ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Դիտարկումներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարթույթում

Գործընկերության սկզբունքը ներառելով իր անվտանգության հիմքերի շարքում՝ Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիը (ԱՀԳԾ) Հայաստանին տրամադրում է լայն հնարավորություն անվտանգության բաղադրիչները զարգացնելու և ամրապնդելու հարցում: Այս առումով, ԱՀԳԾ գործողությունների շարքում կառանձնացնեինք 2 ոլորտ, որոնք այսօր թեպետ գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում, սակայն առավել ուշադրության կարիք ունեն: Առաջինը զինված ուժերի հանրային վերահսկողության ուժեղացումն է, երկրորդը` ճգնաժամերի կառավարման և ճգնաժային պատրաստակամության ուժեղացումը:

Այս երկու ոլորտներն ունեն մեկ ընդհանրություն` համագործակցության գաղափարը: Թեպետ ավելի դյուրին կլինի ասել համագործակցության պակասն է այսօր միավորում այս երկու ոլորտները:

1. Համագործակցություն և ներդաշնակություն ազգային անվտանգություն իրագործողների, ինչպես նաև հանրային վերահսկողության միջև
Թեպետ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության է արժանացել անվտանգության խորհրդի կողմից և ուղենիշ է հանդիսանում հետագա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, պետք է նշել, որ դրանով այդպես էլ չի իրագործվել ԱՀԳԾ-ով ամրագրված Հայաստանի պատրաստակամությունը «սահմանելու այնպիսի ռազմավարություն և Պաշտպանական հայեցակարգ, որոնք կսահմանեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»: Ցավալի է, որ այսօր Հայաստանում անվտանգության միասնական ռազմավարության առկայության պայմաններում չկա անվտանգության համակարգերի և տարբեր օղակների միջև լիարժեք փոխլրացում և ներդաշնակություն: Տեղին է նշել միայն այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ Օրենքը յուրովի է մեկնաբանում ազգային անվտանգությունը և այն իրագործելու մեխանիզմները: Թերևս ազգային անվտանգության հարցում միասնական մոտեցում սահմանելը, դրան համապատասխան օրենքների փոփոխությունները, տարբեր մարմինների առաքելությունները և դերերը վերափոխելը դեռևս առջևում են: Առանց այս փոփոխությունների դժվար, եթե ոչ անհնար կլինի զինված ուժերի հանրային վերահսկողության գաղափարն իրականություն դարձնել: Հանրային վերահսկողություն նշանակում է վերահսկողություն բոլոր տեսակի զինված ուժերի նկատմամբ: Այսօրվա հրամայականն է ստեղծել միասնական օրենսդարական և կիրառական մոտեցում բոլոր այն մարմինների նկատմամբ, ովքեր ունեն զինված ուժեր իրենց կազմում: Միայն սրանից հետո հանրային վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և կիրառումը կարող է արդյունավետորեն բարձրացնել Հայաստանի անվտանգությունը:

2. Համագործակցություն և ներդաշնակություն ճգնաժամերի կառավարման պատասխանատու տարբեր մարմինների միջև
Ճգնաժամերի կառավարման ոլորտում խնդիրներն առավել հստակ են և որոշակի քայլեր ԱԳՆ կողմից արդեն իսկ ձեռնարկվել են: Իրականում այդքան հեշտ թվացող ճգնաժամերի կառավարման պատասխանատու տարբեր օղակների միջև համագործակցությունը կոորդինացնելը բավական դժվար է և դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Կարևորը, որ պետական տարբեր օղակներ, վեր կանգնելով բյուրոկրատական տարատեսակ շահերից և պատասխանատվությունը կիսելու ռիսկերից, գիտակցեն, որ ցանկացած ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային գործողություններն առավել արդյունավետ կլինեն միայն գործողությունների լիարժեք կոորդինացման և համագործակցության շնորհիվ: Այս ոլորտում գործող մարմինները շատ ավելի տարատեսակ են, քան անվտանգությունը ապահովող այլ մարմինների դեպքում է, օրինակ՝ ՊՆ, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Առողջապահության նախարարություն, Էներգետիկայի նախարարություն, Փրկարար ծառայություն, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Կենտրոնական բանկ, Միգրացիայի և փախստականների վարչություն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, և այլն:

Հաշվի առնելով գլոբալ և տեղային վտանգների տարածվածությունը և Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ հրատապ է դառնում ճգնաժամերի դեպքում վերոնշյալ մարմիններ աշխատանքների կոորդինացիոն կենտրոնի և ընթացակարգերի ստեղծումն ու վարժանքների պարբերական անցկացումը:

Ի՞նչ անել
Ցավոք, առանց գիտակցելու, որ Հայստանի ազգային անվտանգության համակարգը միասնական է և դրա առանձին տարրեր պետք է համագործակցված և ներդաշնակ աշխատեն, հնարավոր չէ հասնել անվտանգության բարձր մակարդակի: Առաջին քայլը, թղթից գործի անցնելն է: Գործի, ըստ որի ինչպես նշված է ԱՀԳԾ-ում «կսահմանվեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»: Սրանից հետո անհրաժեշտ է արդեն վերանայել այդ բոլոր կառույցներին առնչվող օրենսդրական դաշտը և փոխել ու լրացնել բացերը: Միայն սրանից հետո հնարավոր կլինի հանրային վերահսկողության մեխանիզմների սահմանման ու իրագործման միջոցով բարձրացնել Հայաստանի անվտանգության արդյունավետությունը:

Նմանատիպ խնդիր է ծառացած նաև ճգնաժամերի կառավարման ոլորտում: Տարբեր կառույցներ պետք է կարողանան համատեղ ջանքերի կոորդինացման մեխանիզմներ և ընթացակարգեր սահմանեն, ինչպես նաև պարբերաբար վարժանքների միջոցով բարձրացնեն համագործակցված գործողությունների արդյունավետության աստիճանը:

Tags: , ,

2 Comments to “ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ | Դիտարկումներ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարթույթում”

  1. Հումորիստ said...
    November 21, 2007

    Հետաքրքիր է,մ թե ինչպես է սահմանվելու ԿԳԲ-ի դերը. “Պաշտպանել էլիտային ժողովրդավարական գործընթացներից և դա մատուցել որպես պայքար երկրում անկայունություն հրահրողներից”
    Իսկ ԿԳԲ-իհանրային վերահսկողությունը դնել որևիցե մականունավոր պատգամավորի վրա` հանձնարարելով նրան կրկնօրինակել Ամալյանի հանրային հեռուստատեսության վերահսկողության պրակտիկան:

    :) )))))))))) ճոխ ենք ապրում, ՆԱՏՕ-ին էլ ֆրցրինք, էսենց դիվանագիտական լեզվով գրելու փոխարեն լավ է պրյամոյ գրեիք, որ մեր ԿԳԲ-ն ու միքանի այլ “անվտանգության” էլեմենտներ հանձինս վեցերորդ վարչության դեռևս կիրառում են ստալինյան մեթոդներ` էրգիրը դարձնելով ոստիկանական պետություն: Թե չէ հանրա~յին, մանրա~յին վերահսկողությու~ն …

  2. Sergey said...
    November 21, 2007

    Если вы не против я попыта-сь возразить “юмористу”. На самом деле, сложность с положением статусом и регулированием деятельности силовых структур, не является основополагающей проблеммой сртан постсоветской и постсталинской исторической константы. Если мне не изменяет память, именно в стране – главной поборнице демократии и прав человека, был принят и действует закон известный под названием “Патриотический биль”.
    Но это не столь важно. Важно в данной ситуации то, что Армения встав на скользкий путь попыток соответствия стандартам (пусть всего лишь декларируемых), имеет возможность, пусть и действительно ничтожно малую, достичь и максимально приблизиться к так называемому гражданскому контролю силовых структур. А тот факт что не все гладко и не все получается с первого раза не должен разочаровывать и вселять уныние. Ведь именно озлобленность, ничегонеделание и равнодушие к судьбе своей страны привели к нынешней ситуации…

    С уважением Сергей.

Leave a Comment

*

*