Կրթություն և միգրացիա. մարտահրավեր և հնարավություն

Գիտելիքների հարստացման տենչով պայմանավորված բնակավայրի փոփոխությունը միգրացիա ծնող պատճառների խճապատկերում քիչ ուսումնասիրվածներից է: Ինչպես միգրացիայի ցանկացած տարատեսակի, այնպես էլ կրթության նպատակով կատարվող տեղափոխությունների ոլորտի ուսումնասիրությունները պետք է սկսել հետևյալ հարցերի պարզաբանումից՝ քո երկիրը միգրացիոն հոսքի տեսանկյունից հանդիսանում է հանգրվանի՞, թե՞ ելման նշանակետ, թե՞ մեկը և մյուսը միաժամանակ. Ինչպիսի՞ն է վիճակագրությունը, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ նպատակներ պետք է հետապնդել:

Կրթությունը էմիգրացիայի խթանի՞չ

Թեև ստույգ վիճակագրություն գոյություն չունի, թե հայաստանցի «ուսանող միգրանտների» որ մասն է վերադառնում հայրենիք, որ մասը մնում արտերկրում և փորձում աշխատանք գտնել, այնուամենայնիվ տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ մնացողների թիվը բավականին մեծ է: Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ նույնիսկ այն մասը, որը վերադառնում է հայրենիք, առաջին իսկ հնարավորության դեպքում պարտաստ է լքել այն: Եվ պատճառը թերևս միայն հրապուրիչ աշխատավարձն ու բարեկեցիկ կյանքի հասանելիությունը չեն: «Ուղեղների արտահոսքի» պատճառները բազմազան են, օրինակ՝ պետությունը, որ հարկատուների միջոցներով տարեկան հազարավոր մասնագետների է կրթում, այնուհետև չի էլ փորձում հրապուրել նրանց դեպի պետական համակարգ, կամ գոնե հստակ արտահայտել, որ ունի նրանց պահանջը: Մյուս կողմից էլ արտասահմանի լավագույն բուհերում որակյալ կրթություն ստացած կամ հենց սեփական երկրում ճանապարհ անցած ու փորձառու մասնագետի համար պետական ծառայությունը հաճախ նշանակում է նոր ու ոչ միշտ ընդունելի, երբեմն էլ՝ վանող, փոխհարաբերություններ ու արժեքներ: Անձի ստացած կրթությունը, հմտություններն ու ունեցած փորձը չէ, որ որոշում է նրա զբաղեցրած դիրքը պետական աստիճանավանդակում: Չշարունակենք, պարզապես ամփոփելով փաստենք, որ սոցիալական արդարության պակասն էլ իր հերթին դառնում է հայրենիքից մեկնելու որոշման պատճառ:

Գործե՞լ, թե…

Բավարարվել միայն որոշակի կրթական բարեփոխումներով, երբ բարելավումներն ուշանում են այլ ոլորտներում, կնշանակի առանց այն էլ սուղ ռեսուրսների փոշիացում: Ի դեպ, ռեսուրսների սղությունն ինքնին երբեմն նույնիսկ հիմնական խոչընդոտը չէ խնդիրների լուծման ճանապարհին: Որոշ փորձագետների հավաստմամբ, 2003թ. ի վեր կրթությանը հատկացված բյուջեն աճել է մոտավորապես երեք անգամ: Մինչդեռ մանրադիտակով զինված անգամ դժվար է որևէ որակական փոփոխություն գտնել կրթական տարբեր մակարդակներում: Ավելին, այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածները հաճախ դժգոհում են համապատասխան մասնագետների և միջազգային ասպարեզում հարաբերվելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությունից: Մինչդեռ այսօր Հայաստանում առկա են մի շարք հնարավորություններ այդ բացը լրացնելու համար, օրինակ` տարբեր կրթական փոխանակման ծրագրերը: Հանրության այն հատվածը, որը թվում է թե պետք է սպառեր այս հնարավորությունները, նույնիսկ պատրաստ չէ եղած ռեսուրսներն իրացնելու: Մեկ այլ օրինակ. Հայաստանում անընդհատ շահարկվում են Բոլոնյան գործընթացի մասին խոսակցությունները. եվրոպական չափանիշներ, որակի ապահովում, կրեդիտային համակարգ և այլն: Սակայն իրականում այդ արժեքների կրողներ, այդ ռազմավարությունն իրականացնողներ երկրում գրեթե չկան: Արդյունքը` ռեսուրսների ոչ նպատակաուղղված վատնում:

Պետության դերը

Այսպիսով, միգրացիոն հոսքերի մեր խճապատկերում պետության դերակատարումը շատ հստակ է.

- մի դեպքում.

  • երկրում ստեղծել մրցունակ դաշտ կրթությունն ու գիտությունը զարգացնելու նպատակով, որը հնարավորություն կընձեռի համապատասխան հաստատություններին ապահովել անհրաժեշտ գիտական և կրթական որակ.
    • դիվանագիտական աշխատանքներում շեշտը դնել Հայաստանը` որպես որակյալ ուսում առաջարկող երկրի կերպարի ստեղծման վրա.

    - մյուս դեպքում.

    • հստակորեն սահմանել պետական և հասարակական պահանջարկը. ա/ ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնց անհրաժեշտությունը հրատապ է երկրի տնտեսության զարգացման համար և բ/ գնահատել ներքին ռեսուրսները՝ ձևավորված պահանջարկի բավարարման տեսանկյունից, արդյունքում որոշել կրթական միջազգային շուկայից ձեռքբերվելիք ծառայությունների ծավալները.
    • հստակեցնել այսպես կոչված հայաստանցի «ուսանող միգրանտների» նկատմամբ վարվող քաղաքականությունը, որն, ըստ էության, բոլորովին էլ բարդ խնդիր չէ: Մի քանի կոնկրետ և հստակ մեխանիզմների կիրառումը կարող է հանգեցնել նույնիսկ կարճաժամկետ արդյունքների: Մասնավորապես, պետք է ստեղծել արտերկրում ուսանողների տվյալների ընդգրկուն բազա. ով, որտեղ, ինչ մասնագիտություն և ինչ հիմունքներով է սովորում, ինչպիսի կենցաղային պայմաններում է բնակվում: Դիվանագիտական ներկայացուցչություններին տալ ուսանողների հետ աշխատանքներ տանելու գործառույթներ՝ նրանց համար կազմակերպել զանազան միջոցառումներ, օժանդակել այնպիսի հարցերւմ, ինչպիսիք են` դասագրքերի համար վճարված գումարների և կացարանների վարձի փոխհատուցումը և այլն: Վերջապես, ստեղծել թափանցիկ մի պատուհան, որտեղից արտասահմանյան բուհերի շրջանավարտները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ հայաստանյան աշխատանքային շուկայում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

    Ես սիրում եմ իմ հայրենիքը

    Իրականում անհրաժեշտ է քաղաքականությունների համադրում:
    Խնդրի հանգուցալուծման համար ոմանք առաջարկում են պետության կողմից հստակ մոդելի կիրառում. պետությունն ինքն է դառնում իրեն անհրաժեշտ մասնագետների պատվիրատուն և ապահովում նրանց կրթությունն ու աշխատանքը: Սա հրատապ և կարճաժամկետ միջամտություն է: Առավել հիմնարար արդյունքների հասնելու համար առաջարկվում է այդ միջամտությանը զուգահեռ խորացնել բոլոր մակարդակներում հնչող բանաձևով` «Ես սիրում եմ իմ հայրենիքը», որը քարոզչական լոզունգից պետք է վերածվի գործունեությամբ ամրագրված արժեքի:

    Tags: ,

    7 Comments to “Կրթություն և միգրացիա. մարտահրավեր և հնարավություն”

    1. elena said...
      April 17, 2009

      bari or es grum em Espaniayiayic ,Barselona kaxakic nax kcankanayi nerkayanal espanahayeri miutyan kic arajin haykakan dproci usucchuhi.asem vor dproc@ bacel enk mer ujerov bazum eluytner en unecel mer erexaner@ ev bazmativ shnorhavorankneri arjanacel nkati unenank vor nrank grete grel ev kardal chgiteyin ,aysor PARK ASTCO karces mi mec npatak katarvel e ,im ays vec tarineri ashxatanki ardyunkum es haskaca mi parz chshmartutyun vor mer erexaner@ vochmiayn unen hayoc lezvi usucman xndir ayl nayev hayeci dastirakman xndir hay mnalu xndir irenc papakan avanduytner@ chkorcneelu xndir ….chgitem vorkan em karoxacel ogtakar linel im joxovrdin ,bayc hpart em vor otari hoxum mecacac erexan shat gexecik artasanum e ,,menk kich enk sakayn mez hay en asum,, ev hima cavok srti mer dproc2 kangnac e finanasakan mec porcutyan arjev ,karces te husahatvel enk ,,,,cankanum em dimel bolorin inchpes kkaroxanank durs gal ays vochakic ev um dimenk ,tvek mez mi xorhurd . shnorhakalutyun

    2. Vigen said...
      April 27, 2009

      Kartsum em chisht klini dimel Spyurqi nakhararutiun. Batsi huzakan informatsiaits (erkhanern haieren en artasanum), pordzeq aveli konkret tegekutiunner tal – qani erekha e sovorum, inch tipi dprots a (kiraknoria, etc.), inch en dasavandum, ovqer en dasavandum. Vorqan e budgen, inchu e arajatsel bujei bats, vorqan e ain kazmum.

    3. Administrator said...
      April 29, 2009

      Hargeli Elena!
      Vigeni arajarky shat ogtakar karox e linel dzez hamar, avelacnum em miayn Spyurqi naxararutyan web-site-i hastcen http://www.armeniadiaspora.am/.

      Karox eq Dzer dimumn uxarkel naev http://www.backtoarmenia.com hastceov, grantsveq dranum ev ogtveq web-tomsaki hnaravorutyunits. Sa migratsiayi gortsakalutyunum gortsox “Migrantnerin ajakcutyan kentroni” site-n e, ev statsvats cankatsats namak ushadrutyan e arjananum u srjanarutyan mej drvum petakan marminneri mijev – nerqin elektronayin pastatxtashrjanarutjan hamakargi mijotsov:

      Hajoxutyun em tsankanum!

    4. Dora Noemi Lopez said...
      June 12, 2010

      Barev Dez . Es Argentinayi kaxakaci em , aprum em Buenos Airesum , 76 tarekan em , tushakaru. Aprum em menak, chunem ertexaner u merdzavor harazatner. Shurdg 12 tari arag canotacel em mi hay hntaniki het , vorn darcel e im hamar harazat hntanik. Da Haykuhi Lambaryan u ir zavaknern en. Erexanern veradarcel en Hayastan 6 tari arach.Hima el tikin Haykuhi Lambaryann e veradarnum u es chem karox menak mnal Buenos Ayresum.u uzum em inks el gal u bnakutyun hastatel hayastanum im hamar harazat hntaniki het .
      6tari arach es exel em Hayastanum ,canotacel im bolor barekamneri het. Nrank indz hndunel en vorpes harazat . es el nranc. Avelin es im kyankov partakan em nranc vor indz anhapax petk e virahatel. Haykuhin kazmakerpec im virahatutyunn u xnamkn. Minchev aysor nra hogatarutyan shnorhiv es aprum em voxch ev aroxch.

      1. Inchpes karox em es kacutyan iravunk stanal Hayastanum ?
      2. Karox em ardyok im guykn u andnakan irern texapoxel Hayastan aranc maksayin turker vcharelu?

    5. Dora Noemi Lopez said...
      June 12, 2010

      Es naxapes shnorhakalutyun em uzum haytnel ,hamozvac linelov , vor Deznic kstanam adgakcutyun u ushadrutyun.
      Es sirum em Hayerin u Hayastann , u srtanc uzum em bnakvel Hayastanum , , mi erkir vorn uni shat hin patmutyun, mec mshakuyt u shat bari u kaxakakird mardik.
      Tox astvac pahpani Hayastann u hay goxovrdin.
      Der ankexc barekam Dora Noemi Lopez.
      DNI ARG01471535F

    6. Dora Noemi Lppez said...
      June 12, 2010

      Hargeli Armen Galstyan .

      Es anchap shnorhakal u erganik em Der operativ patasxani hamar.
      Im bolor harcerov es kdimem Der carayutyunnerin, u husov em vor shutov pativ kunenam
      andzamb gal u shnorhakalutyun haytnel indz adgakcelu hamar.
      Hayastanum es kzgam im tann im harazatneri het. Es miayn mardkayin dermutyan karik unem, vorn el gtel em im nor harazatneri koxmic.
      Krkin shnorhakalutyun
      Harganknerov Dora Noemi Lopez .

    7. Գէորգ Կիւլիւմեան said...
      February 9, 2011

      Հայերէն տառերը դժուար չէ ըստանալը , եթէ կը բարէհաճիք , որով չհասկցուիր ձեր գրուածքը:

    Leave a Comment

    *

    *