ձրի չի, իսկ որոշ դեպքերում բավականին թանկ: Այսինքն առաջարկում ենք կրկին օրինականցնել փաստացի գործող վճարովի համակարգը: Լավ համաձայն եմ, բայց դրանից կփոխվի ուսուցման որա՞կը: Էդ դեպքում ինչու չփոխվեց պոլիկլինիկական բուժման որակը, երբ մենք վճարում էինք մեր գրպանից, ինչո՞ւ չի բարձրանում կրթության որակը այն մասնավոր դպրոցներում ու քոլեջներում, էլ չեմ խոսում մասնավոր ԲՈՒՀ-երում:
    Չի բարձրանում, որովհետև չենք պահանջում: Մենք չենք պահանջում որ մեզ տան այն կրթություրնը, որի համար մենք վճարում ենք: Չենք պահանջում վարորդից, որ չծխի մեքենայում, չնայած որ դրա համար նախատեսված է բարձր տուգանք ու պատիժ: Մենք չենք կանգնեցնի նրան որևէ ՊԱՏ պարեկի մոտ ու պահանջի, որ պարեկը ներգործության համապատասխան միջոցներ կիրառի կարգազանցի նկատմամբ: Պարզապես մենք անտարբեր ենք, հետևաբար չենք կարող ձևավորել համապատասխան հասարակական պահանջարկ որակի ու դրա նկատմամբ հսկողության հանդեպ: Այդ դեպքում, կրկին, պետական կրթաթոշակը, որն առաջարկվում է հեղինակի կողմից, էլի կգնա սրա ու նրա բարեկամի ու հովանավորյալի հաշվին: Էլի բոլորս կհարմարվենք նոր կամ հին խաղի կանոններին ու երջանիկ կլինենք, որ կարողանում ենք ձևավորված պայմաններում ինչ-որ բան “փախցնել”:
    Իրականում հեղինակի նկարագրած փակ շղթան է, ու ցավալին այն է, որ այդ շղթայում մենք` հասարակության անդամներս, մեր կործանարար ազդեցությունն ու դերակատարումն ենք շարունակում ունենալ: Հետևաբար առաջարկվող որևէ բարեփոխմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև հստակ մեխանիզմներ մտածել հասարակությանը պահանջատեր դարձնելու ուղղությամբ: Սովորեցնել, որ, երբ վճարում ես, ուրեմն պահանջիր: Պահանջիր, եթե անգամ ուղղակիորեն չես վճարում: Պահանջիր պետական ծառայողից, պահանջիր բժշկից, թեկուզ անվճար աշխատող պոլիկլինիկայի, պահանջիր ուսուցչից…
    Սակայն, եթե միևնույն է անարձագանք մնա պահանջդ, ապա դիմիր… ո՞ւր:

  4. Աշոտ said...
    August 18, 2007

    Շնորհակալություն Տիգրանին մեր համար այսքան կարևոր թեմայի մասին հիշեցնելու համար: Այն որ վիճակը կտրուկ փոփոխության կարիք ունի, անվիճելի է, սակայն հեղինակի որոշ դրույթների հետ չեմ կարող համձայնվել: Մասնավորապես.

    === ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի չկայացած լինելու պատճառով ստեղծվել է փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որի պարագայում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ վերափոխումները: ===
    Պրակտիակայից գիտենք, որ ոչ ֆորմալ կայացած ինստիտուտներ` կոռուպցիան, ուժը, դիրքը, քաղաքական իշխանության (ոչ օրինական) ցանկությունները և դրանց բավարարման հախուռն առաջարկը, և այլն և այլն, կրթության ոլորտում չեն, դրանք գլոբալ են և ամենուր: Իսկ կրթական համակարգի ֆորմալ ինստիտուտները շատ լավ էլ կայացած են` ի համեմատություն շատ այլ ոլորտների, պարզապես խնդիրները այլ դաշտերում են, այլ ինստիտուտներում, որոնք ներազդում են կրթական հատվածի վրա

    ===Այն, ինչ կատարվում է տարբեր միջազգային դրամաշնորհների շրջանակներում,===

    Հեղինակը օպտիմիստ է, ցավոք այս ոլորտի բարեփոխումներին ուղղված հիմնական գումարները ՎԱՐԿԱՅԻՆ միջոցներ են, մենք դրանց համար վճարում ենք

    ===նման իրավիճակում անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք` «վերևից» իրականացնելու արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ:===

    Հեղինակը ճիշտ է, կամքն անհրաժեշտ է … բայց բավարար չէ: Կրթության բարեփոխումներին առաջնորդ է հարկավոր: Փոփոխություններն իրականում այնքան հեշտ չեն ու նույնիսկ ցավալի: Այս ոլորտում բազմահազարանոց աշխատողներ կան, որոնց իրավական, ֆինանսական, տեխնիկական, և նման այլ փոփոխություններ բավարար չեն: Նրանք պետք է տեսնեն առաջնորդի էնտուզիազմը, հավատան այդ փոփոխություններին, գիտակցեն դրա կարևորությունը ու նմաստ են այդ փոփոխություններին: Ցանկությունն ու կամքը բավարար չեն, պետք է նաև շնորհք այդ ամենը առաջ տանելու համար:

    ===բարեփոխումների արդյունքում կրթական համակարգը պետք է ամբողջությամբ ազատականացվի, իսկ առաջարկի ու պահանջարկի միջև հավասարակշռությունը պետք է հիմնականում ձեռքբերվի գնի և որակի միջոցով: … Այն, ինչ մենք անվանում ենք «անվճար կրթություն», հանդիսանում է հարկատուների միջոցների չափազանց անարդյունավետ օգտագործում: … և մրցակցեն միմյանց հետ «գին-որակ» հարաբերակցությամբ:===

    Այ, ասյսետղ ՍՏՈՊ. միջնակարգ և ոչ միայն կրթության բարեփոխումները հենց այս ճանապարհով են ընթացել: Ցավոք կրթությունը միջազգային դոնորների ու վայ-տնտեսագետների աչքում զուտ ապրանք է և այսօր Հայաստանում հենց այս մոդելն է առաջ բրդվում: Կրթությունը բազարի կանաչի չէ, որ հոտ քաշելով իմանանք որակը, մենք դրա մասին տեղեկանում ենք միայն տասնամյակներ անց: Այնպես, որ ստանդարդ շուկայական մեխանիզմը չի կարող աշխատել և շատ զարգացած երկրներում էլ մնում է որպես սոցիալական պրոդուկտ և ոչ-թե շուկայական: Իսկ հարկատուների վճարած գումարները շատ էլ արդյունավետ են օգտագործվում, եթե համեմատենք բյուջեի այլ տողերի հետ: Անարդյունավետությունը այլ տեղ է: Բացատրեմ. եթե ուսանողը տեսնում է, որ իր համակուրսեցին ոչ ֆորմալ եղանակով ստացել է անարժան գնահատական, արդյո՞ք նա բողոքում է դրա դեմ: եթե ոչ, ապա նպաստում է ա) ոչ ֆորմալ մեթոդների գերապատվությանը մյուս` ֆորմալ մեթոդների նկատմամբ և բ) անաչառ գնահատման ծառայության որակի վրա: Ցավոք մենք դեռ չենք հասել քաղաքակրության այն մակարդակին, որ գիտակցենք, որ “աչք փակելով” անօրինականությունների վրա վնասում ենք հենց մեր մրցունակությանը:

    Կրթությունը մարդու իրավունքն է և բոլորը պետք է կարողանան օգտվել որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքից: Խնդիրը իրավական հարթության մեջ է, իսկ տնտեսական կողմը զուտ մեխանիզմն է այդ իրավունքը լիիրավ իրագործելու համար:

    ՀԳ
    թեման այնքան լայն է, որ կարելի է տարիներով խոսել…

  5. Sevak said...
    August 18, 2007

    Հա Աշոտ ջան, կարծես հենց տենց էլ անում ենք էսքան տարի. իմա՝ միայն խոսում ենք:

  6. someone from LDC said...
    August 19, 2007

    Կարծում եմ՝ առաջադրված գրեթե բոլոր դրույթները իրատեսական են ու իրագործելի (պարզապես մի քանի դիտարկում՝ կապված պետության դերի եվ ոչ ֆորմալ կրթության հարցերի հետ) :
    Պետության դերը չպետք է հասցվի նվազագույնի հատկապես, երբ հարցը վերաբերում է առողջապահության ոլորտին, կրթական համակարգին, ենթակառուցվածքներին եվն (այլ հարց է՝ ի՛նչ հիմքերով են ձեվավորվել եվ զարգացել ու զարգանում փոխհարաբերությունները պետության եվ հասարակության միջեվ, ինչու՛ է ստեղծված իրավիճակը դարձել ձեռնտու շատերի համար…): Մեր երկրի զարգացման հատկապես այս փուլում, կարծում եմ՝ վտանգավոր է ամբողջությամբ ազատականացնել կրթական համակարգը: Պետպատվերը ըստ իս պետք է ոչ թե ամբողջությամբ վերացվի, այլ սահմանվի հատուկ կարիք ունեցող երիտասարդներին. կառավարությունը այս հարցում կարող է առավել կոմպետենտ լինել, քան այս կամ այն հիմնադրամը (առայժմ): Կրթական հիմնադրամների գաղափարը շատ գրավիչ է, բայց որքա՞ն արդյունավետ այն կարող է լինել մեր երկրում՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Այս մշակույթի ձեվավորումը ժամանակ կպահանջի. անցումը պետք է լինի փուլային եվ փոխհամաձայնեցված, այնպես, որ հատկապես երիտասարդների մի ամբողջ սերունդ չտուժի:
    ԲՈՒՀ-երի մասնավորեցումը եվ պետության կողմից դրանց հավատարմագրումը իրոք որ կստեղծի մրցակցային դաշտ, համապատասխան մասնագետների արագ մոբիլիզացում եվ անհամեմատ բարձր որակի կրթական արտադրանք:
    Մինչդեռ գործարարության մոդելների բազմազանության գաղափարը անհետաձգելի եվ արագացված իրագործման է արժանի, մասնավորապես ուղղվածությունների ու մասնագիտացված դպրոցների ներմուծման տեսանկյունից:
    Դրանք կմեծացնեն կրթական հնարավորությունները հատկապես գյուղական համայնքներում: Նման դպրոցները հետագայում կարող են մասնակցել համայնքային զարգացման հատուկ նախագծերում եվ կից մշակել համապատասխան հմտությունների եվ գիտելիքների փոխանցման շարունակական ծրագրեր: Այն է՝ ոչ ֆորմալ կրթական մեթոդները, մասնագիտական ու տեխնիկական վարժանքը պետք է զուգահեռաբար սահմանվեն որպես առաջնահերթություններ՝ խուսափելու համար քաղաքակենտրոնացման անփոփոխ թվացող միտումից:

    “Educational facilities for agriculture, for example, may also provide a way of encouraging rural school-leavers to take up work in the rural sector rather than migrating to the towns, and the special training of young school-leavers may allow them to act as the agents for introducing new and improved agricultural techniques.
    For the broader problems of educational requirements, the making of “manpower surveys” may furnish a useful basis for determining the principal skill shortages and the types of training activities to be emphasized. At least for the short term (investment in education is characterized by a gestation period which is substantially longer than that of many other types of capital formation) the provision of agricultural extension services, training in mechanical and technical skills may contribute the most to fulfilling the manpower requirements in newly developing countries.” (G.M. Meier)

  7. Тигран Джрбашян said...
    August 20, 2007

    Извините за то, что общаюсь на русском, к сожалению, на этом языке, печатаю намного быстрее (опять образование!). Огромное спасибо, за дисскусию, очень рад за возможность ознакомиться с комментариями и оценками столь компетентной и, что самое главное, заинтересованной, аудитории. Ниже, для поддержания дисскусии, привожу размышления связанные с рядом представленных комментариев:

    Միջնակարգ կրթության հետ կապված գաղափարը լավն է: Սակայն արդյոք չենք վտանգում անվճար դպրոցական կրթությունը: Դպրոցի “գնի” ազատականացումը չի բերի արդյոք դպրոցական կրթության թանկացման, մոնոպոլացման և այլն… և ոչ ունեվոր խավը կզրկվի նաև այդ ծառայությունից, քանի որ պետության տվածը կարող է չհերիքի: Չէ որ այդ դեպքում դժվար կլինի դպոցներին “ստիպել” որ չտան “որակյալ” կրթություն և չթանկացնեն գինը: Արդյունքում պետության փոխանցած գումարը երեխայի “կրթական հաշվին” լավագույնս կարող է բավարարել միայն հարաբերականորեն անորակ դպրոցներին:

    Логика здесь простая – если государственное финансирование не обеспечивает минимальный уровень, то он тем более не будет обеспечен при сохранении нынышнего механизма финансирования. Однако, в случае наличия конкуренции, что очень вероятно, так как число учстников на рынке образовательных услуг достаточно велико, во первых существующие средства будут использованы с намного большей эффективностью, во вторых стоимость будет определяться на основании элементарного соотношения спроса и предложения (а не со стороны какого-либо чиновника), и в третьих, кто сказал, что роль государства сводится только к финансовой стороне – государство должно будет установить правила игры “на выходе”, то есть посредством, единного экзамена (насколько этот термин извращен в настоящее время) определить соответствие качества образования, минимально установленным требованиям. Причем, единный экзамен, должен проводиться не за весь период обучения сразу, а допустим через каждые два года обучения, а еще лучше – каждый год. А роль единного экзамена, не в оценке успеваемости учеников, а в оценке способности учебного заведения обеспечивать минимальные требования. Вообще, одним из важных факторов успешности реформ, является изменение отношения к экзаменам, которые должны стать системой государственного контроля за сферой образования, а не мерилом успеваемости учеников.

    Կրթական հիմնադրամների ստեղծման և գործունեության մեխանիզմները մշուշոտ են: Ինչու դրանք պետք է լինեն ոչ պետական: Արդյոք չենք ուզում ստեղծել մի նոր “պրոբլեմատիկ” կառույց:

    Здесь также, роль государства сводится к созданию “правил игры”, а не принятию каких-либо решений. По моему мнению, предлагаемые правила, способны в очень короткое (2-3 года) время, стимулировать, создание частных образовательных фондов:
    1. Налоговые стимулы – допустим, средства зачисляемые в фонды со стороны предприятий, уменьшают налогооблогаемую прибыль.
    2. Система со-финансирования со стороны государства, резко увеличивает социльную знаичимость спонсоров фондов.
    3. Уже сейчас, значительное количество студентов обучется благодаря спонсорам, которые финансируют обучение (как хотите их называйте и какие угодно стимулы ими двигают).
    4. Существуют значительное число организаций в Диаспоре, которые финансируют обучение для студентов – предствителей Диаспоры (почему они не могут быть привлечены для создания образовательных фондов в Армении, вместо финансирования деревнь и строительства дорог, тем более что есть примеры).
    5. Значительные средства затрачиваемые международными организациями, возможно направить именно в качестве системы фондов.
    Естественно, что необходима разработка опредленных критериев для регистрации фондов: наличие независимого Совета попечителей, прозрачность деятельности, обязательный аудит и т.д., что должно стать частью реформы.

    Հիշենք առողջապահության ոլորտում այսպես կոչված “պոլիկլինիկական” բուժման համակարգի բարեփոխումները: Կարծես թե մոտեցումը նույնն էր. մի պահ գրեթե ամբողջ բուժումը, պրոֆիլակտիկան և այլն դարձավ վճարովի, բոլոր այդ հիմնակները դարձան համայնքնային, արդյունքում ի՞նչ ունեցանք: Կասեք, թե այդ ժամանակահատվածում բարձրացավ մատուցվող ծառայությունների որակը: Իհարկե ոչ: Ընդամենը եթե նախկինում որոշ ծառայությունների համար “մաղարիչ” էիր տալիս բժշկին, այդ ժամանակահատվածում մաղարիչ կոչվածը վերանվանվել էր “հաստատված սակագին”:
    Եվ չէր էլ կարող այդ համակարգը գործել համատարած, քանզի մտածել, որ սոցիալական ներկա պայմաններում կարող էր այդ ծառայությունների հանդեպ ձևավորվել վճարունակ պահանջարկ, միամտություն է: Ուստի մենք կրկին առաջնորդվելով ազգային անվտանգության խնդիրներից հետ քայլ արեցինք` բեռը նորից դնելով պետության ուսերին:

    На мой взгляд, пример не очень удачный, так как либерализации по сути в системе поликлиник не было: система госзаказа, практически извратила суть реформы – государство продолжало под другим соусом финансирование поликлиник, поэтому реальной конкуренции за клиента не было, качество не менялось. Основной заботой главврача поликлиники, было обеспечение получения госзаказа по представленной “голове” вне зависимости от качества, маскимальное использование территорий поликлиник для получения ренты и удовлетворение вышестоящих для сохранения должности. Тем не менее, даже в этих неблагоприятных условиях, ситуация была намного лучше, чем сейас, с введением бесплатного обслуживания, которое в первую очередь для клиента не бесплатное (опять даем на лапу), а во вторых отсуствуют какие-либо стимулы к эффективной деятельности поликлиник

    Ինչ տարբերություն, պետությունը յուրաքանչյուր աշակերտի հաշվով ֆինանսավորի դպրոցին, թե նույն փոքր գումարը դնի աշակերտի հաշվին, որ նա ինքը վճարի որևէ դպրոցի: Այսօր ինչ պատկեր ունենք, մի քանի դպրոցներ, որոնք հնուց լավ դպրոցի համբավ ունեին, հավաքել են 7-8-ական դասարաններ, յուրաքանչյուրում 35-40-ական աշակերտ և մի քանի հերթափոխով դասեր են կազմակերպում: Կասեք թե նման պայմաններում հնարավոր է աշակերտին պահանջվող որակի գիտելիքներ տալ ու ուսուցում կազմակերպե՞լ: Կծիծաղեմ: Կասեք թե, դե ներկա պայմաններում միևնույն է ուսուցիչը մնում է նույն պետական աշխատավարձի հույսին: Չեմ վիճի, սակայն կպնդեմ, որ այդ դպրոցներում, (և մյուսներում նույնպես), կրթությունը այնուամենայնիվ ձրի չի, իսկ որոշ դեպքերում բավականին թանկ: Այսինքն առաջարկում ենք կրկին օրինականցնել փաստացի գործող վճարովի համակարգը: Լավ համաձայն եմ, բայց դրանից կփոխվի ուսուցման որա՞կը: Էդ դեպքում ինչու չփոխվեց պոլիկլինիկական բուժման որակը, երբ մենք վճարում էինք մեր գրպանից, ինչո՞ւ չի բարձրանում կրթության որակը այն մասնավոր դպրոցներում ու քոլեջներում, էլ չեմ խոսում մասնավոր ԲՈՒՀ-երում:

    Разница очень существенная, в случае когда государство финансирует школу, менджмент школы не заинтересован в предоставлении конкурентной услуги ученикам и их родителям, а в предложенном варианте, возникает серьезная зависимость финансового состояния школы от удовлетворенности качеством образования со стороны прямых потребителей. Второе, когда спрос и предложение пытаются свести за счет количества, что делает сейчас государство (ведь оплачивается не уровень образования, а число “голов”), то имеем то что указанно – по 35-40 человек в классе, и конвейер, в случае если данная школя могла бы устанавливать стоимость обучения, я думаю многие из директоров школы предпочли бы совершенно другую бизнес-модель. А о порочности системы неформальных платежей думается и указывать не нужно: вроде цена корректируется этим, но за счет чего? Привязка оценок к оплате, наличие социального неравенства и т.д. Качество образование есть функция конкуренции!!

    Ցավոք կրթությունը միջազգային դոնորների ու վայ-տնտեսագետների աչքում զուտ ապրանք է և այսօր Հայաստանում հենց այս մոդելն է առաջ բրդվում: Կրթությունը բազարի կանաչի չէ, որ հոտ քաշելով իմանանք որակը, մենք դրա մասին տեղեկանում ենք միայն տասնամյակներ անց: Այնպես, որ ստանդարդ շուկայական մեխանիզմը չի կարող աշխատել և շատ զարգացած երկրներում էլ մնում է որպես սոցիալական պրոդուկտ և ոչ-թե շուկայական: Իսկ հարկատուների վճարած գումարները շատ էլ արդյունավետ են օգտագործվում, եթե համեմատենք բյուջեի այլ տողերի հետ: Անարդյունավետությունը այլ տեղ է: Բացատրեմ. եթե ուսանողը տեսնում է, որ իր համակուրսեցին ոչ ֆորմալ եղանակով ստացել է անարժան գնահատական, արդյո՞ք նա բողոքում է դրա դեմ: եթե ոչ, ապա նպաստում է ա) ոչ ֆորմալ մեթոդների գերապատվությանը մյուս` ֆորմալ մեթոդների նկատմամբ և բ) անաչառ գնահատման ծառայության որակի վրա: Ցավոք մենք դեռ չենք հասել քաղաքակրության այն մակարդակին, որ գիտակցենք, որ “աչք փակելով” անօրինականությունների վրա վնասում ենք հենց մեր մրցունակությանը:

    Правильное сравнение, но вот вопрос, почему мы считаем, что какой-либо государственный чиновник (особенно в рамках сегодняшеней институциональной системы) может определиь чему и как обучать наших детей (при этом не неся какой-либо ответственности), а вот родители, не в состоянии разобраться и определиь что им нужно, что за петерналисткий подход к собственному народу. Рациональный выбор потребителя еще никто не смог опровергнуть, даже если это армянский народ!!! Вопрос об ответственности студента – первое, учаться не для оценок, я для получения знаний и навыков, второе – обучение в том или ином заведении есть свободный выбор и соответсвенно, наличие подобых ситуаций, просто должно привести к резкому падению заработка данного преподавателя (при наличии кредитной системы это произойдет намного быстрее).

    Կրթությունը մարդու իրավունքն է և բոլորը պետք է կարողանան օգտվել որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքից: Խնդիրը իրավական հարթության մեջ է, իսկ տնտեսական կողմը զուտ մեխանիզմն է այդ իրավունքը լիիրավ իրագործելու համար:

    Когда идеологические нормы – “образование – право человека” не обеспечиваются эффективным механизмом – это приводит к извращению самой идеи, а уж о понятиях подобных “качественному образованию” вообще нужно подходить с большой осторожностью – во первых, кто определяет критерии, второе почему понятие качественного образования етсь монополия государства, почему я не в состоянии определить для себя что несет в себе это понятие и соотвественно получить качественное на мой взгляд образование.

    Պետության դերը չպետք է հասցվի նվազագույնի հատկապես, երբ հարցը վերաբերում է առողջապահության ոլորտին, կրթական համակարգին, ենթակառուցվածքներին եվն (այլ հարց է՝ ի՛նչ հիմքերով են ձեվավորվել եվ զարգացել ու զարգանում փոխհարաբերությունները պետության եվ հասարակության միջեվ, ինչու՛ է ստեղծված իրավիճակը դարձել ձեռնտու շատերի համար…):

    Почему?? Сравнительный анализ эффективности давно определил преимущество в пользу рынка и кто сказал, что предлагаемый механизм приводит к снижению роли госудсрства, наоборот, через предлагаемый механизм, возможности воздействия государства многократно увеличиваются, и что самое главное резко увеличивается эффективность использования государственных средств (между прочим наших с вами средств).

    Մեր երկրի զարգացման հատկապես այս փուլում, կարծում եմ՝ վտանգավոր է ամբողջությամբ ազատականացնել կրթական համակարգը: Պետպատվերը ըստ իս պետք է ոչ թե ամբողջությամբ վերացվի, այլ սահմանվի հատուկ կարիք ունեցող երիտասարդներին.

    А какже насчет идеологической догмы “образование – право каждого человека”!!!!

    կառավարությունը այս հարցում կարող է առավել կոմպետենտ լինել, քան այս կամ այն հիմնադրամը (առայժմ):

    Каким образом??? Почему государство компетентнее?

    Կրթական հիմնադրամների գաղափարը շատ գրավիչ է, բայց որքա՞ն արդյունավետ այն կարող է լինել մեր երկրում՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ: Այս մշակույթի ձեվավորումը ժամանակ կպահանջի. անցումը պետք է լինի փուլային եվ փոխհամաձայնեցված, այնպես, որ հատկապես երիտասարդների մի ամբողջ սերունդ չտուժի:

    Извините опять демагогия!! Целое поколение молодежи уже деформировано, о чем речь!! Естественно, небходимо согласованная реализация реформ, естественно необходимо четкое понимание всех “подводных камней”. Но мое личное мнение, без проведения кардинальной реформы, любая попытка “кластериазации” реформ опасна, так как попытка приживления здорового органа в мертвый организм изначально обречена на провал.

  8. Тигран Джрбашян said...
    August 20, 2007

    Еще одна мысль которая пришла при чтении комментариев.

    Введение системы свободного выбора для среднего образования, способно в значительной степени улучшить проблему социального неравенства, а не наоборот.

    Сегодня, те кто имеют возможность либо обучают своих детей в частных школах (при этом они лишены какого-либо государственного участия – а как же конситуционное право на бесплатное среднее образование??), либо нанимают репетиторов, учителей за дополнительную плату. Что остается тем, кто не в состоянии платить?? А то, что мы называем государственным средним образованием!!! Применение предлагаемой системы, по крайней мере способно сформировать определенный ресурс (а при применение предлагаемых повышающих коэффициентов достаточно значительный!!!) для социально неблагополучных семей, для выхода из замкнутого круга: низкий социальный уровень – плохое обучение – низкооплачиваемая работа -низкий социальный уровень.

    По моему, все разговоры об углублении социального неравенства при применении указанной модели, не что иное, чем популистская риторика, на самом деле существующая модель лишь углубляет неравенство, в то время как предлагаемая дает шанс всем.

  9. Badalyan said...
    August 20, 2007

    Կրթության կազմակերպման ձևի շուրջ այս հետաքրքիր քննարկման մասնակիցներին ցանկանում եմ կոչ անել մի քիչ էլ խորհել կրթության բովանդակության մասին: Եթե երկու բառով ներկայացնելու լինեմ միտքս, պիտի ասեմ. «հանրամատչելի կրթություն չի նշանակում միջակության կերտում»:

    Նիցշեին մեջբերելը կարող է ցավալի լինել, սակայն աներկբայորեն` սթափեցնող: «Մեծ պետություններում հանրային կրթությունը միշտ միջակ որակ է ունենալու, նույն այն պատճառով, որ մեծ խոհանոցներում ճաշատեսակները սովորաբար անհամ են», գրում է նա:

    Այսօր մի պետությունում, որը ոչ միայն մեծ չի կարող համարվել, այլև հազիվ է նշմարվում մոլորակի քաղաքական քարտեզի վրա, որն արդեն 15 տարի է փորձում է գտնել իր ձայնը որպես պետություն, որտեղ պետականաշինության գործընթացն ուղեկցվում է սոցիալական կատակլիզմներով, մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք կրթելու մեր երեխաներին: Ավելին, պետք է հիշենք, որ այս պետությունը թեև ընդամենը 15 տարեկան է, սակայն հասցրել է ապրել է մի ամբողջ «տարեց» կյանք, որպես մեծ պետություն, որպես ԽՍՀՄ:

    Կրթական որակի մասին բանավեճը դեռևս շարունակվում է: Սակայն այն կարծես թե սահմանափակվել է հետևյալ շրջանակում. ո՞րն է նախընտրելի` այն որակը, որն ապահովում էր խորհրդային կրթական համակարգը (բացառելով խորհդրային գաղափարախոսությունն իհարկե), թե այն որակը, որն այսօր կոչում ենք «արևմտյան» կամ «եվրոպական»: Որակ ապահովելու համար անհրաժեշտ է խոսել ռեսուրսներից: Փորձենք մի պահ վերացարկվել այս առավելություններից ու թերություններից, մի կողմ թողնենք ինչուների վտանգավոր մեղվաբույնը և ամփոփենք այն, ինչ ունենք: Իսկ ունենք հետևյալը.
    - լրջորեն խաթարված դպրոցական ենթակառուցվածք,
    - ներկա կրթական որակն ապահովող առարկայական ծրագրեր, որոնք հնի ու նորի մի այնպիսի խառնաշփոթ են ներկայացնում, որի արդյունքում հին մանկավարժները շարունակում են դասավանդել հինը, նորերն էլ առայժմ միայն տեղային փորձարկումներ են անում,
    - թե՛ առարկայական բովանդակության, թե՛ մեթոդաբանության տեսանկյունից ոչ հմուտ մանկավարժներ,
    - կրթության արժեքը որպես այդպիսին թերա- և հաճախ չգնահատող աշակերտներ,
    - դպրոցական կառավարման գրեթե չգործող նոր մեխանիզմներ,

    և… դժգոհ աշակերտներ, դժգոհ ուսուցիչներ ու տնօրեններ, դժգոհ ծնողներ:

    Սակայն, ունենք նաև մի հարստություն, որը այս փոքրիկ երկրում կրկնակի արժեք է ձեռք բերում: Դա մարդկային ռեսուրսն է: Ինչպիսի չարչրկված արտահայտություն. «Հայաստանում տաղանդավոր երեխաները շատ են»: Սա միֆ չէ, սա իրականություն է, որին պետք է ընդամենը պատշաճ ուշադրություն, որպեսզի վերջինս իրապես դառնա հարստություն: Այսօր, որպես փոքրիկ պետություն` նվազ ռեսուրսներով, ուղղակի աններելի է արհամարհել նման ռեսուրսը: Իսկ մինչ այժմ մենք կարծես թե գնում ենք հենց այդ ճանապարհով. երեխաների բնատուր և ձեռքբերովի ունակությունների ու գիտելիքների համահարթեցամբ:

    Կրթությունը, այն էլ միջնակարգ կրթությունը, պետք է հանրամատչելի լինի: Սա անվիճելի տեսակետ է: Սակայն ժամանակի հրամայականն է, որպեսզի այդ հանրամատչելիության արդյունքում մեր տեսլականը չսահմանափակվի միջակության կերտմամբ: Անհրաժեշտ է պետական մոտեցում` շնորհալի երեխաների համար համապատասխան կրթական որակ ապահովելու համար: Այստեղ անմիջապես առաջա է գալիս հիմնական մի հակափաստարկ. իսկ շերտավորումն ու բևեռացո՞ւմը: Արդյո՞ք դա չի հակասում հենց ժողովրդավարության սկզբունքին: Իսկ տաղանդին ծավալվելու հնարավորություն չտալն արդո՞ք չի հանգեցնում միգուցե որակապես տարբեր, բայց այդուհանդերձ բևեռացման:

    Բացի այդ, շնորհալի երեխաների համար համապատասխան կրթություն ապահովելով` մենք բարձրացնում ենք նաև միջին գիտելիքի մակարդակը, որովհետև այդպիսով նպաստում ենք նման երեխաների ոչ միայն որակի, այլև թվի աճին:

    Ի՞նչ կարող է ներառել նման պետական մոտեցումը: Անհատական մոտեցում ուսուցմանը, հոսքային դասարանների ստեղծման հնարավորություն, առարկայական բովանդակության ճկունություն: Առնվազն: Իսկ այս մեխանիզմները կարծես թե առկա են: Մնում է ուղղակի դրանք ճիշտ կիրառել և մտածել նորերի մասին:

    ….Ո՞րն է փոքրիկ, ինքնատիպ խոհանոցների գաղնիքը: Համեղ, յուրահատուկ ճաշատեսակները: Ճիշտ է, դրանք պատրաստելու համար պետք է ժամանակ, գումար, արվեստ, սակայն այդ ամենի ներդրման արդյունքում նման խոհանոցները կարող են նույնքան շահութաբեր դառնալ, որքան Մաքդոնալդսը: Հայաստանը փոքրիկ խոհանոց է` ինքնատիպ ու շահութաբեր դառնալու մեծ ներուժով:

    Շողիկ Բադալյան
    Կապանի վարժարան

  10. Sergey said...
    August 21, 2007

    Щас я навлеку на себя гнев великих и могучих мужей пишущих по данной проблематике и в этом блоге…
    Армении не нужно столько и такого качества образование. Поясняю: нужно укрупнять школы и дальше, увольнять учителей пожестче, и в конце концов оставить один два ВУЗ-а, не более.

    а всех нытиков и недовольных отправлять в систему спец образования.
    Ну не нужно Армении столько юристов экономистов и международников…

    простите если не в тему

Leave a Comment

*

*