ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Հայաստանի կրթությունը. կոչ համաձայնության

Հակադիր կարծիքների խաչմերուկում

Հայաստանի կրթական խնդիրների, կրթության ներկայի ու ապագայի մասին շատ է խոսվել ու գրվել: Թվում է, թե այդքանից հետո ամեն ինչ հասկացված ու հստակ գծագրված պիտի լինի` փաստաթղթերում, թե ընկալումներում: Սակայն արի ու տես, որ մեր փորձագիտական շրջանակներում կոնսենսուս չկա անգամ ցայսօր իրականացված կրթական բարեփոխումների հանդեպ վերաբերմունքի հարցում:

Կարծիքները կիսվում են: Առաջինները պնդում են, թե. «Վերջին 15 տարիների ընթացքում մենք ոչ միայն չենք իրականացրել որևէ լուրջ բարեփոխում կրթության ոլորտում, այլ նաև ֆորմալ ինստիտուցիոնալ համակարգի չկայացած լինելու պատճառով ստեղծվել է փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որի պարագայում հնարավոր չէ իրականացնել անհրաժեշտ վերափոխումները»: Մյուսներն էլ հակադարձում են, որ «Կրթության ոլորտում իրականացված փոփոխություններն ու ձեռքբերումներն իսկապես շատ են, և հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն առաջիններից մեկն է հաջողությամբ իրականացված բարեփոխումների տեմպերով»:

«Ա՜յ քեզ բան»,- սա է առաջին միտքը, որ կարող է անցնել այսօրինակ բանավեճի ակամա ունկնդրի մտքով:

Գեթ մի բանում համաձայն

Կրթությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթերից, համաժողովներում կամ կլոր սեղանների ժամանակ հնչող տարաբնույթ մտքերից կարելի է եզրակացնել, որ մի բան ակնհայտորեն պարզ է. այո՛, Հայաստանին որակյալ կրթություն է անհրաժեշտ, և դրան խանգարող խնդիրները հստակ են, հստակ են և նպատակները: Այդ նպատակներին հասնելու համար էլ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում:

Վերջ: Համաձայնությունը սրանով ավարտվում է: Այնուհետև փորձագետները կիսվում են երկու մասի. ոմանք պնդում են, որ կրթությունն աղետի եզրին է, և այդ փոփոխությունները, ցավոք, ավելի շուտ ձևական կողմը ապահովելով` բովանդակության վրա լուրջ ազդեցություն չեն թողնում: Իսկ մյուս խումբ մասնագետները պնդում են, որ այսքան արածը հնարավոր չէ արդյունք չթողնի, և անհրաժեշտ է գոնե տաս տարի սպասել, որ կարողանանք տեսնել վերափոխումների դրական հետևանքները:

Ինչպես կարող են հատվել զուգահեռ ուղիղները

Իսկ բանավեճի բուն առարկան իրականում սկիզբ է առնում հենց վերջից: Իսկ վերջը բուհն ավարտած երիտասարդ մասնագետների հոծ խմբերն են, որ միանգամից համալրում են գործազուրկների բանակը…

«Ասեք մեզ, թե ինչպիսի տնտեսություն եք կառուցում, մենք կպատրաստենք անհրաժեշտ քանակի ու որակի կադրեր»,- տնտեսագետներին են դիմում կրթության ոլորտի մասնագետները: «Ասեք մեզ ինչպիսի մարդկային ներուժ եք կերտում, որ կարողանանք առավել մեծ ուշադրություն կենտրոնացնենք տնտեսության համապատասխան ենթաճյուղերին»- հակադարձում են տնտեսագետները: Իսկական հավի և ձվի պատմություն: Համաձայնեք սակայն, որ երկու կողմն էլ, այնուամենայնիվ, լեգիտիմ հարցադրումներ են բարձրացնում:

Ժամանակն է կարծես, որ վերջ դրվի տնտեսագետների և կրթության մասնագետների` թեկուզև առերևույթ բանավեճին առ այն, որ տնտեսությու՞նը պետք է որոշի ինչ և ինչ որակի մասնագետներ են մեզ անհրաժեշտ, թե՞ կրթության քաղաքականությունը պետք է որոշի, թե ինչ մարդկային կապիտալի վրա զարգացնել տնտեսությունը: Այս բանավեճն արդեն նմանվում է պատասխանատվությունը միմյանց վրա գցելու գործընթացի: Անհրաժեշտ է, որ տնտեսական քաղաքականություն մշակողներն ու կրթության քաղաքականություն մշակողներն անցնեն երկխոսության և համատեղ ձևակերպեն այս դաշտը կարգավորող վերջնական քաղաքականությունը: Գան համաձայնության ու հայտնեն հասարակությանը, թե՞ ուր և ինչ ուղով ենք գնում:

Ինչպես դա անե՞լ: Ճանապարհներ շատ կարող են լինել: Նշենք ամենապարզը: Կրթության մասնագետները մշակում են այն մասնագիտությունների ամբողջական ցանկը, որոնցով մեր հասարակությունը կարող է լուրջ նվաճումների հասնել` ելնելով, օրինակ, մեր անցյալի նվաճումներից, մեզ ներհատուկ կարողություններից և այլն: Տնտեսագետները մշակում են այն բնագավառների ցանկը, որոնցով կարող է մասնագիտանալ մեր տնտեսությունը` ելնելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումներից, մեր տնտեսական ու աշխարհագրական հնարավորություններից և այլն: Մասնագետների երկու խմբերը երկու տարբեր ցանկերով նստում են լուրջ քննարկումների սեղանի շուրջ, երկար ու բարակ ծանր-թեթև անում, համադրումների ու բացառումների ճանապարհով ի վերջո հասնում մեկ միասնական տեսլականի: Արդյունքում շատ բան է որոշվում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է թվալ:

Պետք է ենթադրել, որ վերը նկարագրածը ոմանք անլուրջ կհամարեն, ոմանք էլ` պարզապես անիրատեսական: Մինչդեռ մարդ արարածի պատմությունը շարունակում է անխոնջ փաստել, թե բոլոր լրջագույն խնդիրների լուծումն աշխարհում գրեթե միշտ սկսվել է մեկ կամ մի քանի համարձակների` թեկուզև ռոմանտիկ թվացող, նախանձախնդրությունից…

Tags: ,

10 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Հայաստանի կրթությունը. կոչ համաձայնության”

  1. vacho said...
    September 28, 2007

    Ձեր նշած գործողությունները «Կրթության մասնագետները մշակում են այն մասնագիտությունների ամբողջական ցանկը, որոնցով մեր հասարակությունը կարող է լուրջ նվաճումների հասնել` ելնելով, օրինակ, մեր անցյալի նվաճումներից, մեզ ներհատուկ կարողություններից և այլն: Տնտեսագետները մշակում են այն բնագավառների ցանկը, որոնցով կարող է մասնագիտանալ մեր տնտեսությունը` ելնելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումներից, մեր տնտեսական ու աշխարհագրական հնարավորություններից և այլն:» վաղուց պետք է ի կատար ածվեին, այլ ոչ թե հիմա, երբ գրեթե բոլորը ԴԵՌ համառորեն ընտրում են տնտեսագետի, իրավաբանի եվ «բարձր հեղինակություն» վայելող այլ մասնագետների աշխատանքային ուղին:
    Ի՞նչ է նշանակում «Մասնագետների երկու խմբերը երկու տարբեր ցանկերով նստում են լուրջ քննարկումների սեղանի շուրջ, երկար ու բարակ ծանր-թեթև անում, համադրումների ու բացառումների ճանապարհով ի վերջո հասնում մեկ միասնական տեսլականի: Արդյունքում շատ բան է որոշվում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է թվալ:»
    Էնքան են նստել նման «լուրջ» քննարկումների սեղանների շուրջ, ու ի՞նչ ա փոխվել: Ոչինչ էլ չի որոշվել, որովհետեվ գալիս են իրենց ցույց տալու,
    կարեվոր զգալու ու չգիտեմ էլ ինչի համար…
    կամ եթե նստում են, թող մեկ ընդ միշտ նստեն-քննարկեն,
    ու ԳՈՐԾՈՎ զբաղվեն,
    օրինակ, թեկուզեվ, եթե համարենք, որ պրն Ջրբաշյանի նախորդ քննարկումներից մեկում առաջադրած գործակառույցը (երեխաների անունով բանկում հաշիվ բացել եվն) իրատեսական է,
    ընտրել մի քանի բարձիթողի վիճակում գտնվող դպրոց եվ փորձել,
    եթե ստացվի, կարելի է այնուհետեվ տարածել այն

    եվ վերջում հավելեմ, որ եթե անգամ կրթության մասնագետները մշակեն մասնագիտությունների ամբողջական ցանկ կամ տնտեսագետները մշակեն այն բնագավառների ցանկը, որոնցով կարող է մասնագիտանալ մեր տնտեսությունը, դրանից հետո գոնե վեբ կայք պետք է բացեն, եվ նշանակվեն career advisor-ներ, մանսագետներ, կամ կոնկրետ ծառայություն, որոնք պատրաստ կլինեն ընդունել աշակերտներին եվ անհատապես օգնեն՝ կազմելու հետագա կրթական եվ աշխատանքային ծրագրեր:

    Թեժ գիծն էլ չէր խանգարի

  2. vacho said...
    September 30, 2007

    ԲՈՒՀ-երում չկան համապատասխան մշակված ծրագրեր,
    նոր-նոր ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել,
    բայց չկա ամենակարեվորը՝ կրթական ռեսուրսների, համապատասխան
    մասնագետների մոբիլիզացում, որոնք եվ պետք է զբաղվեն
    այն կրթական ծրագրերի մշակմամբ,
    որոնք կբավարարեն կամ կհամապատասխանեն
    ուսանողի կարիքներին, իսկ եթե չկան նոր ծրագրեր,
    բնական է, որ ուսանողը ընտրում է ավելի ընդհանրացված մի
    առարկա, ասենք՝ տնտեսագիտություն, այն հույսով, որ դրա հիմքի վրա
    կշարունակի կրթությունը արտերկրում ու կստանա այն մասնագիտացումը,
    որին ձգտել է տարիներ շարունակ: Եվ խնդիրը նորից ռեսուրսների սխալ տեղաբաշխումն է, վերահսկողության պակասը,
    վերահսկողական մարմիններն էլ շատ հաճախ հայավարի համաձայնության
    են գալիս իրենց կոլեգաների հետ այս կամ այն ԲՈՒՀ-ում,
    եվ եթե, օրինակ, ուսանողը (մասնագիտությունը կամ ֆակուլտետը մի կողմ դրած) կարող էր օգտվել կոնկրետ Մոսկվայում տարածում գտած եվ բարձր գնահատվող դասագրքից,
    ապա նա մնում է ոչ միայն ապատեղեկացված, այլեվ
    ստիպված է լինում կարդալ գիրքը, որը ստիպողաբար
    նրան վաճառել են, եվ կարեվորն այստեղ այն է, որ վաճառողի անուն-ազգանունը գրված է գրքում, եվ իհարկե այն շահույթը, որը նա
    ունենում է
    մեր ուսանողները չունեն նաեվ առարկաների ընտրության իրավունք,
    այն է՝ պարտադիր ուսուցանվող առարկաներին զուգահեռ չկան ընտրանքային առարկաներ. բոլորը պարտադիր են, անկախ նրանից օգտակար են, թե անօգուտ, ուսանողի հետաքրքրության շրջանակներում են, թե ոչ …

  3. Tigran Jrbashyan said...
    October 9, 2007

    Увидел сегодня Policy Brief по данному вопросу и понял, что есть недопонимание предложенного с моей стороны подхода. Вопрос, какое образование нам нужно, должны решать не экономисты и не представители образования, а рыунок труда. В этом и заключается смысл моих предложений – создать такой рыночный механизм, который без вмешательства кого-либо мог эффективно определять что и в каком количестве нам нужно. Как и в любой области ничего совершеннее рынка никто не смог придумать. А усаживание за один стол экономистов и работников образования во-первых утопия, а во-вторых, кто сказал, что гипотетически достигнутый конесенсус будет эффективным, и в третьих, почему кто-то должен решать за потребителя услуг, что ему нужно!!!

  4. Արմեն Գալստյան said...
    October 9, 2007

    Լավ: Այդ դեպքում ինչ է նշանակում շուկա և շուկայական մեխանիզմ: Չէ որ դրանք, կոպիտ ասած “коток” չեն, որ միացնես ու ինքն իրենով բոլոր հարցերը “հարթի”: Վերջին հաշվով շաւկան դա մարդիկ են, իսկ շուկայական մեխանիզմները՝ մարդկանց միջև փոխհարաբերությունները՝ իրենց ողջ բազմազանությամբ:

  5. Ashot said...
    October 9, 2007

    Զինկոմիսարիատում տեսա հայտարարություն, պահանջվում են վարորդներ, նվազագույն աշխատավարձը 72500 դրամ:
    Թերթերից մեկում երեկ կարդացի – “… կազմակերպությանը անհրաժեշտ են բանվորներ, նվազագույն աշխատավարձը 90000 դրամ”

    Տաքսիստների հետ հաճախ զրուցում եմ, շատ հետաքրքիր է, մեծամասնությունը բարձրագույն ավարտ մասնագետներ են:

    Իրավաբանական ֆակուլտետում մեծամասամբ չեն սովորում, այդ ոլորոտւմ գիտելիք պետք չէ, համակարգը գործում է շուկայական այլ սկզբոնւքներով, կարևորը համակարգի հնարքներին տիրապետելն է: Կարող եք գնալ ցանկացած դատական քննություն նայել, շատ հետաքրքիր է, և պատկերացում կկազմեք թե այսօրվա “շուկայական” դատավորին ինչ գիտելիքներ են անհրաժեշտ:

    Ով որ կասի, թե Հայաստանը գործուն, “դասագրքային” շուկայական տնտեսություն է, ապա նա գտնվում է կամ նարկոտիկների կամ մղձավանջների ազդեցության ներքո:

    ===почему кто-то должен решать за потребителя услуг, что ему нужно!!!===

    Այո, այսօր քաղաքական կամք է պետք кто-то-ի կողմից, որ նա ասի – Բավ է, ես այլևս չեմ նպաստելու այն սպառողների պահանջների բավարարմանը, որոնք դիպլոմից բացի ուրիշ ոչինչ չեն ուզում: Այդ кто-то-ն մտածում է երկրի ապագայի մասին, իսկ սպառողը ուզում է ստանալ էժան, անպետք, ու անորակ ծառայություն:

    Ինչպես ծխախոտն է վտանգում հանրության կյանքն ու առողջությունը և кто-то-ն միջոցներ է ձեռնարկում առողջ հասարակություն ունենալու համար, այնպես էլ кто-то-ն պետք է մրցունակ կրթված հասարակություն ապահովելու համար սպառողների “իբր կրթվելու/ծխելու” դեմն առնի:

    ===кто сказал, что гипотетически достигнутый конесенсус будет эффективным===

    դա չենք պնդում, դա ինքնաբերաբար ապացուցվում է: Այսօրվա քաոտիկ ու իներցիոն որոշվող մասնագիտությունների փոխարեն ցանկացած հեռանկարային որոշում առավել արդյունավետ կլինի: Ի դեպ, այսօրվա քաոսը այժմ կարգավորվում է ըստ ուսումնական հաստատությունների շահերի, կոռուպցիայի, սովետական ժառանգության ու իներցիայի և մի շարք այլ գործոններով: Հաստատ մեր ասածը այսօրվա վիճակից լավն է:

    ՀԳ
    Շուկայական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի նախապայմաններից է տեղեկատվության հասանելիությունը: Այսօր բացակայում է ամենամեծ տեղեկատվությունը, որ մասնագիտությունը տարիներ անց ինչքան եկամուտ կապահովի: Սա է կրթություն “ծառայության” հիմնական բնութագրիչը: Եթե այն չգիտես, ապա քո կողմից կայացրած ցանկացած որոշում շուկայական ու արդյունավետ կոչել չի կարելի: Մարդիկ կրթվելու ժամանակ տարիներ, փողեր ու էներգիա են վատնում: Դա երկարաժամկետ ներդրում է: Պատրա՞ստ եք բանկ գումար ներդնել, առանց իմանալու, թե ինչքան տոկոսադրույք է կիրառվելու: Իսկ 10 տարի հետո կպարզվի, որ տոկոսադրույքը եղել է մեծ. սակայն մինուս նշանով:

  6. Tigran Jrbashyan said...
    October 9, 2007

    И так, во первых, те кому нужны дипломы или другие знания, получат их в любом случае (и пусть получают, нет проблем), а вот как быть с теми кому нужны знания??? К сожалению вынуждены их получать либо за свой счет в некоторых международных университетах Армении, либо вообще за пределами Армении. А государство продолжает оплачивать (причем за наш счет) содержание так называемых государственных университетов, которые производят “брак”.
    Пять лет ИТ сектор тведит о нехватке кадров и вся система высшего образования не в состоянии заполнить этот пробел, в конце концов они сами пытаются решить проблему за свой счет, почему?? Вроде и заказ есть (спрос), причем и высшего образования не надо, достаточно специальное образование – 2 года!!! Одного нет – заинтересованности поставщиков образовательных услуг (мотивации!!!). Именно это может быть обеспечено посредством рыночного механизма.
    А то что водители такси с высшим образованием так это проблема уровня высшего образования, а не рыночной экономики.

  7. Ashot said...
    October 9, 2007

    Տիգրան ջան, ուրեմն

    < И так, во первых, те кому нужны дипломы или другие знания, получат их в любом случае (и пусть получают, нет проблем), а вот как быть с теми кому нужны знания??? К сожалению вынуждены их получать либо за свой счет в некоторых международных университетах Армении, либо вообще за пределами Армении. А государство продолжает оплачивать (причем за наш счет) содержание так называемых государственных университетов, которые производят “брак”.
    Пять лет ИТ сектор тведит о нехватке кадров и вся система высшего образования не в состоянии заполнить этот пробел, в конце концов они сами пытаются решить проблему за свой счет, почему?? Вроде и заказ есть (спрос), причем и высшего образования не надо, достаточно специальное образование - 2 года!!! Одного нет - заинтересованности поставщиков образовательных услуг (мотивации!!!).>

    վերոնշյալ ամբողջ մտքի հետ համաձայն եմ, և հենց ես էլ ասում եմ, որ հերիք է բրակ արտադրենք: Սակայն հետո մեր ճանապրհները շեղվում են:
    Դու ասում ես – Именно это может быть обеспечено посредством рыночного механизма.

    Ինչպե՞ս, երբ չկա շուկայական տնտեսություն, չկա աշխատանքի շուկա, և դեռևս չի ձևավորվել ապագա Հայաստանի մրցունակ տնտեսության ուղղվածությունը:

    Այո այսօր կան ոլորտներ, որոնք ունեն պահանջարկ շուկայում և չկա դրանց կրթությունը ապահովո կրթական համակարգը: Դու նշում ես IT սեկտորը: Եվ երևի այդտեղ էլ կանգ առնենք: Զավոք չենք կարող մեկ սեկտորի պահանջները բավարարելու համար մի ամբողջ համակարգ հարմարեցնենք այդ սեկտորին: Եթե շուկան պետք է որոշի, ապա այսօրվա շուկայի թելադրանքով մենք կունենանք որակյալ ծրագրավորողներ, բանվորներ, շինարարներ, վարորդներ և անորակ մի շարք այլ մասնագիտություններ:

    ՀԳ
    Կրթությունը կրախի եզրին է: Այստեղ ես քո հետ համաձայնվում եմ, թեպետ ուրիշ պատճառներով: Անհրաժեշտ են կտրուկ ու քաղաքական կամք պարունակող լուծումներ:
    Նշեմ օրինակ: Այսօրվա իրավաբանականը հանդիսանում է կոռուպցիոն ու անօրեն մի ամբողջ հակարգի կարևորագույն օղակը: Այն չի արտադրում գիտելիք, այնտեղ այլ հարաբերությունների դաշտ է ստեղծվում: Ծանոթ ու հանրահայտ իրավաբաններից մեկը նշում էր, որ արդարադատության բոլոր բարեփոխումները Հայաստանում անիմաստ են, դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների մի քանի սերունդ պետք է փոխվի, որ Հայաստանում տեսնենք արդարադատություն:
    Այժմ, այս վիճակից դուրս գալու քաղաքական կամք պահանջող լուժման օրինակ:

    ա. Հայաստանին պետք են բարձր որակավորում ունեցող իրավաբաններ
    բ. Հայաստանը չի կարող արտադրել նման կադրեր
    գ. Հայաստանում փակվում են բոլոր իրավաբանականները
    դ. Կնքվում են միջպետական և միջհամալսարանական պայմանագրեր այլ երկրների հետ, որոնք կարող են Հայաստանի համար արտադրել մեր դաշտում պիտանի ու որակյալ իրավաբաններ
    ե. արտասահմանում ուսումն ավարտելուց հետո Հայաստանում իրականացնել կարճ, ադապտացիոն կուրս,

    կարճ, կոնկրետ, էֆֆեկտիվ: Մի բան, որ Հայաստանին ջրի նման անհրաժեշտ է, մեկ կրակոցով մի քանի նապաստակ է խբվում: Ավելացնեմ, որ այսօրվա որակյալ իրավաբանները արտասահամոնւմ էլ հանգիստ կսովորեն և կստանան որակավորում, սակայն կասկածում եմ, որ այսօրվա բրակը այս ֆիլտրի միջով կարող է անցնել: Այնպես որ, այս մեխանիզմը չի հարվածի և ընդհակառակը կնպաստի այսօրվա որակյալ իրավաբաններին:

    Տիգրան ջան, հիմա ասա, թե քո նշած շուկայական մեխանիզմը ինչպես կարող է լուծել որակյալ իրավաբան ունենալու խնդիրը:

  8. Tigran Jrbashyan said...
    October 10, 2007

    Ответ: совершенно верно, что спрос диктует предложение и если на данный момент требуются юристы со специфическими навыками, то они и производятся, но во первых, почему это должно делаться за счет государства и во вторых, я думаю, что есть, хотя и небольшой, но спрос на квалифицированные кадры. Теперь, как рыночный механизм сможет решить этот вопрос: во первых, на рынке будут конкурировать различные модели обучения (причем на равных), перенос финансовых потоков с университетов на студентов, даст возможность формирования платежеспособного спроса на качественные услуги, причем если они будут доступны в Армении – хорошо (пока что это возможно, например Французский Университет готовит достаточно профессиональных юристов), нет – студенты выберут любой иностранный вуз, причем исходя из своих предпочтений и получив для этого стипендию, а не тот который за них выберет како-то дядя, мотивация которого в данном случае крайне сомнительна. Вроде получилось, А!!!

  9. Ashot said...
    October 10, 2007

    Տիգրան ջան

    Ես համաձայն եմ քննարկել քո գիծը և եկ տեսնենք, թե դա ուր է տանում:
    Դու ասում ես թող շուկան որոշի: Նախ նշեմ, որ տվյալ դեպքում խոսում ենք մասնագիտական կրթության մասին:
    Ուրեմն.
    1. կրթության ինստիտուտները Հայաստանում պետությունից ստանում են ոչ միայն գումար, այլև այլ արտոնություններ, որից թիվ 1-ը որոշակի քանակի արու զավակների զորակոչի տարկետումն է, խնդրում եմ ասա քո լուծումը,

    2.Շուկայի տարրերը.

    չեմ ուզում քննարկել բոլոր տարրերը, կկենտրոնանամ միայն ապրանքի վրա: Ինչ ասել է “մասնագիտություն”, որն է այդ ապրանքի որակական հատկությունները:

    կա Հայաստան այսօ, կա Հայաստան 5 տարի հետո, և կա Հայաստան 10 տարի հետո: ուսանողը պետք է ընտրի այն մասնագիտությունը, որը պիտանի կլինի այդ “տարբեր” Հայաստաններում: Հաճույքով միշտ կարդում եմ ԱՄՆ-ում տարբեր մասնագիտությունների, աշխատատեղերի, աշխատանքի շուկայի, եկամտաբերության, աշխատավարձերի համեմատության, հեռանկարների մասին պարբերաբար արվող վերլուծությունները: դա հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե որ մասնագիտությունը ընտրել: Իսկ մեր մոտ ???

    Այժմ շուկայի մյուս տարրը, պահանջարկ: Պետք է տարանջատել ուսանողի պահանջարկը գործատուի պահանջարկից: Քո մոտ այս երկուսը նույնացվում է:

    Դու ասում ես IT սեկտորը ծրագրավորողների պահանջարկ ունի:

    Սա դեռ չի նշանակում, որ ուսանողները ուզում են ծրագրավորող դառնալ:

    Սա նաև նշանակում է, որ IT սեկտորը ԷԺԱՆ ծրագրավորողների պահանջարկ ունի և պատրաստ է, սեփական շահերից ելնելով, աղճատել կրթության համակարգը, և արտադրելով շատ ծրագրավորողներ, ապահովել նրանց էժանությունը: IT սեկտորը, դեռ չի նշանակում Հայաստանի տնտեսություն: Ի՞նչ կլինի, եթե մի 10000 ծրագրավորող պատրաստենք այսօրվա Հայաստանի համար, իսկ 5 տարի հետո այդ սեկտորը “փախնի” Հայաստանից: Ի՞նչ են անելու այդ 10000-ը:

    դու ուզում ես, որ մասնագետները չորոշեն, թե ինչպիսի աշխատուժ պետք է արտադրի Հայաստանը, սակայն դա որոշի այսօրվա Հայաստանի ֆեոդալական համակարգը: Ու այդ ֆեոդալական համակարգը դու կոչում ես շուկա:

  10. Tigran Jrbashyan said...
    October 11, 2007

    Ашот джан:

    Во первых в предыдущем посте, я преставил решение проблемы отсрочки от армии, ее нужно просто ликвидировать. Университет, как способ откосить от армии, один из самых дформирующих систему образования факторов.

    Второе, а кто сказал, что кто-то лучше чем потребителеь, знает какие специальности будут пользоваться спросом через 5, 10, 20 лет, неужели какие-то чинивники, или эксперты, о мотивации которытх я уже говорил, только и только личный интерес, может обеспечить эффективность принимаемых решений для общества, об этом еще дедушка Адам Смит писал.
    В третьих, а кто сказал, что полученная специальность это навсегда, в современном динамичном мире, на протяжении жизни, люди по крайней мере 2-4 раза меняют специальность, исходя из требований рынка. Надеюсь такие понятия как “образование взрослых”, или “образование на протяжении жизни” являются хорошо знакомыми и смогут убедить тебя в том, что проблемы с избытком программистами при наличии нормальной системы, не должно быть.

    И в конце, что ты предлагаешь, если сейчас рынок (тот же ИТ) требует низкоквалифицированных программистов, готовить вместо них суперпрофи, которые будут работать как низкоквалифицированные и получать соответственно. Естественно, не получится или они уедут, туда где их квалификация и оплата будут адекватны, или поднимутся цены на низкоквалифицированных спецов, и соотвественно, снизится конкурентоспособность армянских ИТ компаний, и соотвествнно, уменьшатся обьемы производства и спрос на специалистов. Так, что уж извини, нормальная логика сводится к тому, что система образования является составным элементом рыночной экономики и попытка применения к ней любых других принципов регулирования отношений, чревата потерей качества и экономической эффективности.

Leave a Comment

*

*