Նոր հնարավորությո՞ւն հայկական դիվանագիտության համար. հրեական հետաքրքրվածությունը Հայաստանով

Փոքր ձկների ժամանակը

Բնության մեջ մեծն ու փոքրը միշտ ունեն իրենց դերն ու նշանակությունը: Ժամանակն ու հանգամանքները կարող են այդ դերերն ու նշանակությունները տարբեր կերպ արժևորել: Եվ քանի որ քաղաքականությունը` իր յուրահատկություններով հանդերձ, դեռևս զարգանում է բնության օրենքներով, ապա ժամանակն ու հանգամանքները մեծերից մեկին` ԱՄՆ-ին դրել են ծանր իրավիճակում աշխարհի այս փոքրիկ անկյունում, որտեղ փոքրերը շատ են, հին են ու փորձում են նոր կանոններով խաղալ, իսկ մեծերը մեկ-երկուսն են, հին են ու որպես մեծ` իրենց իրավունք են վերապահում խաղալ իրենց իսկ կանոններով: Ամերիկյան դիվանագիտությունն իր լավագույն ժամանակները չի ապրում այստեղ. մի կողմից աճող լարվածությունը Իրանի հետ, մյուսից կողմից վատթարացող հարաբերությունները նախկին դաշնակցի` Թուրքիայի հետ ու տարբեր կողմերից «մանր-մունր» խնդիրներ, օրինակ` կովկասյան հակամարտություններ, որոնց ամբողջությունը ավելի է խաթարում առավել լուրջ խնդիրների կարգավորմանը: Ու հիմա ԱՄՆ-ը փորձում է բացել կծիկը, որն այնքան գզգզված է, որ ստիպված ես բազմաթիվ փորձեր անել, տեսնել որտեղից կարելի է գտնել իրական ծայրը: Ահա փորձերից մեկը. հասկանալ, թե ինչ են ուզում փոքրերը` Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը, ԱՄՆ-ի համար կարևոր մեծերից, օրինակ` Թուրքիայից: Հիմա մենք Հայաստանում պիտի խոսենք, մեզ` լսեն: Մենք պիտի ասենք, թե ինչ ենք ցանկանում մեծերից ու փոխարենն ինչ կարող ենք առաջարկել: Մեզ էլ այս անգամ լսելու է այս տարածաշրջանում ու ԱՄՆ-ում լուրջ դերակատարում ունեցողներից մեկը` հրեական համայնքը:

Ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ենք առաջարկում

Մենք կարծես հասկանում ենք թե՜ մեր խնդիրները, թե՜ մեր հնարավորությունները:
Խնդիրներ.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Ադրբեջանի հետ խաթարված հարաբերություններ.
  • 1915թ. Ցեղասպանություն. խաթարված հարաբերություններ Թուրքիայի հետ:

Հնարավորություններ.

  • Իրանի իմացություն և փոխադարձ բարիդրացիական հարաբերություններ.
  • Ռուսաստանի իմացություն և բարիդրացիական հարաբերություններ.
  • Վրաստան. երկուստեք լավ իմացություն, հնագույն հարաբերություններ, որ մեկ խստագույնս զսպված են, մեկ էլ ակնհայտորեն ջերմ:

Պարզվում է, մեր ցանկություններն էլ որոշակի չեն, մասնավորապես ԱՄՆ-ից: Ի՞նչ ենք ցանկանում ԱՄՆ-ից. օգնել կարգավորել մեր խնդիրները` փոխարենն առաջարկելով օգտվել մեր ունեցած հնարավորություններից: Ըստ էության, մեր խնդիրները փոխկապակցված են. պարզվում է, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար ոմանք խոչընդոտ են համարում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, մյուսները` ԼՂՀ հակամարտությունը: Մենք ասում ենք, «Եկեք սահմանը բացենք, հետո խոսենք խնդիրների մասին», իրենք ասում են «Չէ, սահմանի բացումը գործընթացի ավարտն է ազդարարելու, ոչ թե սկիզբը»: Մենք գրեթե հավատացած ենք, որ դրսի պատկերացումները ԼՂՀ հակամարտության մասին թերի են: Այնտեղ այս հակամարտությունն ընկալվում է որպես տարածքային, էթնիկական կամ ինքնորոշման մասին հակամարտություն: Մինչդեռ այստեղ, այդ ամենով հանդերձ, ԼՂՀ հակամարտությունը դիտարկվում է որպես երկու պետությունների ժամանակակից քաղաքական ինքնության կայացման հիմքում ընկած կարևորագույն առանցք: Թերևս հենց այս հանգամանքն էլ անասելի բարդացնում է յուրաքանչյուր լուծում, քանզի դա կարող է դիտարկվել որպես այդ ինքնության փլուզում: Այստեղ մեր ցանկությունները երկվում են: Մենք ուզում ենք ստատուս քվո, միևնույն ժամանակ ակնկալում ենք դրսի աջակցությունը` տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, որը թերևս ենթադրում է նաև որոշակի լուծում:
Նույնը Թուրքիայի հետ հարաբերություններում: Այստեղ էլ մեր ցանկություններն առանձնապես աչքի չեն ընկնում հստակությամբ: Մի մասս պատրաստ ենք ամեն ինչ սկսել նոր էջից` հարաբերություններ առանց նախապայմանների, իսկ մյուսներս էլ կարծում ենք, թե կարելի է խնդրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին հանդես գալ միջնորդի դերում` օժանդակելու Թուրքայում ձևավորվող որակապես նոր քաղաքական էլիտայի հետ նոր հարաբերություններ ստեղծելու հարցում:
Ու անկախ վերոհիշյալ աջակցության հավանականությունից` հոժարակամ առաջարկում ենք մեր հնարավորություններն ԱՄՆ-ին` բարելավելու իր հարաբարություններն այս տարածաշրջանում: Քանզի այս պահին ճգնաժամային են հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունները, մենք պատրաստ ենք այն պայթունազերծել հնարավոր ռազմական գործողություններից` փոխադարձ իմացության կամուրջն առաջարկելով: Դիվանագիտական ու քաղաքական հարաբերություններն այսօր կարող են խոչընդոտել միմյանց ճանաչելու գործընթացին, սակայն Հայաստանը պատրաստ է միջնորդել քաղաքացիական նախաձեռնություններին` տրամադրելով չեզոք ու գիտակ միջավայր:

Արդյո՞ք ճիշտ ենք գնահատում մեր դերը այս ժամանակահատվածում ու տրված հանգամանքներում

Հարցն անավարտ է: Որովհետև «այսն» ու «տրվածը» անհրաժեշտ է դիտարկել նաև տեսլականի հարթույթում: «Այսն» ու «տրվածը» փոփոխականներ են, որոնք պետք է ծառայեն ամուր, արժանավայել պետության կառուցմանը, իսկ մենք դեռևս չենք հստակեցրել մեր իսկ ցանկությունները` ելակետ ունենալով ոչ թե փոփոխականները, այլ հաստատունները: Իհարկե, պետք է գործել, սակայն միևնույն ժամանակ չպետք է հետաձգել մտքի վարժանքը. որտե՞ղ ենք տեսնում Հայաստանն ապագայում և յուրաքանչյուր քայլ, որ կատարվում է, մոտեցնելո՞ւ, թե՞ հեռացնելու է մեզ այդ ապագայից: Անհրաժեշտ է տարբեր հայկական ֆորումներում քննարկել Հայաստանի դիվանագիտական խնդիրները տեսլականի տիրույթում ու հաջորդ անգամ հանդես գալ միանշանակ ցանկություններով ու առաջարկներով:

Tags: , ,

6 Comments to “Նոր հնարավորությո՞ւն հայկական դիվանագիտության համար. հրեական հետաքրքրվածությունը Հայաստանով”

  1. Zav said...
    April 12, 2010

    Դուք նջում եք, որ Հայաստանը սահմանը բացվելուց հետո միայն կքննարկի Թուրքիայի հետ ԼՂՀ-ի կամ ցեղասպանության հարգը, բայց այդպիսի բան չի ասվել, միայն ասվել է, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանի: Այսինքն’ Հայաստանի կողմից Թուրքիային ոչ մի իրավունք չի վերապահվում քննարկման առարկա դարձնել այդ երկու հարցերից և ոչ մեկը:
    Ձեզ ո՞րտեղից այդ ինֆորմացիան, որ սահմանը բացվելը սկիզբ է վերը նշված 2 հարցի քննարկումների համար: Իմ կարցիքով, որը եզրակացրել եմ լուրեր դիտելիս, սահմանը բացվելը սկիզբ է միայն դիվանագիտական և ֆինանսատնտեսական հարաբերուտյըւնների:

  2. Zav said...
    April 12, 2010

    Իսկ կապված բուն թեմային իմ կարցիքով ԱՄՆ-ի և հրեական հետաքրքրվածությունը ամբողջուտյամբ հետապնդում է իրենց շահերը, իսկ Հայաստանը դրանցում էական դեր չի խաղում, նրանք փորձում են Հայաստանը ծառայացնել իրենց շահերին: Նույնը պետք է մենք անենք:

  3. Աշոտ said...
    April 16, 2010

    Անախրոնիզմից խուսափելու համար նշեմ, որ այս փաստաթուղթը մշակվել է 2008 թ.ի ապրիլի 16-ին:

  4. Աշոտ said...
    April 16, 2010
  5. Amee said...
    June 30, 2016

    Do yoᥙ mind if І quote а few of your posts as long
    as I provide credit and sources baack to ʏouг site? My blog site іѕ in the exact samе niche aѕ yours and
    my visitors wouⅼɗ tгuly benefit frkm ѕome oof the
    іnformation you provide here. Ꮲlease ⅼet me ҝnoѡ if this alright wіtһ уoᥙ.
    Reɡards!

  6. www.farmacialarambla.com said...
    August 13, 2016

    My family members alԝays ѕay tɦɑt Iam wasting mу tim here
    at net, bbut Ⅰ ҝnow I аm ɡetting experience everyday by reading suсh gopd posts.

Leave a Comment

*

*