Կտակ: Եթե մոմը սեղանի տակ չես պահում

Եթե մոմը սեղանի տակ չես պահում՝ աչք է ծակում: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավելևս՝ գործող նախագահի կամ անբան ընդդիմության՝ այն դատապարտում են մարելու: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, աղանդավոր, կարևոր չէ՝ ով, բայց հաստատ մի ինչ-որ բան, թե չէ ինչու՞ մոմը սեղանի տակ չես պահում: Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ահա, այս երկաթյա տրամաբանությամբ զինված, մարիչները հոգու և գիտակցության մեջ մեխած՝ շուրջ բոլոր խավար եք տարածում և դեռ հրճվում՝ բա նա ինչու՞ մոմը սեղանի տակ չի պահում:

Ասված է. «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ մեզ համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեինք, թե ոչ՝ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր, և կկարողանայինք ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ…

Յունգը սա կոչում է ենթագիտակցության մակարդակում ՝ քարացած զանգվածային փսիխոզ, համեմատում է կենդանիների խմբային ինքնասպանության բնազդային դրսևորումների հետ և գտնում, որ զանգվածն այս ցիկլից առանց արնաթողության դուրս գալ չի կարող, իսկ արնաթողության առաջին քայլ է դիտում փսիխոզին դիմադրող միավորների ոտնատակությունը հիվանդ մեծամասնության կողմից, քանզի ոչ միայն մարդկային հասարակություններում, այլև նույնիսկ կենդանական հոտերում բնությունը փսիխոզին դիմադրելու կոչված տարրեր է ստեղծում: Բայց մենք գերմանացի կամ ռուս չենք և երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնապաքինման անընդունակության դիմաց:

Դիմադրության շարժումն անկասելի անկում է ապրում, իր շարքերից զոհեր բաշխելով՝ հիվանդ մեծամասնության անթաքույց հրճվանքի ներքո: Այլևս «ով մեզ հետ չէ՝ ապրելու իրավունք չունի» սկզբունքի մամլիչի մեջ պարաֆինացվում են նրանք , ովքեր գոնե տեսականորեն պետք է մոմը սեղանի տակ չպահողներ դառնային: Ողորմի Յունգին, և նրա հայրն էլ անիծած, քանզի ոչ մի ցանկություն չկա տասնամյակների հեռավորությունից կրկնել ծերուկի օրինակը և կորսված մարմինների ու հոգիների վրա ներողամիտ հայացք գցելով արձանագրել՝ «տեսք, որ ես ճիշտ էի, իսկ չէ որ ես ձեզ նախազգուշացնում էի», ու ինքնաբավարարվածությունից հագեցած շարունակել տեսական դատողություններ անել, որ այս և այս պայմաններում, այս և այս գործողությունների դեպքում զանգվածային փսիխոզը կարելի կլիներ բուժել, պահպանել հայրենիքն ու մարդկանց: Իսկ այժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնաարդարացմամբ դրդված ես համակերպվել եմ մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որ մեզ և մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք և պարոնայք՝ սա՛ է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, և սրանում է ձևակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքն ընդհանրապես: Ընթերցե՛ք, և գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ:

Տիգրան Հայրապետյան

05.06.97

Հ.Գ. Մարտի 18-ին նա կդառնար 44 տարեկան: Խոնարհվում եմ լույս հիշատակին:

Tag:

11 Comments to “Կտակ: Եթե մոմը սեղանի տակ չես պահում”

  1. Aram said...
    March 26, 2008

    Ես հիշատակի իմ մոմն եմ դնում…

  2. Petrossian said...
    March 27, 2008

    Աստված Տիգրան Հայրապետյանի հոգին լուսավորի: Նրա հոդվածները Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին տասնամյակի յուրահատուկ կամերտոն էին: Տեր, ողորմյա:
    Արձագանքս նրա մասին չէ, թե ինչ է գրել Տիգրան Հայրապետոյանը 05.06.1997թ-ին: Հստակեցնեմ հարցադրումս. ինչու think-tank իրենց անվանող երևանցի երիտասարդները որոշել են իրենց խոսքը մեջտեղ հանելու փոխարեն պախկվել տաս տարի առաջ գրված հոդվածի հետևում?
    Aram-ի դրած հիշատակի մոմն էլ է բազմիմաստ. վերջերս եղած մարդկային զոհերի հիշատակի ակնարկ եմ կարդում դրանում: Եթե սխալվում եմ` ներողություն եմ խնդրում: Սակայն տաս տարի առաջ ուրիշ առիթով, սրանից տարբեր պայմաններում սեղանի տակ չպահված մոմը մեջտեղ հանելը լուծում չի: Դա առկա իրավիճակի ու բարդ խնդիրների ախտանիշ է:
    Մարդիկ իրենց մոմերը պիտի դնեն սեղանին, որպեսզի պարզ լինի` ինչ են ուզում: Որպեսզի այդ մոմերի լույսով կարողանան իրենց ուզածն ազատ կարդալ, կամ իրենց զրուցակիցների երեսները տեսնեն, որպեսզի նրանց իրար ասածները թյուրիմացությամբ կռվի չվերածեն: Որպեսզի իրար հասկանան:
    Ընկերոջս մեքենան բռնագրավել են: Չեն վերադարձնում: Միլիցեքն ասում են. “Երևում ա, լավ տղա ես, կիրթ, մտավորական, բայց որ մեքենայիդ վրա կպցրել ես` ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ ԻՐ ՁԱՅՆԵՐԸ ՉԻ ՎԱՃԱՌՈՒՄ, լավ չի, էլի… Համ էլ բագաժնիկում պալատկա ու սպալնի մեշոկներ կային…” Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ էդ տղայի ճակատը պաչեին, ոտքերը լվանային ու ջուրը խմեին` մարդն իր ձայնը չի ուզում վաճառի…
    Ամենավատ ախտանիշը` հենց այստեղ է, որ ջահել-ջիվան տղերքը վախենում են իրենց կարծիքը հայտնել, Եզովպոսի լեզվով են խոսում: (Գրածներս profanity կամ derrogatory statement չէր պարունակում? Հույս ունեմ ինքնագրաքննությունից հասարակ գրաքննության չեք անցնի?)
    Սա էլ իմ մոմը: Սեղանի վրա եմ դնում, որ բոլորը կարողանան կարդալ: Ինձ էլ լավ տեսնեն: Որպեսզի վառ մնա այն ութ երիտասարների հիշատակը, ում ընտանքիները որբացան:

  3. Sevak said...
    March 27, 2008

    «Նրա հոդվածները Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին տասնամյակի յուրահատուկ կամերտոն էին»:

    Առաջի՞ն տասնամյակի… Մի՞թե:

    Իսկ եթե հեղինակի անունն ու հրապարակման ամսաթիվը չգրեի էլի՞ պիտի նույն դիտարկումը հնչեր: Չեմ կարծում:

    Մեսչյանը շատ դիպուկ է.

    Զարմանում եմ ես, որ նորից ու նորից գլուխը կորցրած՝
    ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած…
    զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,
    անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:

    Ավաղ, ինչ-որ բանի պիտուներն Էլ էնպես են տարվել ինքնաարտահայտման մոլուցքով, որ դադարել են տարբերել պատճառը հետևանքից, ձևը բովանդակությունից, խոսքը լխկած մտքերի հեղվող տարափից: Ու ամեն ինչ պրիմիտիվացվում է մինչև սրտխառնոցի աստիճան, ու ամեն ոք ՄԻԱՅՆ սեփական խնդիրն է լուծում, կոչականների ներքո բացառապես սեփական խնդիրն է լուծում:

    Այլապես «կկարողանայինք ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար»:

    Տեսնես ի՞նչ էր ուզում տեղ հասցնել Տիգրան Հայրապետյանը: Եվ արդյոք երբրևէ տեղ կհասնի՞:

    Հ.Գ. Երբ խոսում են բազուկները վերլուծությունները տեղին չեն:

  4. Tigran said...
    March 27, 2008

    Ես Տիգրան Հայրապետյանին չեմ ճանաչել բայց նույնպես ցավում եմ նրա վաղաժամ մահը

    Նրա գրածը անհրաժեշտ է կարդալ մի քանի անգամ դրա ամբողջ խորությանը հասու լինելու համար, սակայն ներկայացնեմ իմ տպավորությունները.
    Պետք է մոմերը երեվան գոնե տաս տարին մեկ անգամ, իսկ ազատ ապրելու համար կարելի է մի քանի անգամ նույն կամ տարբեր փոսերը ընկնել: Դա նման է երեխայի քայլել սովորելուն առաջին անգամ ընկնում ես, երկրորդ անգամ եվս ու մինչեվ որ ստացվում է՝ սկզբում օրորվելով, ապա ավելի վստահ, ապա արդեն ինքնավստահ կերպով: Իսկ եթե չփորձե՞ս…

    Մենք մեր ազատատենչության համար ունեցել ենք ավելի խորը կորուստներ քան այլ ազգերը.
    գենոցիդ: Միլիոն հինգ հարյուր հազար հայեր իրենց կյանքը տվել են որ մենք ազատ ապրենք, նրանք նախընտրել են սպանդը քան ձուլումը, կրոնափոխությունը կամ ստրկությունը: Միայն հոգով ազատ մարդկանց են հատուկ առաքինությունները, հետեվաբար առաքինի պետության հիմնական սյունը ազատ մարդն է: Իսկ մենք վերապրելով գենոցիդը կրկին ելել ենք պայքարի, հետո կրկին կորցնելով պետականությունը 88-ին նորից պայքարել ենք ազատության համար: Ինձ թվում է ազատությունը եվ առաքինությունը Հայի հոմանիշն են: Եվ ցանակացած ՀԱՄԱԿԱՐԳ եթե չընկալի ու չհետեվի այս ճշմարտություններին դատապարտված է կործանման:

    Մենք ապրում էինք Սովետական չափավոր բարեկեցության եվ սահմանափակ ազատությունների մեջ, ապա ինչը մեզ դրդեց դեպի նոր պայքար….ոմանք այն ժամանակ ասում էին որ որոոշ լիդերներ ԿԳԲ-ի գործակալ են կամ ՑՐՈՒ-ն է հովանավորում այս ամենը, բայց ընդամենը երեք տարում մենք ունեցանք ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ եվ հաղթեցինք պատերազմում, 98-ից հաջորդ տաս տարում ամրացրինք պետությունը ու տնտեսությունը: Եվ համոզված եմ այս եկող տաս տարում եվս ունենալու ենք նոր հաջողություններ եվ հաղթանակներ, քանի որ մեր ազգը մեկա նագամ եվս ցույց տվեց որ մենք ԱԶԱՏ ԱԶԳ ԵՆՔ եվ ցանակացած ՀԱՄԱԿԱՐԳ եթե չընկալի ու չհետեվի այս ճշմարտություններին դատապարտված է կործանման իսկ մենք հավերժ ենք…

  5. Petrossian said...
    March 28, 2008

    Տիգրան,

    Գրածդ ինձ մի հայտնի բառակապակցություն հիշեցրեց. “Жить стало лучше, жить стало веселее”:
    Ընդհանրապես, Սևակի գրածը ևս, տարօրինակ երկխոսության տպավորություն է թողնում: Կարծես, պոստմոդերնիզմի զոհեր լինենք, մեջբերումներով ենք խաղում: Եթե այդպես է, մի քանի մեջբերում էլ ինձանից /նշեմ սակայն, որ Սևակին դեռ առանձին պատասխան է գրվելու/…
    Եվրոպայում տարագիր Մարինա Ցվետայեվան երկար ժամանակ չէր կարող հասկանալ իր նամակներին Բորիս Պաստեռնակի պատասխան նամակների բովանդակությունը: Ցվետայեվան այսպես էր մեկնաբանում այդ նամակները. “я ему – слезы, а он мне – колхозы”… Ցավոք սրտի, երբ հասկացավ՝ արդեն շատ ուշ էր:
    Իսկ “Жить стало лучше, жить стало веселее”-ի մասին՝ ընթերցեք հետևյալ ակնարկը Վիկիպեդիայից.
    Жить стало лучше, жить стало веселее! — распространённый вариант фразы, произнесённой И. В. Сталиным 17 ноября 1935 года в выступлении на Первом всесоюзном совещании рабочих и работниц — стахановцев. Полностью фраза звучала следующим образом: «Жить стало лучше, товарищи. Жить стало веселее». Поводом для подобной оценки ситуации стала отмена в стране карточной системы снабжения населения хлебом, мукой и крупами, создающая «благоприятные условия для дальнейшего роста благосостояния рабочих и крестьянских масс». Сталин заимствовал эту фразу из письма родителей «народного академика» Т. Д. Лысенко, которое последний ему показал.
    Не позже 1937 года фраза была закреплена в песне «Жить стало лучше, жить стало веселей»; музыку на слова В. И. Лебедева-Кумача написал А. В. Александров. Песня начинается так:
    Зво́нки как птицы, одна за другой,
    Песни летят над советской страной.
    Весел напев городов и полей —
    Жить стало лучше, жить стало веселей!..
    Александр Солженицын вспоминает в «Архипелаге ГУЛАГ»:
    “А в бухгалтерии совхоза висел лозунг «Жить стало лучше, жить стало веселей». (Сталин). И кто-то красным карандашом приписал «у» — мол, СталинУ жить стало веселей. Виновника не искали — посадили всю бухгалтерию.”
    Зловещая ирония фразы заключается в том, что произнесена она была накануне массовых репрессий конца 30х. В этом значении фразу, как правило, используют сегодня, отмечая ею ложный оптимизм, некий подвох в том, что внешне кажется или пытаются представить положительным явлением.

  6. Sevak said...
    March 28, 2008

    Հենցէնպես

    Պոստմոդեռնիզմի նմանարկման հետ, իհարկե, համաձայն չեմ, բայց գաղափարը դուրս եկավ: Այդ դեպքում միգուցե ճիշտ է այսպե՞ս…

    Գարուն հերթական: «Արծիվները հավաքվում են դիակատեղերի վրա»: Ինչպե՞ս եք ապրում մշտապես կկոցած աչքերով: Հետո՞ ինչ, բայց չէ՞ որ միտքը տանուլ է տվել: Մեյնստրիմը՝ տգիտություն, և մարդու մեջ ամենաքիչը հենց մարդն է մնացել: Իսկ բոլորն ինչ-որ բան են փնտրում: Ամեն ինչ, բացի իրենց: Եվ Աստծո սիրույն, մի կողմ նետեք մոլագարության պատմուճանը: Զվարճալի կլիներ, եթե այդչափ տխուր չլիներ: Բայց դե ի՞նչ արած, գարուն հերթական:

    Իսկ այլ կերպ կարելի է նաև այսպես.

    «Մեկին հինգ, երեքին` ութ, վեցին` երկուս, հետո չորս, հինգ, վեց և վերջում կրկին մեկ… և այդ ամենը կեչուպով համեմվա՜ծ:
    Աբսու՞րդ. ոչ, հետարդի (պոստմոդեռն) պոեզիա»:

  7. Tigran said...
    March 28, 2008

    Ես կնախընտրեի հետեվյալը – Վեսնա մաուգլի, վեսնա….
    Կարելի է եվ հետարդը սիրել եվ դեմարդը՝ ճաշակին ընկեր չկա:
    Երեվի իմ մոտ հազար տոննա ծանրությամբ դատողություններ չեն ստացվում:

  8. Արամ said...
    March 28, 2008

    Սևակ, այս քննարկումը տանում է ոչմիտեղ, նոր հրապարակում է պետք, ժողովուրդն ե պահանջում:

  9. Petrossian said...
    March 30, 2008

    Խեղկատակությունն էլ է կարևոր: Եվ խորիմաստ է, քանի որ խեղկատակությունը պիտի կնեսական սնուցող աղբյուրներ ունենա և գտնի իր տեղը մարդկանց կյանքում:

    Գրական զեղումներ եմ կատարում, բայց դրանք բոլորը խիստ քաղաքական նշանակություն ունեն: Իմ ամենասիրած գրողներից մեկը` Վլադիմիր Նաբոկովը “Բռնակալների բնաջնջումը” վերտառությամբ պատմվածք է գրել: Դեռևս 90-ականների սկզբից, երբ այն առաջին անգամ կարդացի` գտնվում եմ դրա տպավորության տակ: Անունն արդեն` “Բռնակալների բնաջնջումը”, ամեն ինչ արժի: Իսկ վերջին իրադարձություններից հետո` այս պատմվածքը նորից վերհիշեցի, քանի որ փորձում էի միտքս ամփոփեի երկրիս տիրացած բռնակալների մասին:

    Պատմվածքի քնարական հերոսն, ում անունից այն գրված է, ատում է իր երկրի բռնակալին. “Росту его власти, славы соответствовал в моем воображении рост меры наказания, которую я желал бы к нему применить. Так сначала я удовольствовался бы его поражением на выборах, охлаждением к нему толпы, затем мне уже нужно было его заключения в тюрьму, еще позже– изгнания на далекий плоский остров с единственной пальмой, подобной черной звезде сноски, вечно низводящей в ад одиночества, позора, бессилия; теперь, наконец, только его смерть могла бы меня утолить.

    Как статистики наглядно показывают его восхождение, изображая число его приверженцев в виде постепенно увеличивающейся фигурки, фигуры, фигурищи, моя ненависть к нему, так же как он скрестив руки, грозно раздувалась посреди поля моей души, покуда не заполнила ее почти всю, оставив мне лишь тонкий светящийся обод (напоминающий больше корону безумия, чем венчик мученичества); но я предвижу и полное свое затмение.

    Первые его портреты, в газетах, в витринах лавок, на плакатах (тоже растущих в нашей богатой осадками, плачущей и кровоточащей стране), выходили на первых порах как бы расплывчатыми,– это было тогда, когда я еще сомневался в смертельном исходе моей ненависти: что-то еще человеческое, а именно возможность неудачи, срыва, болезни, мало ли чего, в то время слабо дрожало сквозь иные его снимки, в разнообразности неустоявшихся еще поз, в зыбкости глаз, еще не нашедших исторического выражения, но исподволь его облик уплотнился, его скулы и щеки на официальных фотоэтюдах покрылись божественным лоском, оливковым маслом народной любви, лаком законченного произведения,– и уже нельзя было представить себе, что этот нос можно высморкать, что под эту губу можно залезть пальцем, чтобы выковырнуть застречку пищи из-за гнилого резца. За пробным разнообразием последовало канонизированное единство, утвердился, теперь знакомый всем, каменно-тусклый взгляд его неумных и незлых, но чем-то нестерпимо жутких глаз, прочная мясистость отяжелевшего подбородка, бронза маслаков, и уже ставшая для всех карикатуристов мира привычной чертой, почти машинально производящей фокус сходства, толстая морщина через весь лоб,– жировое отложение мысли, а не шрам мысли, конечно. Вынужден думать, что его натирали множеством патентованных бальзамов, иначе мне непонятна металлическая добротность лица, которое я когда-то знал болезненно-одутловатым, плохо выбритым, так что слышался шорох волосков о грязный крахмальный
    воротничок, когда он поворачивал голову. И очки,– куда делись очки, которые он носил юношей?”

    Հերոսը պատմում է բռնակալի պատմությունը, իր ավագ եղբոր հետ նրա ընկերությոնը` և զուգահեռ ներկայացնում է, թե ինչքան է ինքն ատում նրան: Այնքան է ատում, որ պատրաստ է սպանել: Բայց դե Դանեմարքիայի արքայազն Համլետի պես դարդերի մեջ ընկղմված այդ հերոսից դավադրություն կազմակերպող էլ չի ստացվի: Ու նա սկսում է մտածել ինքնասպանության մասին. “Убивая себя, я убивал его, ибо он весь был во мне, упитанный силой моей ненависти. С ним заодно я убивал и созданный им мир, всю глупость, трусость, жестокость этого мира, который с ним разросся во мне, вытесняя до последнего солнечного пейзажа, до последнего детского воспоминания, все сокровища, собранные мною. Зная теперь свою власть, я наслаждался ею, неторопливо готовясь к покушению на себя, перебирая вещи, перечитывая эти мои записи…”

    Ապա, այդ նույն հիստերիկ հերոսը, պաշտոնական քարոզչության ազդեցությամբ սկսում է մտածում է բռնակալին պաշտելու մասին. “я маленький, я, бедный слепец, ныне прозревший, падаю на колени и каюсь перед тобой. Казни меня – или нет, лучше помилуй, ибо казнь твоя милость, а милость – казнь, озаряющая мучительным, благостным светом все мое беззаконие. Ты наша гордость, наша слава, наше знамя! Великолепный, добрый наш исполин, пристально и любовно следящий за нами, клянусь отныне служить тебе, клянусь быть таким, как все прочие твои воспитанники, клянусь, что буду твой нераздельно,- и так далее, и так далее, и так далее”

    Բայց դա էլ լուծման վերջին հանգույցը չի: Լուծումը, որն անմիջապես հետևում է այդ պաշտամունքի փորձին, բավականին անսպասելի կարող է թվալ. “Смех, собственно, и спас меня. Пройдя все ступени ненависти и отчаяния, я достиг той высоты, откуда видно как на ладони смешное. Расхохотавшись, я исцелился, как тот анекдотический мужчина, у которого “лопнул в горле нарыв при виде уморительных трюков пуделя”. Перечитывая свои записи, я вижу, что, стараясь изобразить его страшным, я лишь сделал его смешным,- и казнил его именно этим- старым испытанным способом. Как ни скромен я сам в оценке своего сумбурного произведения, что-то, однако, мне говорит, что написано оно пером недюжинным. Далекий от литературных затей, но зато полный слов, которые годами выковывались в моей яростной тишине, я взял искренностью и насыщенностью чувств там, где другой взял бы мастерством да вымыслом. Это есть заклятье, заговор, так что отныне заговорить рабство может каждый. Верю в чудо. Верю в то, что каким-то образом, мне неизвестным, эти записи дойдут до людей, не сегодня и не завтра, но в некое отдаленное время, когда у мира будет денек досуга, чтоб заняться раскопками,- накануне новых неприятностей, не менее забавных, чем нынешние. И вот, как знать… допускаю мысль, что мой случайный труд окажется бессмертным и будет сопутствовать векам,- то гонимый, то восхваляемый, часто опасный и всегда полезный. Я же, “тень без костей”, буду рад, если плод моих забытых бессонниц послужит на долгие времена неким тайным средством против будущих тиранов, тигроидов, полоумных мучителей человека.”

    ԵՎ ԿԾԻԾԱՂԵՆ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻ ՎՐԱ, ԿԾԱՂՐԵՆ ՆՐԱՆՑ

  10. Sevak said...
    March 30, 2008

    Չէ, գիտե՞ս ես դեռ չեմ հուսահատվում: Եվ կգրեմ այնքան, մինչև քեզ էլ հոգնեցնելով համոզեմ, որ իսկապես չեմ ուզում հիմա անհեռանկար դիսկուրս բացել հետևանքների շուրջ: Կգրեմ միայն պատճառների մասով, կբանավիճեմ միայն պատճառների շուրջ ու ուրախ կլինեմ լսել պատճառների մասին:
    Իմ ու քո մասին, մեր երեխաների ու վաղվա մասին:
    Իսկ ինչու չեմ տրվի այսպես հաստատակամորեն ներքաշելու ջանքերի՞ն. շատ պարզ, դա արդեն անցել եմ, բազմիցս համոզվել եմ դրա անհեռանկարայնության մեջ ու հոգնել եմ… մոլագար աչքերից:
    Հավատում եմ՝ շատ ավելի կարևոր է հիմա մտածել 10 վառվող մոմերի մասին, որոնք կարող են ցրել տգիտության խավարը:

  11. Անկապ Մարգարե said...
    April 6, 2008

    Համեմատական մարգերաբանություն. Մոմի, կրակի, մեղավորների ու արդարների, ուրախության ու արևմուտքի, որբերի ու այրիների, գերյալների ու գերեզմանաբնակների, ճշտի, սխալների ու internalised oppression –ի մասին…

    Հին կտակարան
    Սաղմոս ԿԸ` Դավթի սաղմոս

    2 Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց,այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից:
    3 Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զուարճանան իրենց ուրախութեամբ:
    4 Օրհնեցէ’ք Աստծուն, սաղմո’ս երգեցէք նրա անուանը, ճանապա’րհ տուէք նրան, ով նստում է արեւմուտքում. եւ Տէր է անունը նրա: Թող մարդիկ ցնծան նրա առջեւ, եւ թող խռովուեն նրա երեսից,
    5 որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների` Աստուած իր սուրբ բնակարանում:
    6 Աստուած բնակեցնում է միայնակներին տան մէջեւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին:

    Նորագույն կտակարան
    Սաղմոս ԾԾ’ Ուրախության սաղմոս

    1. Մոմը կարևոր չի, Մոմը, որ բռնում ես ձեռքումդ` պիտի այրվի, հալվի ու դառնա կեղտ…
    2. Կարևորը Կրակը չի, որ ձեռքումդ չես կարող բռնել, որ քոնը չի, իսկի մոմինն էլ չի ու պիտի դառնա ծուխ…
    3. Կարևոր չեն Լույսն ու Ջերմությունը, որ այրվող մոմի կրակը ճառագում է (դրանք տարբեր հաճախականության էլէկտրամագնիսական ալիքներ են), որովհետև լուսատիտիկն էլ (իմա` կայծոռիկը) անկախ իր կամքից լույս է տալիս, բայց լուսավորիչ չի, իսկ հենց նոր աշխարհ եկած (իմա` նորագալուստ) թրիքը տաք է, բայց հոգի չի ջերմացնում:
    4. Կարևորը ցանկություններն են, որ մեջդ արթնացնում են լույսն ու ջերմությունը: Իսկ եթե լույսն ու ջերմությունը ոչ մի ցանկություն չեն առաջացնում, ուրեմն զուր մոմն այրվեց, կրակն իզուր ծխաց…
    5. Կարևորը ցանկություններն են, որ առանց մոմի, կրակի, լույսի ու ջերմության էլ կծնվեն ու ծնվում են, որովհետև սերունդը, որ իսկի չիմացանք էլ ոնց մեծացավ էս տարիներին, որ “կիսագրագետ”, “գիրք չկարդացող” ու “նյութապաշտ” մակդիրակիրն էր էս վերջին տարիներին, ու թերևս` արդարացիորեն, հանկարծ գարնան հետ եկավ ու մի պարզ բան ասաց…

    Ե’ս եկել եմ…
    Եկել եմ անելու ինձ հասանելիք ճիշտն ու հատկապես սխալները, որովհետև սխալներ անելն ու անհանդուրժող լինելը իմ իրավունքը չի, իմ պարտականությունն է
    Որովհետև եթե ես սխալներ չանեմ` ձեր ճիշտը չի փոխվի ու դուք կմնաք հին ճշտին…. որովհետև առաջ գնում են ոչ թե Ճիշտը 1000 անգամ 1000 տարի ապացուցելով այլ սխալների ճանապարհով Ճիշտը փոխելով, որովհետև իմ Սխալներն են փոխում ճշտի սահմաններն ու չափանիշները… որովհետև վաղվա օրը ձեր էրէկվա ճիշտը չի` իմ էսօրվա սխալներն են… ու վայ ձեզ, եթե սխալներ անելը թողնեմ…
    Եկել եմ, անհանդուրժելու, սխալներ ու գժություն անելու, շիշն ու քարն էլ տամ գլխներիդ, որովհետև ուրիշ ո՞վ անի բա, որ առաջ գնանք, հո Պուշկինը չի՞ անելու կամ ալժիրի արաբները… մեկ էլ էն ասեմ, որ տանձիս չի, հասկանում եք էսքանը, թե` չէ… ուզում եք, թե`չէ… անելում եմ մեկ է… որովհետև ձեզ համար չեմ անում, ինձ համար եմ անում… չեք ուզու՞մ, գնացեք ձեր մոմը կուզեք սեղանի տակ վառեք, կուզեք` վրան, կուզեք` սեղանն էլ հետը վառեք, կամ էլ` հենց ձեզ էլ հետը… Էս երկիրն իմն է, ձեր երկիրը պրծավ, կամ էլ հեսա կպրծնի` ճիշտ ու ճիշտ էդ ձեր ձեռքի մոմի պես… ոնց որ պրծավ Տիգրան մեծի երկիրը, Մաշտոցի ու Մամիկոնյանի երկիրը, Չարենցի Երկիր Նաիրին ու սովետական ազատ աշխարհ հայաստանը… ու էկավ ձեր երկիրը… ձեզ տրված ժամանակը պրծավ, կամ էլ հեսա կպրծնի… չեք հասկանու՞մ` ափսո’ս… էդ որ ձեռքներիդ հեռախոսի րոպեն պրծնում է` հասկանում եք, իսկ որ ձեր փոխելիքի ու անելիքի ժամանկը պրծնում է` չէ՞…. ձեր էդ մոմն էլ հալվեց` պրծավ, լույսն ու ջերմությունն էլ հետը… մեզ ձեր մոմը, դրա կրակը, լույսն ու ջերմությունը պետք չի… մեզ մեր ցանկություններն են պետք, իսկ մեզ դրա համր մոմ պետք չի… ինչի՞ էք զարմանում, ինչու ձեր նախորդների մո՞մն էր ձեզ պետք, կրակը, լույսը, թե՞ ջերմությունը…. լա’վ, սփոփեք ձեզ որ սահման պահող ունեք, որ գարնանային մեր գժությունը շքերթ էր, ու էս երկրի, ձեր ու մեր երկրի մարտունակությունը ապացուցող պատմության մեջ ամենակարևոր շքերթը… ու անցյալի ոչ մի շքերթ` տանկերով ու ուղղաթիռներով, հրետանիով ու ինքնաթիռներով, հրթիռներով ու սապոգներով, աշխարհին, մեզ ու ձեզ էն տեսակ չհամոզեց ու չապացուցեց, որ մեր տեսակը գժություն անել ու ջահելանալ գիտի, ոնց որ էդ գարնանային շքերթը… ափսոս որ չհասկացաք, ու հրավառության տեղը… է’հ, ձեր գլուխը քարը, դուք հանդիսատեսն եք, մի քանիսդ էլ թատերագետն ու քննադատը, մենք` գործող անձինք… հեսա ձեր զանգը կհնչի ու կգնաք բուֆետ` կաթ խմելու, շուտով նաև թոռներին կպատմեք, թե ոնց եղավ որ քաղաքի կեսին վիշապն անպատվեց, կեսին` կերավ… ձեզ էլ կերավ, բա հո չէր անպատվելու… Մի խոսքով, վերցրեք ձեր մոմերն ու մա’րշ` բուֆետ…

    Էսպես խոսեց Ջահելությունը… ու գնաց զվարճանալու, ջահելությունն էդպես բան է, քիչ առաջ գոռալով շիշն առած գլխիդ էր տալիս, քիչ հետո գնում է ծիծաղելով պարան թռնի ու բռնոցի խաղա, հետո մեկ էլ տեսար հետ եկավ ու նորից քարով` տուր թե կտաս… էդ մենք ենք, որ խորասուզվում ենք ինքնավերլուծության, ինքնախարազանման ու ինքնարդարացման մեջ, որովհետև մտովի արդեն են թոռանը վիշապից ենք պատմում ու մեզ ուտելուց… ջահելների պետքն էլ չի իսկի, իրենք ապրում են, նրանց խորասուզվելու զանգը դեռ չի հնչել… նրանք պապ չեն սպանել, տերտեր չեն սպանել… բայց կսպանեն, իսկ առայժմ….

    Մի’ խանգարեք սխալներ անող ջահելին, գուցե դա այն սխալն է որ գալիս է փոխելու ճշտւ մասին ձեր պատկերացումը… մեկ է խանգարել չեք կարող… խոնարհվեք սխալներ անելու նրա պարտականության առջև… դա կարող եք…

    Մի’ բռնեք քար բարձրացրած ջահելի ձեռքը, գուցե դա այն քարն է, որ վաղը պիտի ջարդի ձեր օջախը մտնողի գլուխը… մեկ է չեք կարող… հպարտացեք քար բռնելու նրա կարողությամբ…

    Մի’ խարզանեք ձեզ, ոչ էլ զմիմիանս, ջահելներին դա պետք չէ, թոռների համ շուտ է, իսկ մարսողության համար` վնասակար… մեկ է` վիշապը ձեզ չի կերել… պատմություն գրեք ու հերսական հեքիաթ… ձեր ու վիշապի մասին` թոռների հպարտությունն անձեռնմխելի է…

    Մի’ վառեք, ամեն պատահած մոմ ու մի քայլեք լույսին ընդառաջ, աստված լույս է, լույսը` գիտելիք… եթե դեմ գնաք կկուրացնի, քայլեք այնպես, որ մեջքից լուսավորի ճամփան…

    Վառե’ք ձեր մոմերը ցանկությունների կատարման համար և ջերմությունն ու լույսը` կստանաք ՀայՌուսԳազարդ և ՀայաստանիԷլեկտրականՑանցեր բաժնետիրական ընկերություններից` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետներում և սակագներով…

    Իսկ սեղանի տակ պահեք միայն ոտքերը….

Leave a Comment

*

*